«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006118
հայաստանի հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
1 մարտի 2006 թ. |
թիվ 85-Ն |
ո ր ո շ ու մ
հայաստանի հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 392/01 որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»
ա) 4-2(ա) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(ա) |
Օրենքով նախատեսված «Հաշվետու թողարկող» հասկացության «բ» կետի համաձայն հաշվետու թողարկող որակելու նպատակով «զուտ ակտիվների» մեծության չափը սահմանվում է 500.000.000 (հինգ հարյուր միլիոն) դրամ:». |
բ) 9.1-2(ա) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(ա) Հայտարարագիրը Կենտրոնական բանկ է ներկայացվում.
(1) |
երեք օրինակից թղթային կրիչով, և |
(2) |
էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով, բացառությամբ 9.1-1(ե) կանոնով սահմանված փաստաթղթերի: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հայտարարագիրը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հայտարարագիրը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հայտարարագիրը էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ xxxxx-xxx.xxx, որտեղ xxxxx-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը Կանոնագրքի այն վերնագրի համարն է, որի համաձայն ներկայացվում է հայտարարագիրը, իսկ xxx-ը ֆայլի տեսակն է: Կենտրոնական բանկի կողմից թողարկողին կոդավորում շնորհված չլինելու դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հայտարարագիրը ներկայացվում է բացառապես մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կոդավորված Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման հետ համաձայնեցված ձևով:». |
գ) 9.1-2(գ)(2) կանոնում «երկու» բառը փոխարինել «մեկ թղթային կրիչով» բառերով.
դ) 10.1գ-1(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(գ) |
թողարկողները (ա) ենթականոնում նշված ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են հետևյալ կարգով՝ |
(1) |
Թողարկողները հայտարարագրերում ներառում են հայտարարագրի ներկայացման պահին նախորդող վերջին 3 տարիների տարեկան (անկախ աուդիտորական եզրակացությամբ) և ընթացիկ տարվա եռամսյակային այն ֆինանսական հաշվետվությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է՝ համաձայն Օրենքի10-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգի, բացառությամբ, եթե որոշակի խմբի թողարկողների համար օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով ներկայացման ավելի վաղ ժամկետ սահմանված չէ. |
(2) |
հայտարարագրի ներկայացման պահին նախորդող տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացման ժամկետը լրացած չլինելու դեպքում, ներկայացվում են այդ տարվա եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները. |
(3) |
այն թողարկողները, որոնց գործունեության ժամանակահատվածը հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ պակաս է (գ)(1) ենթականոնով սահմանված հաշվետու ժամանակահատվածից, ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են՝ ելնելով տվյալ ենթականոնի դրույթներն առավելագույնս պահպանելու սկզբունքից։».. |
ե) 20.1-1(դ) կանոնից հետո լրացնել նոր 20.1-1(դ)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.
«(դ)1 |
Սույն կանոնի «ա» և «բ» կանոններով սահմանված հայտարարագրերը Կենտրոնական բանկ ներկայացնելիս կիրառվում են 9.1-2(ա)(2) կանոնով սահմանված պահանջները:». |
զ) 20.3-1(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտարարագիրը ներկայացվում է 9.1-2 կանոնի պահանջների համաձայն, բացառությամբ 9.1-2(ա)(1) կանոնով սահմանված պահանջի: Այս դեպքում հայտարարագիրը և կից փաստաթղթերը թղթային կրիչով կենտրոնական բանկ և ֆոնդային բորսա ներկայացվում են մեկական օրինակից: Հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերի վրա չեն տարածվում 9.1-2(ա)(2) կանոնով սահմանված պահանջները: Եթե (ա) ենթականոնին համապատասխան սահմանված են նաև այլ պահանջներ, ապա հայտարարագրի տիտղոսաթերթը ֆոնդային բորսա ներկայացվում է ֆոնդային բորսայի կանոններով սահմանված ձևին համապատասխան:».
է) 23.2-1(գ) կանոնից հետո լրացնել նոր 23.2-1(դ) կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.
«(դ) |
Սույն կանոնի (գ)(4), (գ)(6) և (գ)(7) կանոններով սահմանված տեղեկությունների ներկայացման վրա տարածվում են 9.1-2(ա)(2) կանոնով սահմանված պահանջները». |
ը) 31.1ա-1(դ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(դ) |
Հաշվետու թողարկողները ներկայացվող հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում՝ |
(1) |
մեկ օրինակից թղթային կրիչով, և |
(2) |
էլեկտրոնային փոստի միջոցով, այն ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունը էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ xxxxx-xxx.xxx, որտեղ xxxxx-ը Կենտրոնական բանկի կողմից թողարկողին շնորհված կոդն է, xxx-ը հաշվետվության համարն է, իսկ xxx-ը ֆայլի տեսակն է:». |
թ) 31.1ա-2(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(գ) |
Հաշվետու թողարկողները եռամսյակային հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում 31.1ա-1(դ) կանոնով սահմանված ձևով:». |
ժ) 31.1ա-3(գ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(գ) |
Հաշվետու թողարկողները տարեկան հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում 31.1ա-1(դ) կանոնով սահմանված ձևով:». |
ժա) 31.1բ(գ) կանոնից հետո լրացնել նոր 31.1բ(դ) կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.
«(դ) |
Հաշվետու թողարկողները սույն կանոնով սահմանված ֆինանսական հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում 31.1ա-1(դ) կանոնով սահմանված ձևով:». |
ժբ) 66.3-2(ա) կանոնից հետո լրացնել նոր 66.3-2(ա)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.
«(ա)1 |
Մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում բացառապես էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ 66.3-2(բ) կանոնով սահմանված դեպքի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է 66.3-2(բ) կանոնով սահմանված ձևով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված: Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:». |
ժգ) 66.3-2(բ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(բ) |
Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում. |
(1) |
թղթային կրիչով, և |
(2) |
էլեկտրոնային փոստի միջոցով՝ այն ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:». |
ժդ) 66.3-2(բ) կանոնից հետո լրացնել նոր 66.3-2(բ)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.
«(բ)1 |
Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ xxxxx-66.3.xls, որտեղ xxxxx-ը Կենտրոնական բանկի կողմից մասնագիտացված անձին շնորհված կոդն է:».. |
ժե) 104.2-2 (ա) կանոնից հետո լրացնել նոր 104.2-2(ա)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.
«(ա)1 |
Ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում բացառապես էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ 104.2-2(բ) կանոնով սահմանված դեպքի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է 104.2-2(բ) կանոնով սահմանված ձևով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված: Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:». |
ժզ) 104.2-2(բ) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«(բ) |
Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում. |
(1) |
թղթային կրիչով, և |
(2) |
էլեկտրոնային փոստի միջոցով՝ այն ուղարկելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված էլեկտրոնային փոստի հասցեին` ստացման մասին հետադարձ ծանուցման ռեժիմով: Էլեկտրոնային փոստով ներկայացվող հաշվետվությունը կազմվում է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան: Էլեկտրոնային հաղորդակցման միջոցի խափանման դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման ենթակա հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:». |
ժէ) 104.2-2(բ) կանոնից հետո լրացնել նոր 104.2-2(բ)1 կանոն՝ հետևյալ բովանդակությամբ.
«(բ)1 |
Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էլեկտրոնային փոստով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով՝ xxxxx-104.2.xls, որտեղ xxxxx-ը Կենտրոնական բանկի կողմից իկկ-ին շնորհված կոդն է:». |
ժը) |
«Զ» բաժնում «(138.1) Ընդհանուր վարչական պատասխանատվությունը» բառերը փոխարինել «(138.1) տուգանքները» բառերով. |
ժթ) (138.1) վերնագրի առարկան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն վերնագրի կանոնները սահմանում են անձանց կողմից Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում` խախտման յուրաքանչյուր տեսակի համար կիրառվող տուգանքների չափերը:».
ի) |
138.1-1, 138.1-2, 138.1-3, 138.1-4, 138.1-5, 138.1-6, 138.1-7, 138.1-8 և 138.1-9 կանոնները շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
Կանոն 138.1-1. |
Ընդհանուր դրույթներ |
(ա) |
Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը. |
(1) |
Սահմանված պահանջների խախտում (այսուհետ նաև՝ խախտում)». անձի կողմից տվյալ կանոնում նշված իրավական նորմի/նորմերի պահանջների խախտման փաստը, ինչպես նաև այդ խախտման փաստի կապակցությամբ Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականը չկատարելը: |
(2) |
«Օրենք». սույն վերնագրի` տուգանքների չափ սահմանող կանոնների իմաստով «Օրենք» հասկացությունը ներառում է. |
(Ա) |
սույն վերնագրի 138.1-2, 138.1-3, 138.1-4, 138.1-5, 138.1-6, 138.1-7 և 138.1-8 կանոններում`«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև դրա` տվյալ ենթականոնում նշված հոդվածի իրավասությամբ Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը (դրանց առկա լինելու դեպքում). |
(Բ) |
սույն վերնագրի 138.1-9 կանոնում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը և/կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև դրանցում նախատեսված դեպքերում և/կամ կարգով` այլ իրավական ակտերը: |
(բ) |
Կատարված խախտման համար տուգանքներ նշանակելիս Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ ելնելով ներդրողների շահերից և գործում առկա հանգամանքներից, կարող է խախտում կատարելու համար անձի նկատմամբ չկիրառել տվյալ ենթականոնով նախատեսված լրացուցիչ դրամական տուգանքը, կամ ընդհանրապես չկիրառել տվյալ ենթականոնով նախատեսված տուգանքը` նշելով նման որոշում ընդունելու հիմքերն ու շարժառիթները: |
Կանոն 138.1-2. |
Արժեթղթերի վաճառքին ներկայացվող պահանջի խախտումը |
(ա) |
Անձի (բացառությամբ թողարկողի և տեղաբաշխողի) կողմից օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով: |
(բ) |
Թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից Օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 800-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 80-ապատիկի չափով: |
(գ) |
Անձի կողմից Օրենքի 10 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(3) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով. |
(4) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով: |
(դ) |
Թողարկողի կողմից Օրենքի 18 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով: |
Կանոն 138.1-3. |
Հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցմանը ներկայացվող պահանջների խախտումը |
(ա) |
Բրոքերի, դիլերի կամ ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով: |
(բ) |
Թողարկողի կողմից Օրենքի 23 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
(գ) |
Բրոքերի և դիլերի կողմից Օրենքի 25 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1500-ապատիկի չափով: |
(դ) |
Թողարկողի կողմից Օրենքի 27 կամ 30 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
Կանոն 138.1-4. |
Հաշվետվություններին, հաշվառմանը և հայտարարագրմանը ներկայացվող պահանջները խախտելը |
(ա) |
Անձի կողմից Օրենքի 31 կամ 32 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
(բ) |
Հաշվետու թողարկողի կողմից Օրենքի 33 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
(գ) |
Անձի կողմից Օրենքի 34, 35, 36 կամ 37 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(դ) |
Անձի կողմից Օրենքի 39 հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
Կանոն 138.1-5. |
Արժեթղթերի հրապարակային առևտրին ներկայացվող պահանջները խախտելը |
(ա) |
Թողարկողի կամ անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող անձի կողմից Օրենքի 41 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(բ) |
Անձի կողմից Օրենքի 42 հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետի առաջին մասով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(գ) |
Բրոքերի, դիլերի կամ բորսայի կողմից Օրենքի 403 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
(դ) |
Բրոքերի կամ դիլերի կողմից Օրենքի 44 հոդվածի 2-րդ կամ 45 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(ե) |
Անձի կողմից Օրենքի 46 հոդվածով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
(զ) |
Անձի կողմից Օրենքի 47 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
(է) |
Անձի կողմից Օրենքի 48 հոդվածով, 49 հոդվածի 2-րդ կետով կամ 50 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
(ը) |
Հաշվետու թողարկողի կողմից Օրենքի 51 հոդվածով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով:: |
Կանոն 138.1-6. |
Քվեաթերթիկների և արժեթղթերը հանձնելու առաջարկի նկատմամբ սահմանված պահանջների խախտումը |
(ա) |
Անձի կողմից Օրենքի 52 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(բ) |
Անձի կողմից Օրենքի 53, 54 կամ 55 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 170-ապատիկի չափով: |
(գ) |
Անձի կողմից Օրենքի 57 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 140-ապատիկի չափով: |
Կանոն 138.1-7. |
Մասնագիտացված գործունեությանը ներկայացվող պահանջները խախտելը |
(ա) |
Ֆիզիկական անձի կողմից Օրենքի 58 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով: |
(բ) |
Մասնագիտացված անձի կողմից Օրենքի 60 հոդվածով սահմանված պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով: |
(գ) |
Անձի կողմից Օրենքի 61 հոդվածով սահմանված պահանջները խախտելը կամ առանց լիցենզիայի ինվեստիցիոն (ներդրումային) հիմնադրամին բնորոշ գործունեություն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(դ) |
Անձի կողմից Օրենքի 63 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով: |
(ե) |
Անձի կողմից Օրենքի 65, 66 կամ 67 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(զ) |
Անձի կողմից Օրենքի 74 հոդվածի 3-րդ կետով, 75 կամ 77 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(է) |
Անձի կողմից Օրենքի 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87 կամ 88 հոդվածնեերով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
Կանոն 138.1-8. |
Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ սահմանված պահանջների խախտումը |
(ա) |
Անձի կողմից Օրենքի 89 հոդվածի 6-րդ կետով կամ 91 հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 700-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 70-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 140-ապատիկի չափով: |
(բ) |
Անձի կողմից Օրենքի 96 հոդվածով, 98 հոդվածի 4-րդ կետով, 101 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ, 102 հոդվածի 2-րդ կետով, 103 հոդվածով կամ 104 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 120-ապատիկի չափով: |
(գ) |
Ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 105 հոդվածի 2-րդ կետով կամ 106 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: |
(դ) |
Անձի կողմից Օրենքի 107 հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 40-ապատիկի չափով: |
(ե) |
Ֆոնդային բորսայի կողմից Օրենքի 110 հոդվածով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 120-ապատիկի չափով: |
(զ) |
Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Օրենքի 112 հոդվածով, 113 հոդվածի 1-ին կամ 3-րդ կետերով, 114, 115 կամ 116 հոդվածներով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: |
Կանոն 138.1-9. |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի/կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումը |
(ա) |
Բաժնետիրական ընկերության կազմավորման՝ հիմնադրման կամ վերակազմակերպման, օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(բ) |
Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի կազմավորման, համալրման կամ փոփոխման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(գ) |
Բաժնետիրական ընկերության բաժնային արժեթղթերի (բաժնետոմսերի), բաժնային արժեթղթերի փոխարկման իրավունք տվող արժեթղթերի և այլ արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, մարման, ձեռքբերման կամ հետգնման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(դ) |
Բաժնետիրական ընկերության շահաբաժինների վճարման օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 40-ապատիկի չափով: |
(ե) |
Հաշվետու թողարկող չհամարվող բաժնետիրական ընկերության բաժնետերերի կամ անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման, արժեթղթերի սեփականատերերին քաղվածքներ և այլ փաստաթղթեր տրամադրելու օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: |
(զ) |
Բաժնետիրական ընկերության շահագրգռվածության կամ խոշոր գործարքների կատարման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 300-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 600-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 60-ապատիկի չափով: |
(է) |
Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման կամ անցկացման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով: |
(ը) |
Բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի կամ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կազմավորման (նշանակման), Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 40-ապատիկի չափով: |
(թ) |
Բաժնետիրական ընկերության մասին հաշվետվությունները, տեղեկությունները ընկերության բաժնետերերին կամ այլ անձանց ներկայացման, տրամադրման կամ հրապարակման Օրենքով սահմանված պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով: |
(ժ) |
Բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների նվազագույն չափի Օրենքով սահմանված պահանջը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ |
(1) |
ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 20-ապատիկի չափով. |
(2) |
իրավաբանական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 400-ապատիկի չափով, իսկ շարունակական խախտումների յուրաքանչյուր օրվա համար նաև լրացուցիչ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև 40-ապատիկի չափով: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից՝ բացառությամբ հաշվետու թողարկողների կողմից էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|