ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2005 թվականի N 67-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` ըստ պատրաստվածության` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների կամ առանձին տարածաշրջանների սահմանների նկարագրման նյութերը` տեղանշված 1:25000 կամ 1:50000 մասշտաբի կադաստրային հանույթի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի սահմանների նկարագրի տեքստային մասը.
բ) համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով:
(2-րդ կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա, 21.02.20 N 235-Ա)
3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովին`
ա) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` անհրաժեշտության դեպքում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.
բ) քննարկման արդյունքները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(3-րդ կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա, 21.02.20 N 235-Ա)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 667 որոշման 1, 2, 3 և 4-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2005 թ. փետրվարի 7-ի N 67-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 12.11.18 N 1510-Ա)
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ |
- ՀՀ Արարատի մարզպետ |
- ՀՀ Արմավիրի մարզպետ |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
- ՀՀ Լոռու մարզպետ |
- ՀՀ Կոտայքի մարզպետ |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
- ՀՀ Սյունիքի մարզպետ |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ |
- ՀՀ Տավուշի մարզպետ |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ |
- «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 12.05.16 N 401-Ա, խմբ. 12.11.18 N 1510-Ա, փոփ. 21.02.20 N 235-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |