Գլխավոր տեղեկություն
Համար
N 1051-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.01.2011-29.12.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2010 թվականի N 1051 -Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 924-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 924-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 դեկտեմբերի 1-ի N 1051-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Մ. Բադալյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
   
Ս.Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
   
Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատազմի ղեկավարի տեղակալ
   
Հ. Ջավադյան - Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
   
Լ. Սարգսյան - «Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
   
Է. Բարսեղյան - ՀՀ Արարատի մարզպետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Հ. Հակոբյան - «Կիլիկիա» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
Մ. Ջանվելյան - «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ)
   
U. Սարգսյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   
Ա. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
   
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
   
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
   
U. Գիշյան - Հայգյուղփոխբանկի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Վ. Աբրահամյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի վարիչ
   
Ս. Ղազարյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ
   
Թ. Պապոյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր
   
Գ. Դավթյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորի խորհրդական
   
Ռ. Մանուկյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ
   
Ա. Խաչատրյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ
   
Ն. Բազիկյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի գյուղմեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի դեկան

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ռ. Մակարյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ
   
Վ. Մկրտչյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող
   
Ք. Նուրիջանյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
   
Լ. Ամիրխանյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
   
Թ. Հարությունյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող
   
Վ. Համբարձումյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
   
Ա. Հովհաննիսյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող

 

(Հավելվածը փոփ. 27.01.11 N 54-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան