«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 մայիսի 2014 թ. ք. Երևան |
N 31-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) և 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժէ» ենթակետը և 12-րդ կետի «դ» ենթակետը
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1009/4-Ն, 1009/7-Ն, 1009/13-Ն, 1009/17-Ն, 1009/18-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն հրամանի հավելված 2-ը լրացնել նոր IV գլխով` հետևյալ բովանդակությամբ`
[2700] IV Փոխարինող բուժում
Փոխարինող բուժման ծրագր(եր)ում դեպքերի և բուժում ստացող անձանց թվաքանակը.
սեռը | ||
արական |
իգական | |
Տարեսկզբի դրությամբ բուժում ստացող անձանց թվաքանակը՝ ընդամենը |
||
Ընդգրկման դեպքերի քանակը հաշվետվական ժամանակահատվածում |
||
Բացառման դեպքերի քանակը հաշվետվական ժամանակահատվածում, այդ թվում՝ |
||
մահվան դեպքեր |
||
բուժման ավարտման դեպքեր |
||
այլ պատճառներ |
||
Տարեվերջի դրությամբ բուժում ստացող անձանց թվաքանակը՝ ընդամենը |
Փոխարինող բուժման ծրագր(եր)ում տարեվերջի դրությամբ բուժում ստացող անձանց տարիքային կազմը.
|
: |
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:
Ա. Մուրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|