Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.24/51(1064) Հոդ.264
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.08.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014390

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2014 թ.

թիվ 229-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական պորտֆելը այլ ապահովագրական ընկերությանը փոխանցելու դեպքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում պահպանվող տեղեկատվության վարման անընդհատությունն ու ամբողջականությունը, ֆինանսական համակարգի կայունությունն ու բնականոն գործունեությունը, պաշտպանել ապահովագրության ոլորտում սպառողների շահերը,

հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգ ստեղծելու, տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձևը, ժամկետները և տեղեկատվական համակարգի օգտագործման կարգը» հաստատելու մասին» թիվ 326-Ն որոշմամբ հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տեղեկատվական համակարգ ստեղծելու, տեղեկատվական համակարգ ներկայացվող տվյալների կազմը, ներկայացման ձևը, ժամկետները և տեղեկատվական համակարգի օգտագործման կարգում»՝

1) 28-րդ կետը «իրենց կողմից կնքված» բառերից հետո լրացնել «կամ պորտֆելի փոխանցման պայմանագրով իրենց փոխանցված» բառերով,

2) լրացնել 31.6-րդ և 31.7-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«31.6. 2011թ. հունվարի 1-ից հետո ԱՊՊԱ պայմանագրերի գծով ապահովագրական պորտֆելը փոխանցած կամ այլ ապահովագրական ընկերության միացած ապահովագրական ընկերության կողմից կնքված՝ ներառյալ ապահովագրական պորտֆելի փոխանցման (միացման) պահին արդեն իսկ ավարտված ԱՊՊԱ պայմանագրերի գծով ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ ներկայացված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում ապահովագրական պորտֆելն ստանձնած (միացման ժամանակ պահպանված) ապահովագրական ընկերությունը պետք է ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում փոփոխի այդ տվյալները:

31.7. 2011թ. հունվարի 1-ից հետո առանց ԱՊՊԱ պայմանագրերի գծով ապահովագրական պորտֆելի փոխանցման՝ լուծարված ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ ներկայացված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում Բյուրոն պետք է ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում փոփոխի այդ տվյալները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. օգոստոսի 14

Երևան