ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2009 թվականի N 1054-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1632-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, փոխադրել`
1) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.56 հեկտար հողերը, որոնցից` 0.41 հեկտար խաղողի այգի, 0.15 հեկտար վարելահող` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 0.16 հեկտարը` բնակելի, 0.4 հեկտարը` հասարակական կառուցապատման համար` առևտրի և սպասարկման սրահ կառուցելու նպատակովուղղ..
2) 3.45 հեկտար` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող, և 3.17 հեկտար` իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար` հյուրանոցային և սպորտային համալիրի կառուցման նպատակովուղղ.:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 23 Երևան |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |