«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602387
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 դեկտեմբերի 2002 թ. |
N 25/6-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Ա. Սահրադյան |
|
Հավելված N 1 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 25/6-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների վստահված անձանց գրանցման
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուների վստահված անձանց կնքված վկայականները տալիս է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար ընտրական տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):
2. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցվելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վստահված անձանց վկայականներ ստանալու հայտը՝ համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի, և ցուցակը՝ նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը և անձնագրի համարը:
3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:
4. Վստահված անձը համարվում է գրանցված թեկնածուի կողմից վկայականը ստանալու պահից:
5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:
|
Հավելված N 2 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 25/6-Ն որոշման |
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղարին
Հանրապետության Նախագահի թեկնածու
(կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի
լիազոր ներկայացուցիչ)
_________________________-ից (անուն, հայրանուն, ազգանուն) |
Հ Ա Յ Տ
Վստահված անձանց վկայականներ ստանալու Խնդրում եմ, ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 04.12.2002 թ. թիվ 25/6-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով _____________ հատ։ Վստահված անձանց ցուցակը կցվում է։
«____» __________200 թ.
____________________________________________________________________
Ես՝ _________________________________ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (անուն, հայրանուն, ազգանուն)
ստացա _______ հատ վստահված անձի վկայական։
«____» __________ 200 թ.
|