«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Սննդամթերքի համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին» N 616-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 1-ին կետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի)» բառերը.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.
«11. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի վրա.
բ) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» և «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի վրա».
գ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1838-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԵՊ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԸ
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | Ապրանքի անվանումը |
0207 | 0105 ծածկագրի տակ դասվող ընտանի թռչնի միս և սննդային ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցրած |
0401 10 100 0401 20 110 0401 20 910 0401 30 110 0401 30 310 0401 30 910 |
կաթ և սերուցք` չխտացրած և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի` փաթեթավորված նետտո ծավալով, ոչ ավելի, քան 2 լիտր փաթեթներով |
0402 | կաթ և սերուցք` խտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած |
0403 | թան, կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ, մածուն, կեֆիր և խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր, խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ չավելացրած |
0405 | կարագ և այլ ճարպեր ու յուղեր` պատրաստված կաթից, կաթնային մածուկներ |
0406 | պանիր և կաթնաշոռ |
0407 00 | թռչնի ձու` կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփած |
0408 | ձվի փոշի (ԱՏԳ ԱԱ 0408 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը) |
0901 11 000 | սուրճ` չբոված, կոֆեինով |
0901 21 000 | սուրճ` բոված, կոֆեինով |
0902 | թեյ` համային և բուրավետացնող հավելումներով կամ առանց դրանց |
1507, բացառությամբ 1507 10 100 1507 90 100 |
սոյայի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
1508, բացառությամբ 1508 10 100 1508 90 100 |
գետնանուշի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
1509 | ձիթապտղի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը |
1510 00 | այլ յուղեր և դրանց զտամասերը` չզտած կամ զտած, որոնք ստացվում են միայն ձիթապտուղներից կամ զեյթունից` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը` ներառյալ այդ յուղերի և զտամասերի խառնուրդները 1509 ապրանքային դիրքում դասակարգված յուղերի կամ դրանց զտամասերի հետ |
1511, բացառությամբ 1511 10 100 1511 90 910 |
արմավենու յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
1512, բացառությամբ 1512 11 100 1512 19 100 1512 21 100 1512 29 100 |
արևածաղկի, քրքումի կամ բամբակի յուղ և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
1513, բացառությամբ 1513 11 100 1513 19 300 1513 21 100 1513 29 300 |
հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ բաբասուի յուղ և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
1514, բացառությամբ 1514 11 100 1514 19 100 1514 91 100 1514 99 100 |
հլածուկի, բարբարուկի կամ մանանեխի յուղ և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
1515, բացառությամբ 1515 19 100 1515 21 100 1515 29 100 1515 30 100 1515 50 110 1515 50 910 1515 90 210 1515 90 310 1515 90 400 1515 90 600 |
այլ չցնդող բուսական ճարպեր և յուղեր (ներառյալ ժոժոբայի յուղը) և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
1601 00 | երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերքներ. դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերքներ |
1602 | մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված պատրաստի կամ պահածոյացված սննդամթերք այլ |
1604 | պատրաստի կամ պահածոյացված ձուկ. թառափազգիների ձկնկիթ և խավիարի փոխարինիչներ` պատրաստված ձկան ձկնկիթից |
1605 | պատրաստի կամ պահածոյացված խեցեմորթներ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ |
1701 բացառությամբ 1701 11 1701 12 |
շաքար եղեգնի կամ ճակնդեղի և քիմիական մաքուր սախարոզ` պինդ վիճակում |
1704 | շաքարից պատրաստված հրուշակեղեն (ներառյալ սպիտակ շոկոլադը)` կակաո չպարունակող |
1803 | կակաոյի մածուկ, յուղազերծած և չյուղազերծած |
1805 00 000 | կակաո-փոշի` առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի |
1806 | շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք |
1901 10 000 | ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստված մանկական սնունդ` փաթեթավորված մանրածախ առևտրի համար |
1902 | մակարոնային արտադրատեսակներ, ենթարկված կամ չենթարկված ջերմային մշակման, լցոնով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց լցոնի, կամ այլ ձևով պատրաստված, ինչպիսիք են սպագետտին, մակարոնը, լապշան, եղջրիկները, խմորագնդիկները, ռավիոլան, կաննելոնը. կուսկուս` պատրաստի կամ ոչ պատրաստի սննդի մեջ օգտագործելու համար |
1905 | հաց, ալրային հրուշակեղեն, թխվածքներ, բլիթներ և այլ հացաբուլկեղեն ու ալրային հրուշակեղեն` կակաո պարունակող կամ չպարունակող. վաֆլիի շերտեր, վաֆլիի բոլորաթերթեր ծրարելու համար, բրնձաթուղթ և համանման մթերքներ |
2005 10 001 | բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)` մանկական սննդի համար |
2007 10 101 | ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, մանկական սննդի համար |
2007 10 911 | ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, տրոպիկական պտուղներից, մանկական սննդի համար |
2007 10 991 | ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, այլ պտուղներից, մանկական սննդի համար |
2009 | մրգահյութեր (ներառյալ խաղողահյութը) և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած (բացի կոնցենտրատներից) |
2101 11 | սուրճ` լուծվող |
2101 12 980 | լուծվող սուրճի խառնուրդ` սերուցքով և շաքարով (ԱՏԳ ԱԱ 210112980 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը) |
2102 | խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ մանրէներ (բացառությամբ 3002 ապրանքային դիրքի պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ |
2103 20 000 | կետչուպ` տոմատի և տոմատի այլ սոուսներ |
2103 90 900 | մայոնեզ (ԱՏԳ ԱԱ 210390000 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը) |
2104 10 100 | պատրաստի ապուրներ ու արգանակներ և նախապատրաստուկներ` դրանք պատրաստելու համար. չոր |
2105 00 | պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ, կակաո չպարունակող կամ պարունակող |
2106 90 980 | կիսել (ԱՏԳ ԱԱ 210690980 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը) |
22 | ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |