Գլխավոր տեղեկություն
Համար
N 2174-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2021

24.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2174-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1065-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգի 23-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1065-Ն որոշման 1-ին կետում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի դեկտեմբերի 10-ից» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, վարկի մնացորդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը հաշվարկելով. մինչև 2020 թ. օգոստոսի 15-ը տարեկան 8 տոկոս, 2020 թ. օգոստոսի 16-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 տոկոս, իսկ 2024 թ. հունվարի 1-ից մինչև վարկի մարումը՝ 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը՝ 2024 թվականի դեկտեմբերի 10-ից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված N 6/2015 վարկային պայմանագրում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական: