Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.07.2020-09.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 160-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00268286) իրականացվող` 4,800,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.07.20 N 463-Ա)

2. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

 

2018 թ. օգոստոսի 31

Երևան

 

 

 

 Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

օգոստոսի 31-ի N 160-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

Վերակառուցել 1988 թ.-ին երկրաշարժի հետևանքով վնասված քաղաքային «Բարեկամության» զբոսայգին: Ապահովել Գյումրի քաղաքի բնակիչներին զբոսանքի և ժամանցի համար բարենպաստ պայմաններով: Ապահովել երկրաշարժից տուժած տնակային ավաններում ապրող 20 ընտանիքներին բնակարաններով: Գյումրի քաղաքի երիտասարդների, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող մանկական հիվանդանոցի երեխաների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ կառուցելով հարմարավետ և հետիոտնի համար հաճելի զբոսանքի արահետներ: Նպաստել Հայաստանի 2-րդ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նպաստել Գյումրի քաղաքի բնականոն զարգացմանը՝ ստեղծելով սոցիալական հարթակ հասարակության լայն զանգվածների համար: Զբոսայգու վերականգնումը կնպաստի քաղաքաշինության լայնածավալ զարգացմանը՝ մոտակա շրջանները պատմական կենտրոնի հետ ինտեգրելու հարցում և հարևան բնակավայրերի քաղաքացիներին շփման հարթակ ստեղծելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրերի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամը, ֆիզիկական անձինք (ներառյալ առանձին բարերարներ), հայկական և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ (ներառյալ բարեգործական), «Ազնավուր» հիմնադրամը

4.

Ծրագիրը կատարողը

Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ (նախկին անվանումը՝ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ)

Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան 6

Գործունեության հասցե՝ ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան 6,

ՀՎՀՀ` 02628286

գրանցված՝ 23.05.2014 թ.

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, «Բարեկամության» այգի:

Սոցիալական, այդ թվում՝ բնության և շրջակա միջավայրի պահպանում և բարեկարգում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 4,034,633,321 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Գյումրի քաղաքի բնակիչները, Բարեկամության այգու տարածքին կից գործող մանկական հիվանդանոց այցելող և այնտեղ բուժվող հայերը, Հայաստանի Հանրապետություն այցելող հայերը և զբոսաշրջիկները, Գյումրի քաղաքի այցելուները, այգու տարածքում բնակելի և առևտրային տարածքներում բնակվող/աշխատող հայերը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.07.2018 թ. - 31.08.2023 թ.

9.

Ծրագրի նկարագրու-թյունն և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Միջոցառումների անվանումն ու նկարագրությունը

Գնահատված

ծախսեր, դրամ,

   

1. Տնակային ավաններում ապրող անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու միջոցառումներ:

01.07.2018թ. - 30.11.2019 թ.

Տվյալ միջոցառման շրջանակներում իրականացվել է 20 անօթևան ընտանիքներին նվիրատվություն 98,911,600 դրամի չափով (յուրաքանչյուր ընտանիքին միջինը 5 մլն դրամ)՝ վերջիններիս համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով, ինչպես նաև կատարվել է ուսումնասիրություն տնակային ավաններում ապրողների կարգավիճակի, կարիքների և այլ մանրամասնությունների վերաբերյալ, անցկացվելու է վաճառքի ենթական բնակարանների հավաքագրում՝ հաշվի առնելով տնակային ավաններում ապրողների կարիքները և անչափահասների քանակը տվյալ տնակում: Տնակներում ապրողների հետ, Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել է հասարակական քննարկում՝ վերոնշյալ ուսումնասիրու-թյունների արդյունքների վերաբերյալ, որի արդյունքում բնակիչներին առաջարկվել է նոր բնակավայրերի տարբերակ:

 

01.08.2020 թ-30.05.2021 թ.

Նախատեսվում է ուսումնասիրել այգուն կից փողոցին տեղակայված ևս մի քանի տնակային ավանների բնակիչների կարիքները, և քաղաքապետարանի հետ համատեղ գնահատվելու է տվյալ ընտանիքներին նվիրատվություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Վերջինիս համար նախատեսվում է օգտագործել 21,088,400 դրամ:

Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 30.05.2021 թ.

120,000,000

2. Նախագծման, պլանավորման և այլ մասնագիտական աշխատանքների իրականացում.

10.01.2019 թ. - 01062020 թ

Իրականացվել է տարածքի ընդհանուր ուսումնասիրություն, տեղագրական հանույթ, կոնցեպտուալ և կանաչապատման նախագիծ՝ 29,329,890 դրամի չափով

 

01082020 թ-30.04.2021 թ.

Միջոցառման ընթացում նախատեսվում է տարածքի էսքիզային պլանավորում, տեղագրական հանույթ և երկրաբանական ուսումնասիրություն, ճարտարապետաշինարարական նախագծերի մշակում, ինժեներական հետազոտություններ, մասնագիտական և դիզայներական աշխատանքներ: Իրականացվելու է հեղինակային և տեխնիկական վերահսկում:

207,580,000 դրամի չափով

Սկիզբ՝ 01․08.2020 թ., ավարտ՝ 30.04.2021 թ.

236,909,890

3. Հողային աշխատանքներ.

30.09.2020 թ.- 30.05.2021 թ.

7.2 հա տարածքում խոպան հողի համապատասխան մշակում, հին կառույցների մնացորդների քանդում, շինաղբի դուրսբերում, նոր հողի տեղափոխում։ Բետոնե հատակների քանդում, տարածքի նախնական համահարթեցում,

Սկիզբ՝ 30.09.2020 թ., ավարտ՝ 30.05.2021թ.

352,961,000

4. Ինժեներական ենթակառուցվածքներ.

01.10.2020 թ.- 30.05.2021 թ.

7.2 հա տարածքում ինժեներական ենթակառուցվածքների տեղադրում։ Մասնավորապես, արտաքին կոյուղի, ջրահեռացման համակարգ, արտաքին ջրամատակարարման և ոռոգման համակարգ, արտաքին էլեկտրական ցանցեր և բացօթյա լուսավորություն։

Սկիզբ՝ 01.10.2020 թ., ավարտ՝ 30.05.2021 թ.

378,114,430

5. Առկա շինություններ.

01.03.2021 թ.- 01.06.2023 թ.

Գոյություն ունեցող շինությունների վերակառուցում (բեմ, այգու մուտք): Սանհանգույցների, սպասարկման շինարարությունների տեղադրում։

Սկիզբ՝ 01.03.2021 թ., ավարտ՝ 01.06.2023 թ.

524,050,000

6. Բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ կանաչապատում.

01.03.2021 թ.- 31.08.2023 թ.

7.2 հա տարածքի բարեկարգում՝ արահետների և հեծանվաուղիների մշակում, ջրային մակերևույթների ստեղծում և կանաչապատման աշխատանքներ:

Սկիզբ՝ 01.03.2021 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.

900,138,000

7. Այգու տարածքում տեղադրվող կարուսելների ներմուծում և պահեստավորում

01.11.2018 թ.- 01072020 թ

Իրականացվել է կարուսելների, բաղադրամասերի առանձին մասերի և այլ սարքավորումների ձեռքբերում, կարուսելների տեխնիկական զննում, տրանսպորտային տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծման հետ կապված ծախսեր: Մինչև 01․07․2020 թ․՝ ընդհանուր 68,566,825 դրամի չափով:

 

01082020 թ - 30062021 թ

Նախատեսվում է շարունակել ներմուծված կարուսելների պահեստավորում, նոր կարուսելների ձեռքբերում և պահեստավորում, տեխնիկական զննում, տրանսպորտային և մաքսազերծման ծախսեր։ Մասնագիտական ծախսեր՝ կապված կարուսելների այգում տեղադրման հետ, ինժեներական և տեխնիկական վերահսկում։

Միջոցառման գնահատված ծախսերը կազմում են 31,433,175 դրամ։

Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 30.06.2021 թ.

100,000,000

8. Կարուսելների տեղադրում

01.05.2021 թ.- 30.09.2021 թ

կարուսելների և դրանց կառավարման կետերի տեղակայման տարածքի բարեկարգում, դրանց մոնտաժում, տեղադրում և գործարկում։

Սկիզբ՝ 01.05.2021 թ., ավարտ՝ 30.09.2021 թ.

55,000,000

9. Շարժական գույքերի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ:

Սկիզբ՝ 01.08.2021 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.

20,000,000

10. Այգու 7.2 հա հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի ձեռքբերում՝ հանրային հողերի վարձակալություն:

01.06.2019 թ․-01․07․2020 թ․ տվյալ միջոցառման շրջանակներում ծախսվել է 1,633,283 դրամ:

 

01․08.2020 թ. - 31.08.2023թ.

Նախատեսվում է ծախսել 5,089,217 դրամ:

Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.:

6,722,500

11. Խորհրդատվական և կառավարչական ծառայություններ.

01․08․2020 թ․ - 31․08․2023 թ․

Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ, ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր, վարչական աշխատակիցների աշխատավարձ և գործուղման ծախսեր: 

Սկիզբ՝ 01․08․2020 թ․ ավարտ՝ 31.08.2023 թ.:

241,220,002

12. Տրանսպորտային ծառայություններ.

01.07.2018 թ. - 01․07․2020 թ․ իրականացվել է

6,041,524 դրամի չափով:

 

01․08․2020 թ. - 31․08․2023 թ.

Նախատեսվում է իրականացնել

14,007,975 դրամի չափով:

Սկիզբ՝. 01․08․2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.:

20,049,499

13. Այգու հանդիսավոր բացման, ներկայացուցչական ծախսեր.

01․07․2018 թ․ - 01․07․2020 թ․

Տարեկան /եռամսյակային հանդիպումների կազմակերպում, այդ թվում՝ շահառուների համար հյուրանոցային ծառայությունների, ավիատոմսերի, սննդի, տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում: Իրականացվել է ընդհանուր 13,580,000 դրամի չափով:

 

01․08․2020 թ․ - 31․08․2023 թ․

Նախատեսվում է իրականացնել ևս 17,000,000 դրամի չափով:

Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.:

30,580,000

14. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր.

01․07․2018 թ․ - 01․07․2020 թ․ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում/տպագրություն և ձևավորում՝ ընդհանուր 3,395,000 դրամի չափով:

 

01․08․2020 թ․ - 31․08․2023 թ․

Նախատեսվում է իրականացնել ևս 26,605,000 դրամի չափով:

Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.

30,000,000

15. Այգու ադմինիստրատիվ կենտրոնի կառուցում.

վերանորոգում և կահավորում,

Սկիզբ՝ 01.05.2021 թ., ավարտ՝ 31.08.2022 թ.

150,570,000

16. Արհեստական լճակի կառուցում, շինարարական և վերանորոգման աշխատանքներ

Սկիզբ՝ 01.05.2021 թ., ավարտ՝ 30.09.2022 թ.

265,342,000

17. Բացօթյա սպորտային հանգստի գոտու կառուցում, սպորտային մարզանքների սարքավորումների տեղադրում, ընթացիկ վերանորոգում

Սկիզբ՝ 01.04.2021 թ. - 01.06.2022 թ.

192,976,000

18. Ամֆիթատրոնի և ամառային կինոդահլիճի կառուցում, շինարարական ծախսեր, այդ թվում՝ կառուցապատման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, տեխնիկա և դրա մոնտաժման հետ կապված ծախսեր

Սկիզբ՝ 01.05.2021 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.

410,000,000

Ընդամենը

4,034,633,321

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Տարածքի ուսումնասիրություն ճանապարհային ենթակառուցվածքի, ոռոգման, հոսանքի և այլ կոմունիկացիոն ցանցերի առկայության և խնդիրների վերաբերյալ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ուսումնասիրություն, ձևավորում և դրանց հետ կապված այլ աշխատանքներ։ Ճարտարապետական և շինարարական նախագծերի մշակում, տարածքի էսքիզային պլանավորում, տեղագրական հանույթ և երկրաբանական ուսումնասիրություն, դիզայներական աշխատանքներ և հեղինակային ու տեխնիկական վերահսկում։ Ընդհանուր՝ 236,909,890 դրամի չափով, որից՝ 29,329,890 դրամն օգտագործվել է, նախատեսվում է օգտագործել 207,580,000 դրամ:

Խոպան հողի համապատասխան մշակում, հին կառույցների մնացորդների քանդում, շինաղբի դուրսբերում, նոր հողի տեղափոխում։ Բետոնե հատակների քանդում, տարածքի նախնական համահարթեցում- 352,961,000 դրամ:

 Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրում։ Մասնավորապես, արտաքին կոյուղի, ջրահեռացման համակարգ, արտաքին ջրամատակարարման և ոռոգման համակարգ, արտաքին էլեկտրական ցանցեր և բացօթյա լուսավորություն- 378,114,430 դրամ:

 Գոյություն ունեցող շինությունների վերակառուցում (բեմ, այգու մուտք): Սանհանգույցների, սպասարկման շինարարությունների տեղադրում- 524,050,000 դրամ:

7.2 հա տարածքի բարեկարգում՝ արահետների և հեծանվաուղիների մշակում, ջրային մակերևույթների ստեղծում և շատրվանների կառուցում, նստարանների տեղադրում, մանկական հարթակների մշակում և տեղադրում, կարուսելների հարթակների տեղադրում, հողային շղթա-600,138,000 դրամ:

 Ծառերի և թփերի գնում (ներմուծում) և տեղադրում - 300,000,000 դրամ:

Կարուսելներ և իրենց բաղադրիչ մասեր, պահեստամասեր և այլ սարքավորումների, ներմուծում (ներառյալ տեղափոխման, պահեստավորման, տեխնիկական զննման ծախսեր)-100,000,000 դրամ, որից 65,305,875 դրամը 11 կարուսելների և իրենց բաղադրիչ մասերի ներմուծման արժեքն է, 3,260,950 դրամը կարուսելների պահեստավորման արժեքը, իսկ 31․433․175 դրամը նախատեսվում է օգտագործել նոր կարուսելների ներմուծման, տեխնիկական զննման և պահեստավորման համար:

 Կարուսելների և դրանց կառավարման կետերի տեղակայման տարածքի բարեկարգում, դրանց մոնտաժում, տեղադրում և գործարկում- 55,000,000 դրամ:

Շարժական գույքերի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ- 20,000,000 դրամ:

 Իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ - 110,597,146 դրամ:

 Տրանսպորտային ծախսեր - վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ- 15,049,499 դրամ, որից օգտագործվել է 5,910,524 դրամը, նախատեսվում է օգտագործել 9,138,975 դրամ

Այգու հանդիսավոր բացման, ներկայացուցչական ծախսեր, տարեկան /եռամսյակային հանդիպումների կազմակերպում, այդ թվում՝ շահառուների համար հյուրանոցային ծառայությունների, ավիատոմսերի, սննդի, տրանսպորտային ծառայությունների ձեռք բերում- 30,580,000 դրամ, որից օգտագործվել է 13,580,000 դրամ, նախատեսվում է օգտագործել 17,000,000 դրամ:

Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում/տպագրություն և ձևավորում- 30,000,000 դրամ, որից օգտագործվել է 3,395,000 դրամ, նախատեսվում է օգտագործել 26,605,000 դրամ:

Այգու ադմինիստրատիվ կենտրոնի կառուցում և վերանորոգում, կահավորում-150,570,000 դրամ:

 Արհեստական լճակի կառուցում -265,342,000 դրամ:

 Բացօթյա սպորտային հանգստի գոտու կառուցում, սպորտային մարզումների սարքավորումների տեղադրում, ընթացիկ վերանորոգում - 192,976,000 դրամ:

Ամֆիթատրոնի և ամառային կինոդահլիճի կառուցում, վերանորոգում, այդ թվում՝ կառուցապատման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, մոնտաժման հետ կապված ծախսեր- 410,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

 Վարչական աշխատակիցների աշխատավարձը - 80,498,285 դրամ:

Իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ - 110,597,146 դրամ:

Գործուղման ծախսեր - հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպչական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար- 50,124,571 դրամ:

 Վառելիք- 5,000,000 դրամ:

 Շիրակի մարզ, Գյումրու համայնք, Գ․ Նժդեհի փողոց 1/1 զբոսայգու հասցեում գտնվող 7.2 հա հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի ձեռք բերում- 6,722,500 դրամ:

Միջոցառումների կազմակերպման, ներկայացուցչական ծախսեր -30,580,000 դրամ:

12.

Համագործակցու-թյունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպություն-ների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ էկոնոմիկային նախարարություն (տուրիզմի պետական կոմիտե), ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրու համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Սույն ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում Գյումրու համայնքապետարան, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմիններին:

Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

(հավելվածը խմբ. 30.07.20 N 463-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.11.2021, N 902-Ա 09.11.2021, N 160-Ա
30.07.2020, N 463-Ա 31.07.2020, N 160-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան