Գլխավոր տեղեկություն
Համար
N 1779-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2019-26.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.23/96(1549).1 Հոդ.1200.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1779-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականին հատկացնել 24,075.2 հազ. դրամ, այդ թվում՝

1) տարածքային համաչափ զարգացման խթանման նպատակով` 8,352.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» և «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածներով).

2) կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նպատակով` 9,723.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» և «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածներով).

3) առողջապահական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նպատակով` 6,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1779-Ն որոշման