ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 317-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ԱՄՆ-ի «Ռոու» հիմնադրամի կողմից որպես օժանդակություն «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված դեղորայքը (3 տեղ, 34,47 կգ ընդհանուր քաշով, 3,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |