Գլխավոր տեղեկություն
Համար
N 472-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.15/26(966) Հոդ.467
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2013 թվականի N 472-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 740-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածի 20-րդ և 22-րդ կետերի պահանջները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պատվիրված նախահաշվային փաստաթղթերի կազմման հետ կապված հարաբերությունների վրա:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը ընդունել սույն որոշման հավելվածի 26-28-րդ կետերում նշված իրավական ակտերը:

(3-րդ կետը փոփ.10.04.14 N 397-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման հավելվածի 25-30 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի դեկտեմբերի 1-ից:

(4-րդ կետը փոփ.10.04.14 N 397-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 25-ի N 472-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության, դրանց հիման վրա շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգի հետ կապված հարաբերությունները:

 

II. ՆՅՈՒԹԵՐԻ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների (այսուհետ` նյութեր) գների ուսումնասիրության կազմակերպումը և իրականացումը կազմված է հետևյալ փուլերից`

1) ուսումնասիրման ենթակա նյութերի ցանկի հստակեցում.

2) նյութերի նույնականացման չափանիշների ձևավորում.

3) նյութերի գների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող ընկերությունների շրջանակի սահմանում.

4) նյութերի գների հավաքագրում, հաշվառում և հրապարակում.

5) վերլուծությունների իրականացում:

3. Հրապարակման ենթակա նյութերի ցանկը (այսուհետ` ցանկ), որոնց գներն ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից և հրապարակվում են նախարարության կողմից ձևին համապատասխան հրապարակվող «Ինֆորմացիոն տեղեկագրում» (այսուհետ` ինֆորմացիոն տեղեկագիր), սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը` համաձայնեցնելով շահագրգիռ մարմինների հետ:

(3-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

4. Ցանկում փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության` հաշվի առնելով շուկայում նյութերի նոր տեսակների առկայությունը և այլ նյութերի կիրառման կամ կիրառությունից հանելու անհրաժեշտությունը:

5. Պետական մարմինները, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են նախարարություն ներկայացնել ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն, որտեղ նշվում են նյութերի կիրառման ոլորտը, ակնկալվող արդյունքը կամ կիրառությունից հանելու հիմնավորումը:

(5-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

6. Նախարարության կողմից ուսումնասիրվում է ներկայացված առաջարկությունը` անհրաժեշտության դեպքում առաջարկելով ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն և, նպատակահարմարության դեպքում սահմանված կարգով ցանկում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

(6-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

7. Ինֆորմացիոն տեղեկագրում ներառվում են միայն չօգտագործված նյութերի գները, սակայն եթե նորմատիվ իրավական ակտով թույլատրված է կիրառել նաև օգտագործված, սակայն հետագա օգտագործման համար պիտանի նյութեր, ապա դրանց գները կարող են ներառվել ցանկում: Օգտագործված նյութերի գները ներառվելու դեպքում ցանկում կատարվում է նշում նյութի օգտագործված լինելու մասին:

8. Ստացված տեղեկատվությունն ստանալուց հետո նյութերի գները նախարարության կողմից սույն կարգին համապատասխան ամփոփվում և ներառվում են ինֆորմացիոն տեղեկագրում, որը հրապարակվում է մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը:

(8-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

 

III. ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

9. Նույնական նյութերի յուրաքանչյուր տեսակի գինը որոշվում է դրա վերաբերյալ հավաքագրված գների հիման վրա հետևյալ բանաձևով`

 

 Գն = (Գ1+ Գ2+ ….+Գո) / ո

 

որտեղ,

Գն-ն նյութի նախահաշվային գինն է` առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ),

Գ1…ո-ն նյութի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրներից ստացված գինն է` առանց ԱԱՀ-ի,

ո-ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 26-ի N 740-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան ստացված տեղեկատվության աղբյուրների քանակն է:

10. Նյութի գինը հաշվարկելիս հիմք են ընդունվում դրա վերաբերյալ ստացված գները` սկսած նվազագույնից: Նյութի գործող գնի հաշվարկի համար հիմք են ընդունվում սահմանված կարգով հավաքագրված նվազագույն գնի նկատմամբ 15 տոկոսը չգերազանցող այլ աղբյուրներից ստացված գները:

11. Եթե նյութի գինը տրամադրվել է ԱԱՀ չվճարող տնտեսավարող սուբյեկտի կողմից, կամ սահմանված կարգով շուկան ուսումնասիրելիս հայտնի չէ տնտեսավարող սուբյեկտի ԱԱՀ վճարող լինելու հանգամանքը, ապա սույն կարգի 9-րդ կետով սահմանված հաշվարկն իրականացնելիս այդ նյութի գինը պակասեցվում է ԱԱՀ-ի չափով:

12. Նույնական են համարվում այն նյութերը, որոնք ունեն միևնույն տեխնիկական բնութագրերը, ապրանքային նշանը, ծագման երկիրը:

13. Յուրաքանչյուր նյութի գինը որոշվում է համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում տեղեկատվության առնվազն տեղեկատվության երեք աղբյուրներից ստացված գների հիման վրա` բացառությամբ 14-րդ կետով նախատեսված դեպքերի:

14. Նյութի գինը կարող է որոշվել տեղեկատվության մեկ աղբյուրի հիման վրա ոչ նույնական նյութերի դեպքերում, ինչպես նաև, երբ ապրանքային շուկայում տվյալ նյութի արտադրմամբ, ներմուծմամբ կամ արդյունահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտը, օրենքով սահմանված կարգով, համարվում է շուկայում մենաշնորհ դիրք ունեցող կամ, տվյալ նյութի գնի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է այն արտադրող (արդյունահանող) կամ վերջինիս ներկայացուցիչ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտը: Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված քանակով տեղեկատվության հավաքագրման անհնարինության դեպքում նյութի գինը կարող է որոշվել 1 կամ 2 աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությամբ: Սույն կարգի իմաստով` տեղեկատվության հավաքագրման անհնարինություն է համարվում այն իրավիճակը, երբ պետք է որոշվի սպառողական շուկայում լայն սպառման ապրանքատեսակ չհանդիսացող այնպիսի նյութի գինը`

1) որն արտադրվում (արդյունահանվում) կամ իրացվում է 1 կամ 2 տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) կողմից.

2) երբ ցանկում ընդգրկված նյութի տեխնիկական բնութագրերն անհնար է նույնականացնել շուկայում առկա տվյալ նյութի տեխնիկական բնութագրերի հետ.

3) որի գնի ուսումնասիրության արդյունքում արձանագրված աղբյուրներում առկա է տվյալ նյութի նվազագույն գնի նկատմամբ 15 և ավելի տոկոսի չափով գերազանցում.

4) որն արտադրող (արդյունահանող) կամ իրացնող տնտեսվարող սուբյեկտները հրաժարվել են գների մասին տեղեկատվություն տրամադրելուց, որոնց նախարարությունը սահմանված կարգով դիմել է առնվազն տարեկան մեկ անգամ:

(14-րդ կետը լրաց. 18.07.13 N 841-Ն, փոփ. 16.02.17 N 138-Ն)

15. Ոչ նույնական նյութերի դեպքում ինֆորմացիոն տեղեկագրում ներառվում են նաև տվյալ նյութին բնորոշ առանձնահատկությունները (տեխնիկական հատկանիշները, ապրանքային նշանը, ծագման երկիրը և այլն):

16. Տեխնիկական հատկանիշների, ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից տրամադրված գրավոր կամ բանավոր տեղեկատվության հիման վրա և նախարարությունը պատասխանատվություն չի կրում դրանց ճշտության համար:

(16-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

17. Տեղեկագրում նյութերի գները նշվում են առանց ԱԱՀ-ի:

18. Տեղեկագրում հրապարակված նյութերի գները հիմք են ընդունվում պետական կարիքների համար իրականացվող շինարարական աշխատանքների արժեքի նախահաշիվների կազմման համար:

19. Նախահաշիվ կազմելիս գործող գների հիմք են ծառայում տվյալ պահի դրությամբ հրապարակված առկա վերջին տեղեկագիրը:

20. Ինֆորմացիոն տեղեկագրում որևէ նյութի վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում`

1) գործող գների հիմք են ծառայում շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը, եթե տվյալ շինարարական աշխատանքների նախահաշվային ընդհանուր արժեքը չի գերազանցում 200.0 մլն դրամը.

2) շինարարական աշխատանքների նախահաշվային ընդհանուր արժեքը 200.0 մլն դրամը գերազանցելու դեպքում գործող գների հիմք են ծառայում շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը, եթե տվյալ նյութի ընդհանուր արժեքը չի գերազանցում նախահաշվային ընդհանուր արժեքի նկատմամբ աղյուսակով ներկայացված սահմանաչափերը:

 

Օբյեկտի նախահաշվային ընդհանուր արժեքի նկատմամբ կիրառվող սահմանաչափերը

 

Աղյուսակ

 

 

Կառույցի տեսակը

Օբյեկտի նախահաշվային արժեքի նկատմամբ կիրառվող սահմանաչափերը` տոկոսներով

(նորակառույց/վերակառուցվող, հիմնանորոգվող, ամրացվող)

I.

Երկփուլ նախագծով` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով նախագծվող օբյեկտներ

 

1.

Հատուկ նախագծերով իրականացվող

 

1)

- լեռնահարստացման, գունավոր մետալուրգիայի և քիմիական արտադրության կազմակերպություններ, հիդրոէլեկտրակայաններ, ատոմային էլեկտրակայաններ, մետրոպոլիտեն, թունելներ, խոշոր կամուրջներ, ինչպես նաև կամուրջներ ե/բետոնյա թռիչքային շինվածքներով ավելի քան 80 մ երկար. և մետաղական թռիչքային շինվածքներով ավելի քան 100 մ երկար., արտառոց` տեխնիկապես բարդ լուծումներով շենքեր և շինություններ

10/12

2)

- մետալուրգիայի և քիմիական գործարաններ, նավթարտադրության, գազարտադրության (հարստացման) գործարաններ, մանրէաբանական արտադրության կազմակերպություններ, մելիորատիվ շինարարության օբյեկտներ, ծովային հիդրոտեխնիկական կառույցներ

7/8

3)

- արտադրական և գյուղատնտեսական

բնույթի այլ կազմակերպությունների շենքեր

ու շինություններ, տրանսպորտի և կապի, հասարակական նշանակության շենքեր ու շինություններ (բացի բնակելի շենքերից)

5/6

4)

- բնակելի շենքեր

3/4

 2.

Տիպային և կրկնակի կիրառման (հատուկ) նախագծերով իրականացվող շինարարության օբյեկտներ

 

1)

- հասարակական նշանակության շենքեր և շինություններ, բնակելի շենքեր

2/3

2)

- արտադրական նշանակության օբյեկտներ

3/4

II.

Մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով նախագծվող օբյեկտներ

 

 3.

Տիպային և կրկնակի կիրառման նախագծերով իրականացվող

 

1)

- արտադրական շենքեր և շինություններ, ինչպես նաև նոր (հատուկ) նախագծերով իրականացվող բնակելի շենքեր

3/4

 4.

Հատուկ նախագծերով իրականացվող

 

1)

- հասարակական շենքեր և շինություններ

5/6

 5.

Տիպային և կրկնվող նախագծերով իրականացվող

 

1)

- հասարակական շենքեր և շինություններ, բնակելի շենքեր

2/3

2)

- արտադրական այն օբյեկտների համար, որոնք չեն նախատեսվել սույն աղյուսակի 1-ին կետի 1-ին ենթակետով (10/12 %-ին) կիրառվում է 0.5 գործակիցը (բայց ոչ պակաս, քան 3% շինարարության կամ հիմնանորոգման նախահաշվային արժեքից)

3-5 (3-6)

III.

Հատուկ նշանակության օբյեկտներ` պաշտպանական և ռազմական նշանակության շենքեր և շինություններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշում)

6/7

IV.

ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքեր, շինություններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 63-Ն որոշում)

5/6

 

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետով սահմանված պահանջները չբավարարելու դեպքում նախարարությանն ուղղված գրավոր դիմումի հիման վրա, 10 աշխատանքային օրվա ընթացքում, գործող գները սահմանում է նախարարությունը` սույն որոշմամբ սահմանված կարգով:

(20-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 16.02.17 N 138-Ն)

22. Սույն կարգի 20-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում նախարարության կողմից որևէ նյութի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելու անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությամբ սույն կարգի 20-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գործընթացի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցվում է դիմողը և այդ դեպքում նախահաշիվ կազմելիս որպես գործող գին հանդիսանում են պատվիրատուի կողմից շուկայում արձանագրված գները` համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

(22-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

23. Նախարարության կողմից որևէ նյութի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրման անհնարինության այլ դեպքերում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությամբ որպես գործող գին հանդիսանում են պատվիրատուի կողմից շուկայում արձանագրված գները` համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, որի մասին տեղեկագրում կատարվում է համապատասխան նշում:

(23-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

 

IV. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Յուրաքանչյուր ամիս նախարարության կողմից հաշվարկվում են շինարարության ոլորտում գների հետևյալ ինդեքսները`

1) նյութերի, ռեսուրսների արժեքի փոփոխման ինդեքսը.

2) աշխատավարձի մոտավոր միջինացված ինդեքսը.

3) մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի գործակիցը.

4) շինմոնտաժային աշխատանքների արժեքի փոփոխման միջինացված ինդեքսը.

5) կապիտալ ներդրումների արժեքի փոփոխման միջինացված ինդեքսը:

(24-րդ կետը փոփ. 16.02.17 N 138-Ն)

25. Նյութերի, ռեսուրսների արժեքի փոփոխման ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 Նին = (կ մգ հաշվետու) / (կ մգ բազիս ))xԾտեղ մ

որտեղ`

Նին -ն նյութերի, ռեսուրսների արժեքի փոփոխման ինդեքսն է բազիսային ժամանակաշրջանի նկատմամբ,

Նկ -ն ինդեքսի հաշվարկման համար ընտրված նյութերից յուրաքանչյուրի տեսակարար կշիռն է որոշակի արժեքի հաշվարկով,

Նմգ  հաշվետու -ն շինանյութերի և պատրաստվածքների կողմնորոշիչ գներն են հաշվետու ժամանակաշրջանում,

 Ծտեղ -ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային ծախսերի միջին թվաբանականն է,

 Պմ -ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաթեթավորման-պահեստավորման ծախսեր են,

 Նմգ բազիս-ն շինանյութերի և պատրաստվածքների կողմնորոշիչ գներն են բազիսային ժամանակաշրջանում:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված ինդեքսի հաշվարկման համար ընտրված կապիտալ ծախսերի և հիմնանորոգման համար կիրառվող նյութերի ցանկը և դրանցից յուրաքանչյուրի տեսակի կշիռը որոշակի արժեքի հաշվարկով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից` նախատեսելով կշիռների արդիականացում առնվազն հինգ տարին մեկ անգամ:

27. Շինմոնտաժային աշխատանքների արժեքի փոփոխման միջինացված ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 Իշմ =(Նմ ին մ ին մ մեք.շահ )xԾվ շ /100

 

որտեղ`

Իշմ -ն շինմոնտաժային աշխատանքների արժեքի փոփոխման միջինացված ինդեքսն է,

Նմ -ն շինմոնտաժային աշխատանքների կառուցվածքում նյութերի ծախսերի մասնաչափն է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից,

Նին  -ն նյութերի արժեքի փոփոխման ինդեքսն է,

Ամ -ն շինմոնտաժային աշխատանքների կառուցվածքում աշխատավարձի ծախսերի մասնաչափն է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից,

Աին -ն շինարարության ոլորտում աշխատավարձի ինդեքսն է,

Մմ -ն շինմոնտաժային աշխատանքների կառուցվածքում մեքենաների և մեխանիզմի շահագործման ծախսերի մասնաչափն է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից,

Գմեք.շահ -ն մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերի գործակիցն է,

Ծվ -ն շինմոնտաժային աշխատանքների կառուցվածքում վերադիր ծախսերի մասնաչափն է,

Ծշ -ն շինմոնտաժային աշխատանքների կառուցվածքում շահույթի մասնաչափն է:

28. Կապիտալ ներդրումների արժեքի փոփոխման միջինացված ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Իկն  =(Շմ x Իշմ  + Նմ  x Նին մ  x Ծայլ )/100

 

որտեղ`

Իկն -ն կապիտալ ներդրումների արժեքի փոփոխման միջինացված ինդեքսն է,

Շմ -ն կապիտալ ներդրումների կառուցվածքում շինմոնտաժային աշխատանքների ծախսերի մասնաչափն է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից,

Իշմ -ն շինմոնտաժային աշխատանքների արժեքի փոփոխման միջինացված ինդեքսն է,

Նմ -ն կապիտալ ներդրումների կառուցվածքում սարքավորումների (նյութերի) մասնաչափն է,

Նին -ն նյութերի, ռեսուրսների արժեքի փոփոխման ինդեքսն է,

Ծմ -ն կապիտալ ներդրումների կառուցվածքում այլ ծախսերի մասնաչափն է,

Ծայլ -ն տվյալ ամսվա համար այլ ծախսերի չափն է`

 

Ծայլ =0,64x Գաշ  +0,36x Նին

 

0,64-այլ ծախսերի կառուցվածքում աշխատավարձի մասնաբաժինը,

0,36-այլ ծախսերի կառուցվածքում նյութերի մասնաբաժինը:

29. Աշխատավարձի ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Աին =(Ամիջ. հաշվետու / Ամիջ. բազիս )

 

Աին -ն շինարարության ոլորտում աշխատավարձի ինդեքսն է,

Ամիջ. հաշվետու -ն շինարարության ոլորտում հաշվետու ժամանակաշրջանի միջին աշխատավարձն է,

Ամիջ. բազիս -ն շինարարության ոլորտում բազիսային ժամանակաշրջանի միջին աշխատավարձն է:

30. Մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի գործակիցը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԳԼԽԱԴԻՐԻ

 

NN

ը/կ

Շինանյութերի, կոնստրուկցիաների

և պատրաստվածք-ների անվանումը

Չափի

միավորը

Տեխնիկական հատկանիշները (չափը, քաշը, խտությունը, գույնը, կամերաների քանակը և այլն)

Ապրանքային նշանը, ծագման երկիրը կամ արդյունահանման վայրը

Գինն առանց ավելացված արժեքի հարկի

(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1.

         

2.

         

…..

         

 

4-րդ և 5-րդ սյունակներում ներառվող տեղեկատվությունը լրացվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից տրամադրված գրավոր կամ բանավոր տեղեկատվության հիման վրա և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատասխանատվություն չի կրում դրանց ճշտության համար:

(ձևը փոփ. 16.02.17 N 138-Ն)

(հավելվածը լրաց. 18.07.13 N 841-Ն, փոփ. 16.02.17 N 138-Ն)