Գլխավոր տեղեկություն
Համար
N 778-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 31.07.2023
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.07.2023
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

27 հուլիսի 2023 թ.

N 778-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի «Միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին»  N 246-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1) միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևում 2-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին տող՝

 

2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)

 

 

2) աղյուսակում 3.1-ին սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ սյունակներ և 3.2.1-ին, 3.2.2-րդ, 3.3.1-ին, 3.3.2-րդ ենթասյունակներ`

 

Իրավահաջորդ կազմակերպության տվյալները

Կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները

-3.2-

-3.3-

ՀՎՀՀ

Անվանումը

ՀՎՀՀ

Անվանումը

-3.2.1-

-3.2.2-

-3.3.1-

-3.3.2-

 

 

 

 

 

3) hարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգի`

ա. 2-րդ կետից հանել «ՀԾՀ-ն, անձնագրային տվյալները, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում,» բառերը,

բ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ՝

«2․1․ 2.1-ին տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը,»,

գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ՝

«4․1․ Կազմակերպությունների վերակազմակերպման, կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում դիմումի 1-4-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար՝ իրավանախորդ կազմակերպության, լուծարված կազմակերպության, մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները՝ սույն լրացման կարգի 1-4-րդ կետերին համապատասխան,»,

գ. 7.1-ին կետում «միայն հարկ վճարողի բանկային հաշվի բացակայության դեպքում» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում գումարները ժառանգին վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարները վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից ֆիզիկական անձին վերադարձնելու դեպքերում» բառերով,

դ. 7․1․4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ կետ, 7.2.1-ին, 7.2.2-րդ ենթակետեր, 7.3-րդ կետ, 7.3.1-ին, 7.3.2-րդ ենթակետեր՝

«7.2. Աղյուսակի 3.2-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ վերակազմակերպված կազմակերպության իրավահաջորդ կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,

7.2.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն,

7.2.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության անվանումը,

7.3. Աղյուսակի 3.3-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,

7.3.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության ՀՎՀՀ-ն,

7.3.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության անվանումը,»։

2. Մինչև սույն հրամանով հաստատված դիմումի ձևի և լրացման կարգի փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելը միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար կիրառվում է մինչ այդ գործող ձևատեսքը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան