«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2006 թվականի N 640-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի գրունտային ջրերի չորացման համար համայնքում գործող 2 խորքային հորի ծախսած էլեկտրաէներգիայի պարտքի մարման նպատակով այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացնել 12,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքին տրամադրել` համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 20 |