Գլխավոր տեղեկություն
Համար
N 1700-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
10.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
10.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

 

N 1700-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն 

 

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-001 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 01/6-3/64604-2023 գրությունը, համաձայն որի՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ ունեցել է 35.100 ՀՀ դրամի դրոշմանիշային վճարի ժամկետանց պարտավորություն, որը վճարել է 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, և ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ պետական տուրքի, հարկերի և վճարների գծով պարտավորություններ չունի, 2023 թվականի նոյեմբերի 8-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Արձանագրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:

2. Տեղեկացնել, որ լիցենզավորված անձանց նկատմամբ որպես պատասխանատվության միջոց լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարման արձանագրումն ունի նույն իրավական հետևանքն, ինչ որ լիցենզիայի գործողության կասեցումը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի կիրառման ժամանակ:

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

 10/11/2023

 

Կ. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան