Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 128

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Նավիգացիոն կապարակնիքների մեջ պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների մշակման հարցերով աշխատանքային խումբ ձևավորելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »          ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     թվականին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի իրագործումն ապահովելու համար.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ստեղծել նավիգացիոն կապարակնիքների մեջ պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների մշակման հարցերով աշխատանքային խումբ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել առաջարկներ՝ տեղեկատվության անվտանգության և տեխնիկական պաշտպանության ապահովման բնագավառում լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմինների և անդամ պետությունների մաքսային մարմինների ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքային խմբի կազմում ներառելու համար, ինչպես նաև առաջարկներ՝ նավիգացիոն կապարակնիքների մեջ պարունակվող տեղեկատվության պաշտպանության միջոցների վերաբերյալ։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: