Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 133-Ա

 

«ՅՈԹԵՐՈՐԴ ՕՐՎԱ ԱԴՎԵՆՏԻՍՏՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ադվենտիստական համաշխարհային ռադիո» (Adventist World Radio) ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ սոցիալապես անապահովներին, մեկուսացվածներին և հաշմանդամներին անհատույց բաշխելու նպատակով, «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Հայաստանի միություն» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված 3,000 նվագարկիչների (34,045 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 3,895 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Հայաստանի միություն» կրոնական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

               

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

22.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ