ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2018 թվականի N 272-Ա
ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի առաջատար մասնագետ Աննա Գևորգյանին 2018 թվականի մարտի 21-23-ը գործուղել Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` «Խոշտանգումների դեմ պայքարը ձերբակալման և նախնական կալանքի պայմաններում» վերտառությամբ գիտաժողովին մասնակցելու նպատակով։
2. Աննա Գևորգյանի՝ Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Աննա Գևորգյանի՝ Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|