«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305438
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2005 թ. |
N 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 23.03.07 N 06-Ն)
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
| |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 7 նոյեմբերի 2005 թ. թիվ 21-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 23.03.07 N 06-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն հրահանգը սահմանում է «ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
(1.1 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)
1.2 Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3 Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար) և հաշվետու ամսվա համար:
1.4 Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
1.5 Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1 Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է նյութական արժեքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:
2.2 Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
2.3 Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
(2.3 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)
2.4 Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
2.5 Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում՝
> գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
> ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
> ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
> տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
2.6 Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Տող 01-ը` առևտրի շրջանառությունը ներառում է տող 01.1` մանրածախ առևտրի շրջանառությունը (ծածկագիր 50, 52) և տող 01.2` մեծածախ առևտրի շրջանառությունը (ծածկագիր 50, 51), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 231-Ն հրամանով և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 301 տեղեկագրում) և «Արտադրանքի դասակարգման ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) (ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 22.07.2003 թ. թիվ 09-Ն որոշմամբ, հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 21.01.2005 թ. թիվ 6-Ն հրամանով և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 11.03.2005 թ. թիվ 51 տեղեկագրում, 6 հատորով) :
(3.1 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)
3.2 Տող 01.1-ը ներառում է խանութներում` մասնագիտացված և ոչ մասնագիտացված, խանութներից դուրս` փոստի (ըստ պատվերների), անմիջական վաճառքը հեռուստատեսության, ռադիոյի և հեռախոսի, աճուրդների, ինտերնետի, ավտոմատների, շրջիկ վաճառողների, կրպակների, տաղավարների, շուկաների և այլնի միջոցով, վաճառված պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը:
(3.2 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)
3.3 Տող 01.1.1-ը ներառում է ավտոմեքենաների (ներառյալ ուղևորատար և բեռնատար) մանրածախ վաճառքը:
(3.3 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)
3.4 Տող 01.1.2-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական նորոգումը, շարժիչների նորոգումը, էլեկտրասարքավորանքի նորոգումը, ընթացիկ սպասարկումը, լվացումը, փայլեցումը, ներկումը և այլն:
3.5 Տող 01.1.3-ը ներառում է բենզինի, դիզելային վառելիքի, հեղուկ և նավթային գազի, շարժիչային վառելիքին զուգակցող մթերքի` քսանյութերի, պաղեցնող, փայլեցնող նյութերի և այլ տեսակի նյութերի վաճառքը:
(3.5 կետը փոփ. 23.03.07 N 06-Ն)
3.6 Տող 01.2-ը ներառում է` ապրանքների վաճառքը (առանց ձևափոխման) մանրածախ վաճառողներին, արդյունաբերական, առևտրային և մասնագիտական օգտագործողներին, այլ մեծածախ վաճառողներին, ինչպես նաև ապրանքային բրոքերների, գործակալների գործունեությունը:
Ցուցանիշը ներառում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված մեծածախ առևտուրը:
(3.6 կետը լրաց. 23.03.07 N 06-Ն)
3.7 Տող 02-ը ներառում է` հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով:
3.8 Տող 03` աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ ոչ աշխատանքային և հանգստյան օրերը, ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||||||||||||||||||||||||||||||||||
|
ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
հունվար __________________ 200_ թ.
(տարեսկզբից աճողական կարգով)
հազ. դրամ |
Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Հաշվետու ժամանակա-շրջանում |
այդ թվում`
գյուղական վայրերում տարվա սկզբից |
Նախորդ տարվա համապա-տասխան ժամանա-կաշրջանում | ||
տարվա սկզբից | հաշվետու ամիս | տարվա սկզբից | հաշվետու ամիս | |||
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
Առևտրի շրջանառություն, ընդամենը (առանց ԱԱՀ),(01.1+ 01.2 տողերի գումարը) |
01 | |||||
այդ թվում` մանրածախ առևտրի շրջանառություն, ընդամենը |
01.1 | |||||
դրանից` ավտոմեքենաների առևտուր |
01.1.1 | |||||
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
01.1.2 | |||||
շարժիչային վառելիքի առևտուր |
01.1.3 | |||||
մեծածախ առևտրի շրջանառություն, ընդամենը |
01.2 | |||||
Ապրանքային մնացորդ | 02 | x | x |
|
Ղեկավար |
______________________ (Ազգանուն, անուն) |
__________________ (Ստորագրություն) |
Լրացնող |
______________________ (Ազգանուն, անուն) |
__________________ (Ստորագրություն) |
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_____________________ (Հեռախոսահամար(ներ)) |
« __ » _________200__թ. (լրացման ամսաթիվը) |
Էլեկտրոնային փոստ ________@_______ |
(Ձևը փոփ. 23.03.07 N 06-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.10.2010, թիվ 33-Ն | 01.01.2011, N 21-Ն | |
27.10.2009, թիվ 32-Ն | 01.01.2010, N 21-Ն | |
23.03.2007, N 06-Ն | 12.05.2007, N 21-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|