040.0321.05.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
5 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 1997 թվականի N 321
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գործունեության բարելավման, կենսաթոշակների նշանակման և վճարման, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գանձման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կառավարման մարմինը հիմնադրամի խորհուրդն է:
2. (կետն ուժը կորցրել է 19.03.01 N 206)
3. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդին`
ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կանոնադրությունը.
բ) մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթները:
4. Միաձուլել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններն ու Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային բաժանմունքները` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների համար նախատեսված ֆինանսական միջոցները տրամադրել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին:
6. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի խորհրդին` ազատել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների ապառքներ չունեցող ապահովադիրներին ժամկետանց պարտքերի նկատմամբ հաշվարկված տույժերից կամ հետաձգել դրանց վճարման ժամկետը, կամ նվազեցնել տույժերի գումարի չափը:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի N 1 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 11, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության համակարգում կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններ ստեղծելու մասին» N 162, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 27-ի N 162 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 219 որոշումները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների ցանկը հաստատելու մասին» N 61 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |