ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 դեկտեմբերի 2021 թ. |
N 5061-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՍՏԵՐ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-003084 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, «ՄԱՍՏԵՐ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի դեկտեմբերի 13-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`
Հրամայում եմ`
1. «ՄԱՍՏԵՐ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003084 լիցենզիայի գործունեության վայրը` Մարզ Արմավիր, համայնք Վաղարշապատ ք. Արագածի թաղամաս 1/94 խանութ հասցեից տեղափոխել Մարզ Արարատ, համայնք Արտաշատ ք. Օգոստոսի 23-ի փողոց 79/3 հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 1556-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՄԱՍՏԵՐ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|