Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.11.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.27/9(327) Հոդ.97
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2009
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

26 հունվարի 2009 թ.
ք. Երևան

  N 05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Գևորգյան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման
նախարարի
2009 թ. հունվարի 26-ի
N 05-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Համայնքային ծառայողների գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան)` համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին կադրային գործի վարման համար անհրաժեշտ տեղեկությունների ամբողջականությունն է:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած մարմին) համապատասխան քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) տրամադրած տեղեկությունների հիման վրա վարում է միասնական գրանցամատյանը, որում պարունակվող տեղեկությունները թարմացվում են սույն կարգով սահմանված ժամկետներում:

(2-րդ կետը լրաց. 21.07.09 N 13-Ն, փոփ. 29.05.13 N  2-Ն)

3. Գրանցամատյանը չի հրապարակվում:

4. Գրանցամատյանում գրանցելու հիմք է հանդիսանում անձին օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոնում նշանակելը, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը:

5. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալների հիման վրա:

(5-րդ կետը խմբ. 05.11.14 N 13-Ն)

6. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) համայնքային կազմակերպություններ.

2) համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ.

3) համայնքային ծառայության պաշտոններ.

4) համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք:

(6-րդ կետը խմբ. 05.11.14 N 13-Ն)

6.1. «Համայնքային կազմակերպություններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` կազմակերպության անվանումը, տեսակը և ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում:

(6.1-ին կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)

6.2. «Համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` հաստիքի տեսակը (քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության, տեխնիկական սպասարկման և այլն), անվանումը, կազմակերպության անվանումը, պաշտոնի ծածկագիրը, հաստիքային միավորը, պաշտոնային դրույքաչափը, հավելումը, հավելավճարը և աշխատավարձի չափը:

(6.2-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)

7. «Համայնքային ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` համայնքային ծառայության պաշտոնի լրիվ անվանումը, համայնքային ծառայության պաշտոնների խումբը և ենթախումբը, աշխատակազմի անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում, պաշտոնը ստեղծելու, ինչպես նաև փոփոխելու մասին իրավական ակտի համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

(7-րդ կետը փոփ. 29.05.13 N  2-Ն, խմբ. 05.11.14 N 13-Ն)

8. «Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք» բաժնում ներառվում են սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տեղեկությունները:

(8-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N  2-Ն, խմբ. 05.11.14 N 13-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 05.11.14 N 13-Ն)

10. Գրանցամատյանային տեղեկությունները աշխատակազմի կողմից թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվում են համապատասխան մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան)՝ համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տվյալների հիման վրա:

(10-րդ կետը խմբ. 29.05.13 N  2-Ն, 05.11.14 N 13-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 29.05.13 N  2-Ն)

12. Սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարանը (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) 3 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:

(12-րդ կետը խմբ. 05.11.14 N 13-Ն)

12.1. Գրանցամատյանը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային այնպիսի ծրագրով, որը հնարավորություն է տալիս գրանցամատյանում գրառումներ կատարել միայն համապատասխան գաղտնաբառեր մուտքագրելու արդյունքում և հասանելի լինի միայն գրանցամատյանը վարող պատասխանատու անձանց համար:

 (12.1-ին կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)

12.2. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը) նշանակում է մարզի համայնքների (Երևանի քաղաքապետարանի) պատասխանատու աշխատակիցներ, որոնց լիազորած մարմնի կողմից տրվում են գաղտնաբառեր` համակարգչային ծրագիր մուտք գործելու համար:

(12.2-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)

12.3. Գրանցամատյանում գրառումները կատարվում են յունիկոդ տառատեսակով:

(12.3-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)

12.4. Տեխնիկական պատճառներով համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունները մուտքագրելու անհնարինության դեպքում այդ տեղեկությունները վերջիններս լիազորած մարմին են ներկայացնում թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետում:

(12.4-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)

12.5. Սույն կարգի 12.4-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո լիազորած մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:

(12.5-րդ կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)

13. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար աշխատակազմերը (բացառությամբ` Երևանի քաղաքապետարանի) սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարան են ներկայացնում նշված տեղեկությունների և դրանց փոփոխությունների ի հայտ գալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

(13-րդ կետը խմբ. 05.11.14 N 13-Ն)

13.1. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները մուտքագրում է գրանցամատյան` դրանց ի հայտ գալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(13.1-ին կետը լրաց. 05.11.14 N 13-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 29.05.13 N  2-Ն)

15. Համապատասխան մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև համապատասխան աշխատակազմի քարտուղարի գրավոր հարցման հիման վրա լիազորած մարմինը նրանց տրամադրում է տվյալ աշխատակազմի վերաբերյալ գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

__________ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ

 

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Համայնքային ծառայության պաշտոնի

Պաշտոնի նշանակման

Անունը, հայրանունը, ազգանունը

Անվանումը

Անձնագրի ծածկագիրը

Հիմքը (որոշում, հրաման, պայմանագիր), նշել նաև «ՀԾՄ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը

Ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

1

           

2

           

3

           

4

           

5

           

 

Համայնքային ծառայության դասային աստիճանը

Ծննդյան ամսաթիվը, ամիսը,
տարին

Սեռը

Անձնագրի (փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի) տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել)

Բնակության վայրը

Դասային աստիճանը

Դասային աստիճանի շնորհման ամսաթիվը, ամիսը, տարին

Դասային աստիճանի իջեցման ամսաթիվը, ամիսը, տարին

8

9

10

11

12

13

14

             
             
             
             
             

 

Հեռախոսահամարները

Կրթության վերաբերյալ տվյալներ

Կրթությունը

Ուսումնական հաստատությունը

Ուսման սկիզբը

Ուսման ավարտը

Մասնագիտությունը

Որակավորումը

15

16

17

18

19

20

21

             
             
             
             
             

 

Զինապարտությունը

Զինվորական կոչումը

Գիտական աստիճանը (կոչումը)

Խրախուսանքները

Աստիճանը (կոչումը)

Շնորհման ամսաթիվը, ամիսը, տարին

Խրախուսանքի տեսակը

Խրախուսանքի կիրառման ամսաթիվը, ամիսը, տարին

22

23

24

25

26

27

           
           
           
           
           

 

Կարգապահական տույժերը

Վերապատրաստում

Ատեստավորումը

Կարգապահական տույժի տեսակը

Կարգապահական տույժի կիրառման ամսաթիվը, ամիսը, տարին

Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը

Սկիզբը

Ավարտը

Ծրագրի անվանումը

Վերապատրաստման մասին ավարտական փաստաթղթի համարը

Ամսաթիվը, ամիսը, տարին

Արդյունքը

28

29

30

31

32

33

34

35

36

                 
                 
                 
                 
                 

 

Աշխատանքային ստաժը (պաշտոնի նշանակման օրվա դրությամբ)

Վերջին կիսամյա-կային հաշվե-տվության ամսաթիվը, ամիսը, տարին

Ծանո-թություն

Ընդ-հանուր

Համայնքային ծառայության

Պետական ծառայության

Մասնա-գիտական

Քաղա-քական պաշտոն-ներում

Հայեցո-ղական պաշտոն-ներում

Քաղաքա-ցիական պաշտոն-ներում

Պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի

Համայնքի ավագանու անդամի աշխա-տանքային գործու-նեությամբ զբաղվելու ժամանա-կահատվածը

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

                     
                     
                     
                     
                     

(ձևը լրաց. 05.11.14 N 13-Ն)

 

Ձև N 2

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

__________ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ

 

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Պաշտոնի ծածկագիրը

Անունը, հայրանունը, ազգանունը

Ազատման հիմքերը (նշել «ՀԾՄ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի կոնկրետ մասը)

Ազատման ամսաթիվը, ամիսը, տարին

1

2

3

4

5

6

7

1

           

2

           

3

           

4

           

5

           

(հավելվածը լրաց. 21.07.09 N 13-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.05.13 N  2-Ն, 05.11.14 N 13-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2014, N 13-Ն 29.11.2014, N 05-Ն
29.05.2013, N 2-Ն 11.07.2013, N 05-Ն
21.07.2009, N 13-Ն 25.08.2009, N 05-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան