Գլխավոր տեղեկություն
Համար
N 926-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2009 թվականի N 926-Ա

«ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին» N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝

1) ամոնիտ N 6ԺՎ փամփուշտ Դ-32մմ

120000 կգ

2) կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇ0) 1

200000 գծմ

3) ճայթիչ-պայթիչ (ԿԴ-8Ս)

250000 հատ

4) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ՝ ստորգետնյա հանքավայրի համար՝

ա. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-25 3.5մ

18000 հատ

բ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-100 3.5մ

18000 հատ

գ. սարք ՍԻՆՎ-Շ-Ա-200 3.5մ

18000 հատ

դ. սարք ՍԻՆՎ-Շ-Ա-300 3.5մ

20000 հատ

ե. սարք ՍԻՆՎ-Շ-Ա-400 3.5մ

20000 հատ

զ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-500 3.5մ

20000 հատ

է. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-600 3.5

20000 հատ

ը. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-700 3.5մ

22000 հատ

թ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-800 3.5մ

22000 հատ

ժ. սարք ՍԻՆՎ-Շ-Ս-900 3.5մ

22000 հատ

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան