ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2013 թվականի N 1160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Գ. Կոստանյան - ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Կոստանյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Դանիելյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ» բառերը փոխարինել «Լ. Արզումանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Վ. Ղափլանյան - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Միքայելյան - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,
բ. «Ա. Բալոյան - Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,
գ. «Լ. Ալեքսանյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Սինորյան - Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,
դ. «Հ. Ղազարյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Աբգարյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերով,
ե. «Ա. Խաչիկյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Մելքոնյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,
զ. «Վ. Չալոյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Ղափլանյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով,
է. «Լ. Կոշեցյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ջ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
ը. «Լ. Բարխուդարյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|