ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2014 թվականի N 801-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (2014 թվականի մայիսի 20-ի ՀՕ-46-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. օգոստոսի 26-ի N 801-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«Ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ վերադաս մաքսային մարմնին նախնական տեղեկատվություն տրամադրելու կարգը, ժամկետները և նախնական տեղեկատվության ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ |
2014 թ. հոկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն առաքողի և նրա կողմից լրացված հայտարարագրում նշված անձանց կողմից հրաժարվելու դեպքում «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով ձևակերպվող հայտարարագրերի պարզեցված կարգը և ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ |
2014 թ. հոկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկի ձևը և լրացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ |
2014 թ. հոկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ |
2014 թ. հոկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները մաքսային օրենսգրքով սահմանված մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ծածկագրին դասելու կիրառման դեպքերը, նշված կարգով հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ |
2014 թ. հոկտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Դ. Հարությունյան