Գլխավոր տեղեկություն
Համար
N 328-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2018 թվականի N 328-Ա

 

ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին 2018 թվականի ապրիլի 11-13-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

2. Արսեն Քարամյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Քարամյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Քարամյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2018 թ. ապրիլի 4 
Երևան