Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 90
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.07.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2021 թվականի

թիվ 90

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 90 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (hավելված թիվ 8)՝

ա) 1-ին բաժնում՝

01191 ծածկագրով դիրքը հանել.

01351 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«01401

Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ

01402

Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիր

01403

Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի (ապրանքների)՝ միասնական ձևով ձևակերպված համապատասխանության սերտիֆիկատ

01404

Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի (ապրանքների)՝ միասնական ձևով ձևակերպված համապատասխանության հայտարարագիր

01405

Տրանսպորտային միջոցի տիպի հաստատում

01406

Ամրաշրջանակի տիպի հաստատում

01407

Տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական

01408

Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթուղթ, որի տարածքում արտադրանքը (ապրանքը) ձևակերպվում է մաքսային ընթացակարգերով

01409

Նավթի անձնագիր (նավթի որակի անձնագիր)

01410

Սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագիր կամ սերտիֆիկացման այդպիսի հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) գրություն, որով հաստատվում է որպես փորձանմուշ և նմուշ ներմուծվող արտադրանքի (ապրանքների)՝ հետազոտությունների և փորձարկումների համար անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը)

01411

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող արտադրանքի պետական գրանցման վկայական

01412

Փոքրաչափս նավի դասակարգման վկայական

01413

Հանքային պարարտանյութի գրանցման վկայական

01414

Քիմիական արտադրանքի ծանուցողական պետական գրանցման վկայական

01415

Քիմիական արտադրանքի օգտագործման թույլտվություն».

 

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ բաժնով՝

 

«13. Մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթեր

 

13001

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթուղթ, որով հավաստվում է աշխատակցի**** կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և որով հաստատվում է այն, որ ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում այդ աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից անձնական օգտագործման ապրանքները չեն ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ

13002

Փաստաթուղթ, որով հավաստվում է աշխատակցի**** կամ նրա ընտանիքի անդամի կարգավիճակը և որով հաստատվում է այդ աշխատակցի աշխատանքի ավարտը դիվանագիտական ներկայացուցչությունում, հյուպատոսական հիմնարկում կամ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության՝ միջազգային կազմակերպությանն առընթեր ներկայացուցչությունում, որոնք տեղակայված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս

13003

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթուղթ, որով հավաստվում է այն աշխատակցի**** կարգավիճակը, որի անձնական օգտագործման ապրանքներն են ներմուծվում, և որով հաստատվում է աշխատակցի մահը, ծանր հիվանդությունը կամ այլ օբյեկտիվ պատճառ, ըստ որի, այդպիսի ապրանքների ներմուծումը չի կարող իրականացվել անձամբ աշխատակցի կողմից

13004

Փաստաթուղթ, որով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հաստատվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ֆիզիկական անձի՝ օտարերկրյա պետությունում աշխատանքի (ծառայության) փաստը և ժամկետը

13005

Փաստաթուղթ, որով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հաստատվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ֆիզիկական անձի՝ օտարերկրյա պետությունում 12 ամսից ոչ պակաս տևողությամբ ժամանակավոր բնակության փաստը

13006

Փաստաթուղթ, որով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հաստատվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ֆիզիկական անձի կողմից ներմուծվող ապրանքները ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստը

13007

Փաստաթուղթ, որով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հաստատվում է օտարերկրյա ֆիզիկական անձի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխված լինելու ճանաչումը, կամ փաստաթուղթ, որով հաստատվում է այդպիսի անձի կողմից փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստանալը

13008

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված գործունեության բնագավառներում Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունում օտարերկրյա ֆիզիկական անձին տրված աշխատանքի թույլտվություն

13009

Փաստաթուղթ, որով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հաստատվում է «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկում ներառված մշակութային արժեքները, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը և արխիվային փաստաթղթերի բնօրինակներն այդպիսի ապրանքների շարքին դասելը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ

13010

Նախկին բնակության երկրում ձևակերպված (տրված) փաստաթուղթ, որով հաստատվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտո- և մոտոտրանսպորտային միջոցները, ավտո- և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում մշտական բնակության համար տեղափոխված ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի սեփականության տակ գտնվելը, և դրանց՝ այդպիսի օտարերկրյա ֆիզիկական անձի անունով գրանցումը».

 

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «***» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝

 

«****Աշխատակիցներ ասելով հասկացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական և վարչարարական-տեխնիկական անձնակազմի անդամները, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված հյուպատոսական հիմնարկի ղեկավարը և հյուպատոսական հիմնարկի այլ հյուպատոսական պաշտոնատար անձինք, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական ծառայողները, անդամ պետության՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված միջազգային կազմակերպությանն առընթեր ներկայացուցչության աշխատակիցները»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: