Գլխավոր տեղեկություն
Համար
N 257-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2013 թվականի N 257-Ա

 

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` մտավոր սեփականության օբյեկտների հուսալի և արդյունավետ պահպանության ապահովման նպատակով`

Հաստատել պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 8

Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ վարչապետի 2013 թ.

ապրիլի 8-ի N 257-Ա

որոշման

  

 

Ծ ր ա գ ի ր

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ միջոցառումների

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

Արդյունքը

1.

«Մտավոր սեփականության օբյեկտների պահպանության ենթակա սննդամթերքի առանձին տեսակների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

մինչև 2013 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ

գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Ստանդարտների ազգային ինստիտուտի, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, ոլորտային միությունների, գիտական և գիտահետազոտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ընկերությունների մասնագետներից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողով

2.

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման ոլորտային աշխատանքային խմբերի ձևավորում

մինչև 2013 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

միջգերատեսչական հանձնաժողով

 Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից, ըստ սննդամթերքի տեսակների, ձևավորված աշխատանքային խմբեր, որոնցում կարող են ներգրավվել նաև միջգերատեսչական հանձնաժողովի կազմում չընդգրկված այլ մասնագետներ:

3.

 Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման գործողությունների ծրագրի և դրա իրականացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվի մշակում՝ ըստ աշխատանքային խմբերի

մինչև 2013 թ.
հուլիսի 3-րդ տասնօրյակ

միջգերատեսչական հանձնաժողով

1. Մշակված գործողությունների ծրագիր, որում կներառվեն միջոցառումներ` պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների ցանկի նախապատրաստման, դրանց վերաբերյալ հիմնավորված տեխնիկական հատկորոշումների հավաքագրման ու ներկայացման ժամկետների, գրանցման համար անհրաժեշտ նախապայմանների, ինչպես նաև պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ առաջարկությունների ստացման և անհրաժեշտ նյութերի հավաքագրման նպատակով գործընթացի մասին հասարակությանն իրազեկելու վերաբերյալ:

2. Մշակված պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվ:

4.

 Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից նախապատրաստված պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ներկայացում

մինչև 2013 թ.
դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

միջգերատեսչական հանձնաժողով

պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտների` օրենքով սահմանված կարգով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի առկայություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան