Գլխավոր տեղեկություն
Համար
N 617-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.562
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2003 թվականի N 617-Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «գ» և 9-րդ հոդվածի «բ» կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվեր տեղադրող մարմին են հանդիսանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրված կամ վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար՝ հիմնադիրը կամ, հիմնադրի որոշմամբ, պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ հասարակական մարզական կազմակերպությունների համար՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ մայիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 22-ի N 617-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Պետական պատվեր տեղադրող մարմինը պետական պատվերի և վճարումների շրջանակներում ապահովում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի իրականացման արդյունավետությունը:

2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերը տեղադրվում է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման՝ գնման ցանկացած ընթացակարգի համար պատվիրատուն սահմանում է մասնակիցներին ներկայացվող հետևյալ որակավորման չափանիշները՝

ա) մասնագետ կադրերի, որակյալ մարզիչ-մանկավարժների առկայությունը.

բ) ֆիզկուլտուրային, առողջարարական, մարզական զանգվածային աշխատանքների կազմակերպման փորձը.

գ) համապատասխան մարզաբազայի առկայությունը.

դ) մասնագիտական մարզագույքի առկայությունը.

ե) կազմակերպության մարզական ավանդույթները.

զ) սպասարկվող համակազմի թիվը.

է) աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների թիվը և մարզական արդյունքները.

ը) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված մարզիկների թիվը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան