Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2021

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 95-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով:

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հանձնաժողովի նախագահին՝ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել նիստի արձանագրությունները՝ հանձնաժողովի եզրակացություններով և առաջարկություններով:

4. Հաստատել հանձնաժողովի՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հաստատել հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:

6. Սահմանել, որ, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահն աշխատանքային ենթախմբերի ղեկավարների առաջարկությունների հիման վրա դրանց աշխատանքներում ներգրավում է այլ շահագրգիռ մարմիններից համապատասխան փորձագետների (ներկայացուցիչների):

7. Հանձնաժողովի և աշխատանքային ենթախմբերի անդամներին՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող հարցերի շուրջ մյուս կողմերի հետ բանակցային ընթացքն ապահովել բացառապես դիվանագիտական ուղիներով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 95-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Գրիգորյան  - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ղևոնդյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Սիմոնյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Շ. Ներսիսյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Է. Ասրյան  - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
Ս. Սարգսյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 95-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԽՄԲԻ

 

Ա. Սիմոնյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
Վ. Սիմոնյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Է. Ասրյան  - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
Ս. Սարգսյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ
Տ. Գասպարյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ
Կ. Բադալյան  - «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավտոտրանսպորտային ծրագրերի ղեկավար
Ա. Մելնիկով  - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Օ. Շատալով  - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
Լ. Սարոյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջազգային կապերի վարչության պետ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 95-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ, ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԽՄԲԻ

 

Շ. Ներսիսյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ 
Գ. Ավետիսյան  - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Վ. Փիլիպոսյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի պետ
Ս. Սարգսյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Մ. Մարտիրոսյան  - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան