ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1459-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով և 57-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում`
1) Երևանի Աջափնյակ թաղային համայնքի Տիչինայի փողոցին հարող տարածքի գոտևորման նախագծով առանձնացված` 162,68 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից 128,83 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, իսկ 33.85 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` համաձայն N 1 հավելվածի.
2) Երևանի Շենգավիթ թաղային համայնքի Շիրակի փողոցին հարող տարածքի 40.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. դեկտեմբերի 11 Երևան
Տ. Սարգսյան
|
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԻՉԻՆԱՅԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ` ՀԱՄԱՁԱՅՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |