ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 467-Ա
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.05.22 N 555-Ա)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2022 թվականի մայիսի 21-27-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 23.05.22 N 555-Ա, 16.06.22 N 693-Ա)
2. Վահրամ Դումանյանի և Ժաննա Անդրեասյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) 2022 թվականի մայիսի 21-26-ը գործուղման գիշերակացի և մայիսի 21-27-ը օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 16.06.22 N 693-Ա)
3. (կետն ուժը կորցրել է 23.05.22 N 555-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ Վահրամ Դումանյանի և Ժաննա Անդրեասյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ճանապարհածախսը հոգում է Հայաստանի Հանրապետությունում Բրիտանական Խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |