ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1695-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1695-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
4803003109 |
Անձեռոցիկի կիսաֆաբրիկատ գլանափաթեթներով |
36 սմ-ից ավելի լայնությամբ, 1 շերտի 1 քմ-ը 25 գ-ից պակաս քաշով |
կգ |
1 100 000 |
Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան |
676 863 000 |
2. |
4818209100 |
Թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար և սրբիչներ գլանափաթեթներով |
Թաշկինակներ, կոսմետիկ անձեռոցիկներ կամ անձեռոցիկներ դեմքի համար և սրբիչներ գլանափաթեթներով |
կգ |
41 000 |
Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան |
39 688 000 |
3. |
4818101000 |
Զուգարանի թուղթ |
Զուգարանի թուղթ 1 քմ-ի համար 25 գ կամ դրանից պակաս զանգվածով |
կգ |
22 000 |
Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան |
16 657 000 |
4. |
4818901000 |
Վիրաբուժական, բժշկական կամ հիգիենիկ նպատակներով կիրառվող արտադրատեսակներ |
Բժշկական սավան |
կգ |
7 000 |
Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան |
6 830 000 |
5. |
4818300000 |
Անձեռոցիկի կիսաֆաբրիկատ գլանափաթեթներով |
36 սմ-ից պակաս լայնությամբ, 1 շերտի 1 քմ-ը 25 գ-ից պակաս քաշով |
կգ |
8 000 |
Թուրքիա, ԵՄ երկրներ, ԱՄԷ, Չինաստան, Վրաստան |
6 930 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
746 968 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.2021, N 1503-Ա | 17.09.2021, N 1695-Ա | |
22.04.2021, N 621-Ա | 23.04.2021, N 1695-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|