Գլխավոր տեղեկություն
Համար
N 474-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2019-31.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.20/30(1305).1 Հոդ.486.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 474-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03484) վերակազմավորել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի (այսուհետ` ակադեմիա):

2. Հաստատել ակադեմիայի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

4. Ակադեմիայի տնօրենի (ռեկտորի) ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Արամ Էդուարդի Իսաբեկյանին (անձնագիր` AN 0573241, տրված՝ 18.07.2013 թ., 011-ի կողմից):

(4-րդ կետը փոփ. 13.07.17 N 821-Ն)

5. Առաջարկել ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել ակադեմիայի պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև ակադեմիայի գիտական խորհրդի ձևավորումը:

7. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված և «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղ. Դիլիջան, Գետափնյա փողոց 1 հասցեում գտնվող, 12702,306 հազ. դրամ սկզբնական և 5080,930 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 1297.2 քառ. մետր ուսումնական մասնաշենքը և 0.446 հեկտար հողամասը (իրավունքի գրանցման N 1802528 վկայական) հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 8. «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և դրանք թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ակադեմիային:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 9-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում ակադեմիայի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, և համաձայնագրի նոտարական վավերացման ու համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ակադեմիայի միջոցների հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ ակադեմիային փոխանցման ակտը.

2) ակադեմիայի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի կազմը,

բ. ապահովել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով ակադեմիային փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ կատարել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

12. Սահմանել, որ ակադեմիան «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

13. Դադարեցնել «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի (պետական հաշվառման համարը՝ 29.060.01963) գործունեությունը:

14. Սահմանել, որ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու և Դիլիջանի մասնաճյուղերն իրենց գործունեությունը կարող են շարունակել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամում, որպես կառուցվածքային ստորաբաժանումներ:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 12

Երևան

 

 

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 474-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամը (այսուհետ՝ ակադեմիա) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Ակադեմիան «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 273.210.03484) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. Ակադեմիան իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ օրենք), «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։

4. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

5. Ակադեմիայի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ՝ «ՀԳՊԱ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ՝ «Государтсвенная академия художеств Армении» фонд

4) ռուսերեն կրճատ՝ «ГАХА» фонд.

5) անգլերեն լրիվ՝ «State Academy of Fine Arts of Armenia» Foundation.

6) անգլերեն կրճատ՝ «SAFAA» Foundation:

6. Ակադեմիայի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք, 0009, Իսահակյան 36:

 

 II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. Ակադեմիան իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում պետական գրանցման պահից, գործում է անժամկետ:

8. Ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Ակադեմիան ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. Ակադեմիան իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

11. Ակադեմիայի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:

12. Ակադեմիան իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից ակադեմիային տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

13. Ակադեմիան ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմեր, ձևաթղթեր, անհատականացնող այլ միջոցներ:

14. Ակադեմիայի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ակադեմիայի պարտավորությունների համար, իսկ ակադեմիան պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Ակադեմիան իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

 

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Ակադեմիայի հիմնական նպատակը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության իրականացումն է: Ակադեմիան կարող է իրականացնել նաև հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական և լրացուցիչ ծրագրեր:

17. Ակադեմիան իր նպատակներին համապատասխան՝ իրականացնում է՝

1) կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստում.

2) կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ոլորտի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում, այդ թվում՝ այդ ոլորտներում մասնագիտացողների պատրաստում.

3) ուսանողների և դասախոսների մասնակցությամբ ցուցահանդեսների և արվեստի ոլորտում այլ մշակութային միջոցառումների կազմակերպում.

4) հետազոտական, գիտական աշխատանքներ, գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

5) արվեստի ոլորտի գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացում.

6) կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ոլորտում նախնական և միջին մասնագիտական կրթության կազմակերպում.

7) հանրակրթության կազմակերպում:

18. Ակադեմիան իր գործունեությունն ապահովում է՝

1) կրթական գործընթացի թափանցիկության և հրապարակայնության միջոցով.

2) սովորողին՝ ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելու միջոցով.

3) հանրության շրջանում կերպարվեստի մասին գիտելիքների տարածման, կրթական և մշակութային մակարդակի բարձրացման, քաղաքացիական դիրքորոշման ամրապնդման միջոցով.

4) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական, մշակութային և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցով:

19. Ակադեմիան կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) մշակելու և սահմանված կարգով ներդնելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության ծրագրերը, ուսումնական պլանները, հրատարակելու ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ.

2) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը.

3) կազմակերպելու դիմորդների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացի իրականացումը.

4) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացներ.

5) սահմանելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու մասնաճյուղեր, ֆակուլտետներ, ամբիոններ, լաբորատորիաներ, քոլեջներ, դպրոցներ, ինչպես նաև կրթական գործընթացների կազմակերպման և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության այլ տեսակների իրականացման համար անհրաժեշտ այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.

6) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքակազմը, ընդունելու աշխատողներ, իրականացնելու ընտրովի աշխատատեղերի ընտրությունը.

7) սահմանելու և շնորհելու ակադեմիայի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ակադեմիայի մեդալով կամ այլ պարգևներով.

8) իրականացնելու հրատարակչական գործունեություն.

9) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական կազմակերպությունների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային, լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում ստեղծելու ստորաբաժանումներ և այլն.

10) կազմակերպելու ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների ընդունելությունը.

11) իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն և վճարովի ծառայություններ.

12) իրականացնելու բարեգործական գործունեություն.

13) ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցներ՝ ակադեմիայի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով.

14) առանց հիմնադրի որոշման բացառելու հիմնադրի կողմից ակադեմիայի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

15) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի.

16) կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանելու կրթաթոշակներ.

17) իրականացնելու օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն: Արգելվում է ակադեմիայում իրականացնել հասարակական, քաղաքական, կրոնական գործունեություն և դրանց կառույցների ստեղծումը՝ բացառությամբ հասարակական ուսանողական, մասնագիտական, արհեստակցական, մշակութային, մարզական և շրջանավարտների կառույցների:

20. Ակադեմիան կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, որից ստացված արդյունքներն ուղղվում են ակադեմիայի նպատակների իրականացմանը: Ակադեմիան ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: Ակադեմիան կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) բարձրագույն, հետբուհական մասնագիտական և շարունակական կրթության, ինչպես նաև հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության կազմակերպում.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա դիմորդների ու սովորողների նախապատրաստական և բոլոր աստիճանների կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

4) դասախոսական կազմի վերապատրաստում, արվեստի, ճարտարապետության և դիզայնի ոլորտի մասնագետների պատրաստում ու շարունակական կրթության իրականացում.

5) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

6) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական համագործակցության կազմակերպում.

7) փորձագիտական գործունեության կազմակերպում.

8) խորհրդատվական ծառայության իրականացում.

9) ուսումնաարտադրական և գիտաարտադրական գործունեություն և արտադրանքի իրացում.

10) հրատարակչական գործունեություն և արտադրանքի իրացում.

11) սննդի սպասարկման կազմակերպում.

12) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

13) ուսումնական բազաներում և առողջարաններում հանգստի կազմակերպում.

14) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

15) գեղարվեստական արժեքների ստեղծում և դրանց իրացում.

16) ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում.

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

21. Ակադեմիայի շահառուները արվեստի, ճարտարապետության և դիզայնի ոլորտի, կրթական, գիտական, հետազոտական, ուսումնաարտադրական բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

V. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Ակադեմիան պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախատեսված դեպքում նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացություն.

3) օրենքով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և գործավարություն.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

23. Ակադեմիայի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի, ակադեմիայի գիտական խորհրդի և ակադեմիայի ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

24. Ակադեմիայի մարմիններն են՝

1) ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը.

2) ակադեմիայի տնօրենը (ռեկտոր)։

25. Ակադեմիայի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 24-ն է:

26. Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումները: Կառուցվածքային ստորաբաժանումների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել ակադեմիայի աշխատողը: Պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված թեկնածություններն ընտրվում են ակադեմիայի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

27. Ակադեմիայի սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ է առաջադրում ակադեմիայի ուսանողական խորհուրդը: Առաջադրված սովորողների թեկնածություններն ակադեմիայի ուսանողական խորհուրդը ներկայացնում է լիազոր մարմին: Սովորողների կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը և խորհրդի անդամի լիազորություններն իրականացնում են ակադեմիայում՝ իրենց սովորելու ժամանակահատվածում:

28. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ որոնք կազմում են հոգաբարձուների խորհրդի անդամների 25 տոկոսը:

29. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև ակադեմիայի հետ համագործակցող գործատուներ, որոնք կազմում են հոգաբարձուների խորհրդի անդամների 25 տոկոսը:

30. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

31. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, որոնք չեն կարող լինել ակադեմիայի այլ մարմնի անդամներ:

32. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից՝ բացի ուսանողության ներկայացուցիչներից, իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

33. Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

34. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ ակադեմիայի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

35. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ակադեմիայի շահերից։

36. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) իր դիմումի համաձայն.

2) լիազորությունների ժամկետի ավարտմամբ.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) եթե դադարել են ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.

6) նրա մահվան դեպքում:

(36-րդ կետը խմբ. 13.07.17 N 821-Ն)

37. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ ներկայացվում է նախկին անդամի նշանակման կարգով ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

38. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով։ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։

39. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

40. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝

1) իր աշխատակարգի հաստատումը.

2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրությունների կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) ակադեմիայի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.

5) ակադեմիայի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) այլ ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

6) ակադեմիայի բյուջեի և դրա փոփոխությունների, 20.000.000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ակադեմիայի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

7) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

8) ակադեմիայի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

9) ակադեմիայի կրթական, գիտական ծրագրերում ու համագործակցության այլ ձևաչափերում մասնակցության և արդյունքների մասին հաշվետվության հաստատումը.

10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

11) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) ակադեմիայի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) ակադեմիայի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) ակադեմիայի կառուցվածքի հաստատումը.

16) սույն կանոնադրությամբ նախատեսված մարմինների ձևավորումը.

17) ակադեմիայի հաստիքացուցակի հաստատումը.

18) ակադեմիայի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

19) ակադեմիայի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

20) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։

41. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։

42. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու ակադեմիայի բոլոր փաստաթղթերին։

43. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝

1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստեր և նախագահում նիստերը.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված՝ ակադեմիայի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ինչպես նաև ուսումնասիրման) և սույն կանոնադրության 40-րդ կետի 6-րդ, 7-րդ, 18-րդ ու 19-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկումը՝ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.

6) ակադեմիայի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։

44. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։

45. Ակադեմիայի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն և հանդիսանում է ակադեմիայի ուսումնական, մեթոդական, գիտական, հետազոտական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմինը:

46. Գիտական խորհրդի նախագահն ի պաշտոնե ակադեմիայի ռեկտորն է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակն առնվազն մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, կարող են գումարվել գիտական խորհրդի արտահերթ նիստեր:

47. Գիտական խորհուրդը՝

1) համակարգում է ակադեմիայի կրթական և գիտական գործունեությունը.

2) հաստատում է ակադեմիայի կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների և մասնագիտացումների.

3) ըստ կրթական ծրագրերի՝ սահմանում է սովորողների ամփոփիչ ատեստավորման պահանջները.

4) հաստատում է ակադեմիայի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների ու կրթական խմբերի վարիչների, դասախոսների, պրոֆեսորների, դոցենտների և այլ ընտրովի պաշտոնների ընտրության կարգերը և այլ ընտրովի պաշտոնների ընտրության կարգը և իրականացնում ընտրության արդյունքների հաստատումը.

5) քննարկում և ներկայացնում է առաջարկություններ նոր ստորաբաժանումներ՝ ֆակուլտետներ, ամբիոններ, կենտրոններ, հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և այլ մարմիններ ստեղծելու վերաբերյալ, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները՝ բացառությամբ սույն կանոնադրության 40-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ստորաբաժանումների.

6) հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.

7) սահմանված կարգով շնորհում է դոցենտի ու պրոֆեսորի գիտական կոչումներ, ինչպես նաև պատվավոր պրոֆեսորի, պատվավոր դոկտորի և այլ կոչումներ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, ներկայացնում է թեկնածություններ՝ կոչումներ, պարգևներ, հանրապետական և միջազգային մրցանակներ ստանալու համար.

8) կարող է ստեղծել գիտական խորհրդի մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ և սահմանել դրանց ձևավորման կարգը և աշխատակարգը.

9) քննարկում է կրթության և գիտության զարգացման հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ, իրականացնում է սույն կանոնադրությունից բխող՝ ուսումնական, մեթոդական, հետազոտական և կազմակերպչական գործունեության հետ կապված այլ լիազորություններ.

10) քննարկում և հաստատում է ըստ մասնագիտությունների ուսման վարձի չափը:

48. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվն առավելագույնը 30 է, նվազագույնը՝ 20:

49. Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են՝

1) ի պաշտոնե՝ ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի տնօրենները, ուսումնական և գիտական ստորաբաժանումների ղեկավարները.

2) ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ստորաբաժանումների ղեկավարներ, գիտաշխատողներ, ուսանողության ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրապետության կրթության և գիտության առաջատար մասնագետներ.

3) ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը։ Ուսանողության ներկայացուցիչների առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ակադեմիայի ուսանողական խորհուրդը: Ուսանողների թիվը գիտական խորհրդում չի կարող պակաս լինել դրա անդամների թվի 25 տոկոսից: Գիտական խորհրդի մնացած անդամներն ընտրվում են համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ակադեմիայի գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված համամասնություններով:

50. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր՝ նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում։ Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ գաղտնի քվեարկության մասին։ Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

51. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել ռեկտորի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Ռեկտորն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:

52. Գիտական խորհրդի քարտուղարը նշանակվում է ռեկտորի հրամանով։

53. Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ռեկտորը։

54. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով։

55. Ռեկտորի իրավասություններն են՝

1) ակադեմիայի գույքի տնօրինումը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, ակադեմիայի անունից գործարքների կնքումը.

2) ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ներկայացնելը.

3) ակադեմիայի անունից հանդես գալը՝ առանց լիազորագրի.

4) լիազորագրեր տալը.

5) պրոռեկտորների նշանակումը և պաշտոնից ազատումը, նրանց հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը.

6) ռեկտորին կից խորհրդատվական և այլ մարմինների ձևավորումը, դրանց կազմի ու լիազորությունների սահմանումը.

7) գիտական խորհրդի կազմի հաստատում, գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով.

8) մինչև 20.000.000 դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրերի կնքումը։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.

9) բանկերում ակադեմիայի հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվների բացումը.

10) ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ստորաբաժանումների և ակադեմիայի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, ակադեմիայի կառուցվածքը, հաստիքացուցակը հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելը.

11) ակադեմիայի աշխատողներին, այդ թվում՝ ակադեմիայի ստորաբաժանումների ղեկավարներին ու աշխատողներին սահմանված կարգով աշխատանքի ընդունելը, աշխատանքից ազատելը և համապատասխան աշխատանքային պայմանագրերի կնքումը.

12) իր իրավասության սահմաններում հրամանների, կարգադրությունների, հրահանգների արձակումը, կատարման համար պարտադիր ցուցումներ տալը և դրանց կատարման վերահսկումը.

13) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառումը.

14) հոգաբարձուների խորհրդին է ներկայացնում ակադեմիայի գործունեության մասին տարեկան հաշվետվություններ.

15) գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում ըստ մասնագիտությունների ուսման վարձի չափը:

56. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան կամ կոչում, բուհում դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:

57. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, հոգեբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։

58. Ռեկտորի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն։ Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը, ապա համարվում է ընտրված:

59. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով, եթե՝

1) նա դիմում է դրա մասին.

2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

(59-րդ կետը փոփ. 13.07.17 N 821-Ն)

 60. Ակադեմիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական կառույց է։ Ակադեմիայի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում, քննարկում է ակադեմիայի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր։ Ակադեմիայի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, գլխավոր հաշվապահը, աշխատակազմի ղեկավարը, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ՝ ստորաբաժանումների ղեկավարներ, դասախոսներ, ակադեմիայի աշխատողներ, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ։

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

61. Ակադեմիայի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես ակադեմիայի հիմնադիրը, այնպես էլ ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

62. Ակադեմիայի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ակադեմիայի նպատակներին կամ շահառուներին:

(62-րդ կետը փոփ. 13.07.17 N 821-Ն)

 

VIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

63. Ակադեմիան ինքնուրույն է ծրագրավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։

64. Ակադեմիան ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները։

65. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս՝ ակադեմիան իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։

66. Ակադեմիան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը։

67. Ակադեմիան, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։

68. Հիմնադրի կողմից ակադեմիային՝ որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքն ակադեմիայի սեփականությունն է, ակադեմիան այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

69. Ակադեմիայի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքն ակադեմիայի սեփականությունն են։ Ակադեմիան այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

70. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր, արվեստի գործերը և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, ակադեմիայի սեփականությունն են։

71. Ակադեմիայի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ։

72. Ակադեմիայի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ակադեմիայի հիմնադրի, մարմինների անդամների, ինչպես նաև ակադեմիայի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և ակադեմիայի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ  ակադեմիայի մարմինների անդամները, ինչպես նաև ակադեմիայի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են։

(72-րդ կետը լրաց., փոփ. 13.07.17 N 821-Ն)

 

IX. ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

73. Ակադեմիայում իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով և հետբուհական մասնագիտական կրթություն՝ հետազոտողի ծրագրով (ասպիրանտուրա, հայցորդություն):

74. Ակադեմիայում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա և հեռավար ձևերով։ Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:

75. Դիմորդների համար անհրաժեշտ ակադեմիային վերաբերող տեղեկատվությունը տեղադրվում է ակադեմիայի պաշտոնական կայքում:

76. Ակադեմիա ընդունելություն կատարվում է մրցութային հիմունքներով, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:

77. Ակադեմիայում բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի՝ մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

78. Ակադեմիայում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված (կամ համարժեք) մասնագետի դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:

79. Ակադեմիայում գիտական կադրերի պատրաստումը կարող է իրականացվել նաև հայցորդության, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջոցով:

80. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սահմանված կարգի համաձայն:

81. Ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, յուրաքանչյուր մասնագիտության շրջանակներում, կարող են ստեղծվել մասնագիտացումներ:

82. Յուրաքանչյուր մասնագիտության համար ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որով սահմանվում է համապատասխան կրթական ծրագրի բովանդակության բաշխումն ըստ ուսուցման տարիների, ուսումնական դասընթացների և առարկաների:

83. Ակադեմիայի` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)՝ ապահովելով ակադեմիական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:

84. Ակադեմիայի ուսանողներին, ովքեր կատարել են ուսումնական պլանի պահանջները, թույլատրվում է մասնակցել ամփոփիչ պետական ատեստավորմանը:

85. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ակադեմիայի ամփոփիչ պետական ատեստավորումն անցած անձանց սահմանված կարգով շնորհվում է որակավորման համապատասխան աստիճան և հանձնվում է որակավորման շնորհված աստիճանը հաստատագրող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով: Ավարտական փաստաթղթում նշվում են որակավորումը, մասնագիտությունը (մասնագիտացումները), կրթական ծրագիրը և ուսումնասիրված դասընթացները: Ավարտական փաստաթղթի օրինակելի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

86. Կրթության ծրագիրը չավարտած անձանց տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:

87. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ակադեմիայի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):

88. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, մշակութային, փորձարարական ու այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հետազոտական, մշակութային, նախագծային, փորձարարական աշխատանքներին կարող են մասնակցել ակադեմիայի դասախոսները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները, ուսանողները, ինչպես նաև, հաստիքային այլ աշխատողներ ու պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ անձինք:

89. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով ակադեմիան կազմակերպում է ներքին ու արտաքին գնահատման գործընթաց, հրապարակում է որակի գնահատման և (կամ) հավաստագրման չափանիշները, որակի գնահատում և (կամ) հավաստագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները: Արտաքին գնահատման գործընթացը կարող է իրականացվել նաև արտերկրի համապատասխան կազմակերպության կողմից:

90. Ակադեմիայի ուսումնական, գիտական և մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

3) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

4) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

5) միջազգային դրամաշնորհային ծրագրերից.

6) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից.

7) ուսման վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

X. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

91. Ակադեմիայի կառուցվածքը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ: Ակադեմիան իր կառուցվածքում կարող է նախատեսել հիմնական կրթական, գիտական, ինչպես նաև կրթական և գիտական գործունեությունն ապահովող ստորաբաժանումներ ու մարմիներ: Ակադեմիայի կառուցվածքի մեջ կարող են գործել ֆակուլտետ, կենտրոն, ամբիոն, կրթական ու գիտական խմբեր, քոլեջ, դպրոց, արվեստանոց, լաբորատորիա, ցուցասրահ, վարչություն, բաժին, ուսումնաարտադրական, փորձարարական ու նախագծային բազաներ, ինչպես նաև ինստիտուտ և այլ կրթական, գիտական, մշակութային ստորաբաժանումներ: Ակադեմիան կարող է ստեղծել հիմնարկներ, ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և լինել տնտեսական ընկերությունների հիմնադիր և մասնակից:

92. Ակադեմիայի ֆակուլտետը գործում է իր կանոնադրության հիման վրա: Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մեթոդական, գիտական, ստեղծագործական աշխատանքների անհրաժեշտությունից և սահմանված չափանիշներից, մշակում է ֆակուլտետի ուսումնական ծանրաբեռնվածությունը: Ֆակուլտետի վերահսկողության ներքո են գտնվում ամբիոններ, կրթական խմբեր, արվեստանոցներ լաբորատորիաներ, այլ ուսումնական ու գիտական ստորաբաժանումներ:

93. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

94. Ֆակուլտետի խորհուրդը՝

1) ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ակադեմիայի գիտական խորհրդի հաստատմանը.

2) ֆակուլտետի կանոնադրության սահմանված կարգով ընտրում է ֆակուլտետի դեկանին.

3) լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը.

4) ֆակուլտետի ներքո ստորաբաժանումներ ստեղծելու և լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ակադեմիայի ռեկտորին.

5) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների և այլ գործունեության հարցերը.

6) ակադեմիայի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները՝ ակադեմիայի գիտական խորհրդում հաստատելու համար.

7) ակադեմիայի գիտական խորհուրդ ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի աշխատողին պատվավոր և վաստակավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

8) ֆակուլտետի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրում է ակադեմիայի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

9) լուծում է սույն կանոնադրությունից բխող՝ ֆակուլտետի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և մշակութային գործունեության հետ կապված այլ հարցեր:

95. Ֆակուլտետի խորհուրդը կազմավորվում է ֆակուլտետի կանոնադրությամբ սահմանված կարգով:

96. Ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:

97. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը՝ իր իրավասությունների սահմաններում ու սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:

98. Ֆակուլտետի դեկանն ընտրվում է ակադեմիայի գիտական խորհրդում՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ակադեմիայի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

99. Ֆակուլտետի դեկանը՝

1) ղեկավարում է ֆակուլտետի ուսումնական, մեթոդական, գիտական, մշակութային, միջազգային և այլ գործունեություն.

2) ապահովում է համապատասխան մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի կատարումը.

3) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ուսանողներին հեռացնելու, վերականգնելու, կուրսից կուրս փոխադրելու վերաբերյալ.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

100. Ամբիոնները ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են ամբիոնների գործունեությունը կարգավորող կանոնադրությունների հիման վրա:

101. Ամբիոնի ուսումնագիտական տարակարգերի մեջ են մտնում պրոֆեսորը, դոցենտը, ավագ դասախոսը, դասախոսը, ասիստենտը:

102. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է ակադեմիայի գիտական խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ակադեմիայի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Ամբիոնի վարիչն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

103. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում և համակարգվում են ակադեմիայի ու ֆակուլտետների ուսումնամեթոդական ստորաբաժանումների կողմից:

104. Ակադեմիայի մասնաճյուղերն ակադեմիայի առանձնացված ստորաբաժանումներն են և գործում են իրենց կանոնադրությունների համաձայն: (նախադասությունը հանվել է 13.07.17 N 821-Ն) 

(104-րդ կետը փոփ. 13.07.17 N 821-Ն)

 

XI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

105. Ակադեմիայի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ, ակադեմիայի կոլեկտիվ պայմանագրով և ներքին իրավական ակտերով: Ակադեմիայում սահմանվում են գիտամանկավարժական՝ պրոֆեսորադասախոսական կազմ և գիտական աշխատողներ, վարչական, տնտեսական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:

106. Ակադեմիայում պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր թափուր պաշտոնների նշանակումը կատարվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական կազմի աշխատողի հետ կարող է կնքվել նոր պայմանագիր` մինչև 1 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության՝ պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության գնահատման հիման վրա:

107. Ակադեմիայի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն՝

1) ակադեմիայի կանոնադրությամբ և ուսումնական ստորաբաժանումների կանոնադրություններով սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու ակադեմիայի հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում ու ակադեմիայի ընտրովի այլ մարմիններում և պաշտոններում.

2) մասնակցելու ակադեմիայի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի քննարկմանն ու լուծմանը.

3) բողոքարկելու ակադեմիայի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

4) իրենց մասնագիտական գործունեության համար ունենալու անհրաժեշտ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ.

5) ընտրելու գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք կատարելու իրենց ընտրած մեթոդներով.

6) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.

7) համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ.

8) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային կամ ակադեմիայի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից` ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան.

9) միավորվելու արհեստակցական միություններում և մասնագիտական, մշակութային և շրջանավարտների կազմակերպություններում ու միություններում, որոնց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

108. Ակադեմիայի աշխատողները պարտավոր են՝

1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, սույն կանոնադրության և ակադեմիայի աշխատանքային, ներքին կարգապահական կանոնների պահանջները.

2) կատարել ակադեմիայի ղեկավար մարմինների որոշումները.

3) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ակադեմիայի գույքը:

109. Ակադեմիայի գիտամանկավարժական աշխատողները պարտավոր են՝

1) ապահովել ուսումնական գործընթացի, իրականացվող գիտական հետազոտությունների որակը և արդյունավետությունը.

2) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ, զարգացնել պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

3) նպաստել ակադեմիայի հեղինակության ու վարկանիշի բարձրացմանը:

110. Ակադեմիան, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, իր երիտասարդ աշխատողների համար մշակում և իրականացնում է մշակութային, սոցիալական և խրախուսական բնույթի ծրագրեր:

111. Գիտական, ուսումնամեթոդական ու մշակույթի բնագավառներում ակնառու նվաճումների համար ակադեմիայի աշխատողներին շնորհվում են մրցանակներ, պարգևներ, պատվավոր կոչումներ՝ ըստ ակադեմիայի գիտական խորհրդի հաստատած կարգի: Երիտասարդ գիտնականների և մշակութային գործիչների համար սահմանվում են հատուկ մրցանակներ:

112. Ակադեմիայի ուսումնական, գիտական, վարչական, տնտեսական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ակադեմիայի ներքին կարգապահական կանոններով:

 

XII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

113. Ակադեմիայի սովորողներ են համարվում նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու համար ակադեմիա ընդունված անձինք:

114. Ակադեմիայի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն։

115. Ակադեմիայի հայցորդ են համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցող, գործող կարգի համաձայն ատենախոսության թեման հաստատած և ակադեմիայում հրամանագրված անձինք։

116. Ակադեմիայի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին։

117. Ակադեմիայի բարձրագույն և հետբուհական կրթությամբ սովորողն իրավունք ունի՝

1) մասնակցելու իր կրթության բովանդակության պլանավորմանը, պարտադիր և ոչ պարտադիր (ընտրովի) ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը, ստանալու գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

2) մասնակցելու ակադեմիայում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և մշակութային միջոցառումներին.

3) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.

4) մասնակցելու ուսուցման որակի ապահովման և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության գնահատման գործառույթներին.

5) անվճար օգտվելու ակադեմիայի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

6) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ (ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություններ և այլն) և (կամ) ընդգրկվելու դրանց կազմում.

7) սահմանված կարգով մասնակցելու ակադեմիայի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմինների աշխատանքներին.

8) բողոքարկելու ակադեմիայի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

9) օգտվելու ուսման տարեկան վարձի` մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ակադեմիայի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում` անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, նպաստ, ինչպես նաև ուսանողական վարկ.

11) ծանոթանալու ակադեմիայի կանոնադրությանը և ակադեմիային վերաբերող այլ նորմատիվ փաստաթղթերի.

12) լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

13) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքում` ակադեմիայի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

14) փոխադրվելու մեկ այլ բուհ, այդ թվում` օտարերկրյա պետություններում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

15) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենքով և ակադեմիայի կողմից սահմանած կարգով:

118. Ուսման վճարի փոխհատուցում` նպաստի ձևով, տրվում է մրցույթի արդյունքներով ակադեմիա ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի թվին և կարգին համապատասխան:

119. Գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար ուսանողներին տրվում է պետական կրթաթոշակ, որը տալու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

120. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի ակադեմիայում վերականգնվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

121. Ակադեմիայի սովորողները պարտավոր են՝

1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքների բոլոր տեսակները, հաճախել դասերին.

2) տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին և հմտություններին.

3) կատարել ակադեմիայի կանոնադրության և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականություններն ու պահանջները.

4) բարձր պահել ակադեմիայի պատիվն ու հեղինակությունը:

122. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը: Պայմանագրով նախատեսված ժամկետներում ուսման վարձը չվճարելու դեպքում պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

123. Ակադեմիայի սովորողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլաններով և ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, ակադեմիայի տարածքում և նրա սահմաններից դուրս խախտում են հասարակական կարգն ու կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ակադեմիայից հեռացվելը:

124. Չի թույլատրվում սովորողին հեռացնել հիվանդության, արձակուրդի ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

125. Ակադեմիայի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ակադեմիայի կառավարման համապատասխան մարմիններում, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ուսանողական խորհրդի կանոնակարգով, որը հաստատում է ակադեմիայի գիտական խորհուրդը:

126. Ակադեմիայում կարող է կազմավորվել երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերություն: Երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերության ձևավորման և գործունեության կանոնակարգը հաստատում է ակադեմիայի գիտական խորհուրդը:

 

XIII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

127. Ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում իրավասու պետական մարմինները։

128. Ակադեմիայի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերով։ Ակադեմիայի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ։ Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ։ Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։

(128-րդ կետը փոփ. 13.07.17 N 821-Ն)

129. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ ակադեմիան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, ռեկտորի մասին և ակադեմիայի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են ակադեմիայի միջոցներից և ծառայություններից.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե ակադեմիայի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:

 

XIV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

130. Ակադեմիան կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։

131. Ակադեմիան վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։

132. Ակադեմիայի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։

133. Ակադեմիայի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ Ակադեմիայի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։

134. Ակադեմիան կարող է լուծարվել, եթե՝

1) ակադեմիայի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) ակադեմիան իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել ակադեմիայի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) Ակադեմիայի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) ակադեմիան թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) ակադեմիան ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ։

135. Ակադեմիան կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։

136. Ակադեմիան լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

137. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ակադեմիան պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 13.07.17 N 821-Ն, փոփ. 21.11.19 N 1652-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2 

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 474-Ն որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Շենքերի և շինու-թյունների անվանումը

Գտնվելու
վայրը

Շահա-գործ-ման տարե-թիվը

Գույքի ձեռքբեր-
ման
տարե-թիվը

Մակերեսը
(քառ. մետր)

Սկզբնա-կան արժեքը
(հազ. դրամ)

Մաշ-վածու-թյունը
(հազ. դրամ)

Հաշվե-կշռային արժեքը(հազ. դրամ)

Սեփականու-թյան իրավունքի գրանցման վկայականը տալու տարեթիվը, ամսաթիվը և համարը

Հողա-մասը(հա)

Վի-ճակը

Այլ նշումներ

1.

Ուսումնական մասնաշենք 1

քաղ. Երևան, Իսահակյան 36

1945 թ.

1946 թ.

3511.1

87106278

87086739

19539

22.10.2010 թ.
N 2676155

0.216716

բավ

 

2.

Ուսումնական մասնաշենք 2

քաղ.Երևան,
Ջրաշատ 1

1960 թ.

1997 թ.

2846.8 (այդ թվում՝ 1-ին հարկ՝ 459.3, 2-րդ հարկ՝ 534.6, 3-րդ հարկ՝ 563.5, 4-րդ հարկ՝ 574.4, 7-րդ հարկ՝ 379.7 և նկուղ` 335.3)

73643552

57273537

16370015

11.04.2011 թ.
N 2695267

0.1064

բավ

Առկա է 150.0 քառ. մ ինքնակամ ձեղնահարկ, որը հաշվառված է 2-58
գրանցամատ-յանում:

3.

Գյումրու մասնաճյուղին ամրացված ուսումնական տարածք

ՀՀ Շիրակի մարզ,
քաղ.
Գյումրի,
Անկա-խության հրապարակ
N 1

1974 թ.

1974 թ.

1551.34 (այդ թվում՝ 3-րդ հարկ՝ 702.65 քառ. մ, նկուղ՝ 537.01 քառ. մ և ձեղնահարկ՝ 311.68 քառ. մ)

96469263

70814864

25654398

31.05.2013 թ.
N 13052013-08-0007

-

բավ

 

Կաթսայատուն

   

67.57

2627155

1873592

753563

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 474-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Շենքերի և շինություն-ների անվանումը

Գտնվելու
վայրը

Շահա-գործ-ման տարե-թիվը

Գույքի ձեռքբեր-
ման
տարե-թիվը

Մակերեսը
(քառ. մետր)

Սկզբնա-կան արժեքը
(հազ. դրամ)

Մաշվածու-թյունը
(հազ. դրամ)

Հաշվե-կշռային արժեքը
(հազ. դրամ)

Սեփականու-թյան իրավունքի գրանցման վկայականը տալու տարեթիվը, ամսաթիվը և համարը

Հողա-
մասը
(հա)

Վի-ճակը

Այլ նշումներ

1.

Ուսումնական մասնաշենք 1

քաղ. Երևան, Իսահակյան36

1945 թ.

1946 թ.

3511.1

87106278

87086739

19539

22.10.2010 թ.
N 2676155

0.216716

բավ

 

2.

Ուսումնական մասնաշենք 2

քաղ. Երևան,
Ջրաշատ 1

1960 թ.

1997 թ.

2846.8 (այդ թվում՝ 1-ին հարկ՝ 459.3, 2-րդ հարկ՝ 534.6, 3-րդ հարկ՝ 563.5, 4-րդ հարկ՝ 574.4, 7-րդ հարկ՝ 379.7 և
նկուղ՝ 335.3)

73643552

57273537

16370015

11.04.2011 թ.
N 2695267

0.1064

բավ

Առկա է 150.0 քառ. մ ինքնակամ ձեղնահարկ, որը հաշվառված է 2-58 գրանցա-մատյանում

3.

Գյումրու մասնաճյուղին ամրացված ուսումնական տարածք

ՀՀ Շիրակի մարզ,
քաղ. Գյումրի,
Անկախու-թյան հրապա-րակ N 1

1974 թ.

1974 թ.

1551.34 (այդ
թվում՝
3-րդ հարկ՝ 702.65 քառ. մ, նկուղ՝ 537.01 քառ. մ և ձեղնահարկ՝ 311.68 քառ. մ)

96469263

70814864

25654398

31.05.2013 թ.
N 13052013-08-0007

-

բավ

 
 

Կաթսայատուն

   

67.57

2627155

1873592

753563

 

4.

քաղ. Դիլիջան, Գետափնյա փողոց 1

Ուսումնական մասնաշենք

1960 թ.

1999 թ.

1297.2

12702306

7621376

5080930

08.01.2004 թ.
N 1802528

0.446

բավ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան