Գլխավոր տեղեկություն
Համար
N 637-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 637-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության` բնական աղետի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած Նալբանդյան, Գետաշեն, Ակնաշեն, Շենիկ, Վանանդ և Արշալույս համայնքների շահառուների միջև 2011, 2012 թվականներին կնքված պայմանագրերով շահառուների ստանձնած պարտավորությունները պարտքը ներելու միջոցով` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 21

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

 հունիսի 13-ի N 637-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

NN

ը/կ

Ցանքը կատարած համայնքը

Անունը, ազգանունը

Կատարված ցանքը

հեկտար)

Պայմանագրի կնքման օրը և համարը

Պարտքի ներման

տոկոսը

1.

Նալբանդյան

Մկրտչյան Գրիգոր

9.5

19.09.2011 թ. ԱՐՄ-2

100

2.

Մկրտչյան Գագիկ

23.5

19.09.2011 թ. ԱՐՄ-3

100

3.

Մկրտչյան Զոյա

17.0

19.09.2011 թ. ԱՐՄ-4

100

4.

Գետաշեն

Հովհաննիսյան Աշոտ

10.0

14.10.2011 թ. ԱՐՄ-10

100

5.

Մուրադյան Սամվել

16.1

18.10.2011 թ. ԱՐՄ-16

100

6.

Եփրեմյան Համիկ

12.0

14.10.2011 թ. ԱՐՄ-12

100

7.

Ակնաշեն

Մարտիրոսյան Սուրեն

11.0

14.10.2011 թ. ԱՐՄ-11

80

8.

Շենիկ

Մինասյան Լուսիկ

10.0

14.10.2011 թ. ԱՐՄ-13

100

9.

Վանանդ

Ուստակարայան Հարություն

15.0

14.10.2011 թ. ԱՐՄ-14

50

10.

Արշալույս

Գրիգորյան Շուշան

10.0

29.08.2012 թ. ԱՐՄ-1

100

Ընդամենը

134.1

   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան