ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒՄ
29 մայիսի 2009 թվականի N 581-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման հավելվածի միջոցառումների ցանկի 13-րդ կետի երկրորդ պարբերությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|