«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 196-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-գիտություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 19 օգոստոսի 2002 թ. թիվ 196-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Գիտատեխնիկական աշխատանքների կատարման մասին» ձև N 1-գիտություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են գիտատեխնիկական կազմակերպությունները (միավորումներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական, նախագծահետախուզական կազմակերպություններ), որոնք հաշվետու տարում զբաղվել են կամ ունեցել են գիտատեխնիկական աշխատանքներով զբաղվող ստորաբաժանումներ և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:
4. Գիտատեխնիկական աշխատանքներ են համարվում գիտական հետազոտությունները և մշակումները, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական, շինարարության համար նախագծային աշխատանքները, արտադրանքի փորձանմուշների պատրաստումը և գիտատեխնիկական ծառայությունները:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Հաշվետվության լրացման կարգը
Բ ա ժ ի ն 1
Գիտատեխնիկական աշխատանքների կատարումը
6. Տող 101-ում բերվում է հաշվետու տարում ավարտված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների փաստացի ծավալը, իսկ տող 102-ում՝ գիտատեխնիկական աշխատանքների ծավալը:
7. Տող 103-ում բերվում է հաշվետու տարվա սկզբից փաստացի կատարված աշխատանքների ընդհանուր ծավալը, որից տող 104-ում` գիտատեխնիկական աշխատանքների ընդհանուր ծավալը, որն իր հերթին ըստ տեսակների բերվում է տողեր 105-111-ում: Ընդ որում տողեր 105-110-ում ցույց է տրվում կատարված գիտական հետազոտությունների և մշակումների ծավալը: Գիտական հետազոտություններ և մշակումներ համարվում է գիտական գործունեությունը, որը իրականացվում է գիտական գիտելիքների հարստացման և նրանց փորձնական կիրառության նոր ոլորտների որոնման նպատակով: Ընդ որում գիտական հետազոտությունների և մշակումների մեջ չեն բերվում՝
1) կադրերի ուսուցումն ու պատրաստումը,
2) գիտատեխնիկական գործունեության և ծառայությունների այլ ձևեր (գիտատեխնիկական ծառայություններ, այդ թվում` մարկետինգ, որևէ կոնկրետ գործունեության չվերաբերող, ընդհանուր նշանակության տվյալների հավաքում և մշակում, փորձարկումներ և չափորոշումներ, մինչնախագծային աշխատանքներ, մասնագիտացված բժշկական ծառայություններ, գոյություն ունեցող ծրագրային ապահովման աջակցություն և ուղեկցում),
3) արտադրական գործունեություն (ներառյալ նորույթների ներդրումը),
4) կառավարում և այլ օժանդակ գործունեություն (հետազոտությունների և մշակումների կառավարման օրգանների գործունեության, նրանց ֆինանսավորման և այլն):
8. Մշակումներ համարվում են հետազոտությունների և փորձի միջոցով ստացված` գոյություն ունեցող գիտելիքները, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրանքի, պրոցեսների, հարմարանքների, ծառայությունների, համակարգի կամ մեթոդի ստեղծման աշխատանքներին: Նշված խմբին են վերաբերում նաև գործունեության հետևյալ տեսակները.
1) ինժեներական օբյեկտի կամ տեխնիկական համակարգի որոշակի կոնստրուկցիայի մշակում (կոնստրուկտորական աշխատանք),
2) նոր օբյեկտի գաղափարների կամ տարբերակների մշակում, այդ թվում ոչ տեխնիկական, գծագրերի կամ այլ նշանային միջոցների մակարդակով (նախագծային աշխատանքներ),
3) տեխնոլոգիական պրոցեսների մշակում՝ որոշակի օգտակար արդյունք ստանալու նպատակով ֆիզիկական, քիմիական, տեխնոլոգիական և այլ պրոցեսների միացումը աշխատանքայինի հետ (տեխնոլոգիական աշխատանք):
9. Փորձանմուշների պատրաստումը (տող 109) ներառում է.
1) նորույթը բնորոշող առանձնահատկություններով օժտված իսկական մոդելների պատրաստումը,
2) նրանց փորձարկումը ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ է տվյալների ստացման ու փորձի կուտակման համար և անպայման պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում,
3) աշխատանքային հրահանգների, ուղեցույցների պատրաստումը:
Այստեղ չեն բերվում.
1) արտադրության համար դետալային գծագրերի (պատճենների) նախապատրաստումը,
2) նախաարտադրական պլանավորումը,
3) ընթացիկ արտադրության ինժեներական սպասարկումը,
4) փորձնական արտադրությունում արտադրանքի խմբաքանակի թողարկումը,
5) կողմնակի արտադրանք թողարկելու նպատակով փորձարարական հարմարանքների օգտագործումը:
10. Գիտատեխնիկական մշակումներ են համարվում նաև շինարարության համար որոշակի տիպի նախագծային աշխատանքները (տող 110), որոնք նախատեսում են նախորդ հետազոտությունների արդյունքների օգտագործում: Դրա մեջ մտնում են տնտեսության և արդյունաբերության զարգացման ու տեղաբաշխման սխեմաների ու նյութերի պատրաստումը: Այստեղ չեն բերվում արտադրող կազմակերպությունների պատվերով ոչ ստանդարտ սարքավորումների նախագծային աշխատանքները, շենքերի և շինությունների շինարարության ու հիմնավերանորոգման փաստաթղթերի պատրաստումը, արտադրամասերի վերակառուցման նախագծերը:
11. Տող 111-ում բերվում է գիտատեխնիկական ծառայությունները, դրանք համարվում են՝ գիտատեխնիկական տեղեկատվության, արտոնագրերի, հավաստագրերի, չափորոշման (ստանդարտացման), որակի վերահսկման, գիտատեխնիկական խորհրդատվության և ներդրումների, ինչպես նաև գիտական գիտելիքների տարածման ու կիրառման գործունեությունը:
12. Տող 112-ում բերվում է վերը նշված տողերում չներառված աշխատանքների և ծառայությունների ծավալը:
13. Տեղեկանք 1-ում բերվում է հաշվետու տարում գիտատեխնիկական աշխատանքների կատարման համար գոյություն ունեցող բոլոր հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը (տող 113), որից առանձնացվում է մեքենաների ու սարքավորումների արժեքը (տող 114):
Բ ա ժ ի ն 2
Հետազոտությունների եվ մշակումների վրա կատարված համախառն ծախսեր
14. Այս բաժնում բերվում են տվյալներ գիտական հետազոտությունների և մշակումների փաստացի ծախսերի մասին (ըստ ինքնարժեքի), անկախ ֆինանսավորման աղբյուրներից: Հաշվետու տարում իրականացված աշխատանքների (թեմաների) դասակարգումն կատարվում է ըստ գիտության ճյուղերի (հրահանգին կից բերվում է նշված ճյուղերի կոդերը): Ներքին ընթացիկ ծախսերից հանվում է հիմնական միջոցների լրիվ վերականգնման համար կատարված ամորտիզացիոն հատկացումների գումարը: Դա կատարվում է ամորտիզացիոն հատկացումների մեծության որոշման ժամանակ կրկնակի հաշվարկից խուսափելու նպատակով: Հաշվետու տարում հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների չափերի մասին տվյալները բերված են տեղեկանք 2-ում:
15. Տող 201-ում բերվում են համախառն ծախսերը՝ գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի ընդհանուր գումարը, ներառյալ նաև համակատարող կազմակերպությունների կատարած աշխատանքների (արտաքին և ներքին) ընթացիկ և կապիտալ ծախսերը:
16. Տող 202-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների գիտական հետազոտությունների և մշակումների համար սեփական ուժերով կատարած ներքին ծախսերը: Այստեղ չեն բերվում այն գիտական հետազոտությունների և մշակումների արժեքը, որոնք կատարել են այլ կազմակերպություններ՝ հաշվետու կազմակերպության հետ պայմանագրով (այն բերվում է տող 214-ում):
17. Տող 203-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների սեփական ուժերով գիտական հետազոտությունների մշակումների կատարման համար ներքին ընթացիկ ծախսերը (առանց կապիտալ ներդրումների):
18. Տող 204 -ում բերվում է աշխատողների ցուցակային կազմի աշխատանքի վարձատրման ծախսերը (ներառյալ հաշվապահության, կադրային ծառայության, նյութատեխնիկական մատակարարման ստորաբաժանումների աշխատողների), բոլոր տիպի պարգևատրումները (այդ թվում՝ նպատակային և հատուկ նշանակության մուտքերը), բոլոր փոխհատուցումները, հավելավճարումները, արձակուրդային լրավճարումները, սոցիալական զեղչերը, ինչպես նաև համատեղողների աշխատանքի վճարումը: Աշխատավարձի ֆոնդի, սոցիալական զեղչերի և նյութական օգնության հարցերում առաջնորդվել գործող համապատասխան օրենքներով:
19. Տող 205-ում բերվում են գիտական հետազոտություններ, մշակումներ կատարող և բաժին 5-ի տող 501-ի սյունակ 1-ում նշված (առանց համատեղողների և քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրով աշխատողների) անձանց աշխատանքի վարձատրման ծախսերը:
20. Տող 206-ում բերվում է սոցիալական, բժշկական, կենսաթոշակային ապահովության, զբաղվածության ֆոնդի պարտադիր մասհանումները (բացի վճարման այն տեսակներից, որոնց համար ապահովագրական անդամավճար չի սահմանված): Մասհանումները ոչ պետական կենսաթոշակային ֆոնդերին, կամավոր բժշկական ապահովագրությանը, կազմակերպության աշխատողների այլ կամավոր ապահովագրության ձևերի համար արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ինքնարժեքի մեջ չի մտնում և այս տողում ցույց չի տրվում:
21. Տող 207-ում բերվում է կոնկրետ թեմայի իրականացման համար անհրաժեշտ հատուկ գործիքների, հարմարանքների, սարքերի, պլակատների, ապարատների, մեխանիզմների ձեռք բերման և պատրաստման ծախսերը, ներառյալ նրանց նախագծման, տեղադրման, մոնտաժման ծախսերը: Նման ծախսերն իրականացվում են ի հաշիվ պայմանագրով կատարված աշխատանքի ինքնարժեքի, իսկ ավարտից հետո մնացած փորձնական նմուշները, մակետները, այլ արտադրանքը, պետք է վերադարձվեն պատվիրատուին: Չվերադարձնելու դեպքում, թեմայի ավարտից հետո դրանք գույքագրվում են և, կախված արժեքից, մտցվում կանոնադրական հիմնական ֆոնդի կամ շրջանառու միջոցների մեջ` որպես անհատույց ստացված:
22. Տող 208-ում բերվում է ընթացիկ այլ ծախսերը, որոնք կապված չեն գիտական հետազոտությունների և մշակումների կատարման հետ և ցույց չեն տրված 204, 206, 207, 209 տողերում: Օրինակ, գիտական կազմակերպությունների կողմից վարձակալությամբ զբաղեցրած տարածության (շենքի, շինության) ծախսերը:
23. Տող .209-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների համար կատարված կապիտալ ծախսերը, որի մեջ մտնում են.
1) գիտական հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ շենքի շինարարության և առքի, խոշորամասշտաբ վերակառուցման, արդիականացման, վերանորոգման ծախսերը (տող 210),
2) հիմնական միջոցներում ներառվող սարքավորումների ձեռք բերման ծախսերը (տող 211),
3) հետազոտությունների և մշակումների համար անհրաժեշտ հողային տարածքների ձեռք բերման ծախսերը (տող 212),
4) այլ կապիտալ ծախսեր, որոնք կապված են գիտական հետազոտությունների և մշակումների հետ (տող 213):
Տող 209-ում չեն բերվում գիտահետազոտական գործունեության հետ կապ չունեցող սոցիալական ու կենցաղային նշանակության օբյեկտների, բնակարանների շինարարության կապիտալ ծախսերը:
24. Տող 214-ում բերվում է կազմակերպության գիտական հետազոտությունների և մշակումների արտաքին ծախսերը: Դրանց մեջ չեն բերվում այն հետազոտությունների և մշակումների արժեքները, որոնք իրականացվել են կողմնակի համակատարող կազմակերպությունների կողմից՝ հաշվետու կազմակերպությունների հետ պայմանագրերի համաձայն:
25. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա սկզբից հետազոտությունների վրա կատարված ծախսերը, իսկ սյունակներ 2-7-ում՝ դրանց բաշխումն ըստ գիտության ճյուղերի:
26. Տեղեկանք 2-ի տող 215-ում բերվում է հաշվետու տարում հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումները: Այն կազմակերպպությունները, որոնք իրենց գործունեությունն իրականացրել են վարձակալական հիմունքներով, ամորտիզացիոն հատկացումները ցույց են տալիս և սեփական, և վարձակալման հիմնական միջոցներում: Բյուջետային կազմակերպությունները 215 տողը չեն լրացնում:
Բ ա ժ ի ն 3
Գիտական հետազոտությունների եվ մշակումների վրա կատարված ներքին ընթացիկ ծախսերն ըստ աշխատանքների տեսակների
27. Տող 301-ում բերվում է հետազոտությունների և մշակումների ներքին ընթացիկ ծախսերը, որը պետք է հավասար լինի բաժին 2-ի տող 203-ին՝ ըստ սյունակների:
Բ ա ժ ի ն 4
Հետազոտությունների եվ մշակումների վրա կատարված ներքին ծախսերի ֆինանսավորման աղբյուրները
28. Գիտական հետազոտությունների և մշակումների ներքին ծախսերի ընդհանուր գումարը, ներառյալ ընթացիկ և կապիտալ ծախսերը բերվում է սյունակ 1-ում: Ընդ որում սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 2-ի տող 202-ի սյունակ 1-ին:
29. Սյունակ 2-ում բերվում է բյուջեից ստացված միջոցները, այդ թվում՝ պետական բյուջեից (սյունակ 3) և համայնքային բյուջեից (սյունակ 4):
30. Սյունակ 5-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերը: Այս սյունակում ցույց չեն տրվում բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ գիտական հետազոտություններ և մշակումներ կատարելու նպատակով պետական բյուջեից ստացած միջոցներից կատարված ծախսերը:
31. Սյունակ 6-ում բերվում են հաշվետու կազմակերպության սեփական միջոցներից գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը, այդ թվում՝ արտադրական ու սոցիալական զարգացման ֆոնդի, թողարկած արտադրանքի, աշխատանքի, ծառայության ինքնարժեքի հաշվին:
32. Սյունակ 7-ում բերվում են պատվիրատուի միջոցներից գիտական հետազոտությունների ու մշակումների վրա կատարված ծախսերը: Պատվիրատու կարող են լինել և պետական, և ոչ պետական կազմակերպությունները:
33. Սյունակ 9-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի այն մասը, որ ստացվել է այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանցից, միջազգային կազմակերպություններից ու ֆոնդերից:
34. Սյունակ 10-ում բերվում է գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերի այն մասը, որը ներառված չէ վերը նշված սյունակներում:
Բ ա ժ ի ն 5
Գիտական հետազոտություններ եվ մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին
35. Այստեղ բերվում է աշխատողների ցուցակային կազմն առանց համատեղողների և քաղաքացիական իրավական հիմունքներով պայմանագրային աշխատողների:
36. Սյունակ 1-ում բերվում է գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի և գիտական կոչման (տողեր 502-506): Ընդ որում այստեղ չեն ընդգրկվում այն համատեղողները, որոնք ընդունվել են այլ կազմակերպություններից և աշխատում են քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերով:
37. Սյունակ 2-ում բերվում է մասնագետ-հետազոտողների թվաքանակը: Մասնագետ-հետազոտողներ համարվում են նրանք, ովքեր զբաղվում են գիտական հետազոտություններով և մշակումներով, անմիջականորեն ստեղծում են նոր գիտելիքներ, արտադրանք, գործընթաց, մեթոդներ, ինչպես նաև ղեկավարում են նշված աշխատանքները: Այստեղ մտնում է նաև վարչական անձնակազմը, որն անմիջականորեն ղեկավարում է հետազոտական գործընթացը (այդ թվում՝ գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող գիտական կազմակերպությունների և ստորաբաժանումների ղեկավարները), ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներին մասնակցող ասպիրանտները:
38. Սյունակ 4-ում բերվում է տեխնիկների թվաքանակը: Տեխնիկները գիտական հետազոտություններին մասնակցող այն աշխատողներն են, որոնք կատարում են գիտական սարքավորումների, հաշվիչ տեխնիկայի շահագործում և սպասարկում, նյութերի, գծագրերի նախապատրաստում, փորձերի, փորձարկումների և վերլուծությունների կատարում և այլն:
39. Սյունակ 6-ում բերվում է օժանդակ անձնակազմը, որը կատարում է տնտեսագիտական ստորաբաժանումների, ֆինանսական, գիտատեխնիկական տեղեկատվության ու գրադարանի, արտոնագրային ծառայության, ինչպես նաև գիտական սարքերի ու սարքավորումների մոնտաժման ու տեղակայման, փորձարարական արտադրության, լաբորատոր և այլ աշխատանքներ:
40. Սյունակ 8-ում բերվում է տնտեսական սպասարկման և ընդհանուր բնույթի աշխատողների թվաքանակը (հաշվապահության, կադրերի, ընդհանուր, նյութատեխնիկական ապահովման, մարկետինգի բաժինների աշխատողները, մեքենագրուհիները և այլն):
41. Սյունակ 10-ում բերվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների այն գիտամանկավարժական աշխատանք կատարողների թվաքանակը, որոնք գիտահետազոտական ստորաբաժանման հաստիքում չեն, բայց գիտահետազոտական աշխատանք են կատարում բարձրագույն ուսումնական հաստատության ամբիոններում` հաստատված պլանով կամ պայմանագրով (գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ):
42. Տեղեկանք 3-ում բերվում է գիտատեխնիկական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (տող 507):
Բ ա ժ ի ն 6
Գիտահետազոտական աշխատանքներ եվ մշակումներ կատարող աշխատողների որակավորման տարիքային կազմն ու շարժը
43. Տող 601-ում բերվում է գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետվու տարվա սկզբին (առանց համատեղողների), որից առանձնացվում է մասնագետ-հետազոտողներն (տող 602) ըստ գիտական աստիճանի (տողեր 603-605):
44. Տողեր 607-612-ը լրացվում են կետ 43-ին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում աշխատանքի ընդունվածների համար:
45. Տողեր 613-618-ը լրացվում են կետ 43-ին համապատասխան` հաշվետու տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների համար:
46. Տող 619-ում բերվում է հաստիքների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվածների թվաքանակը:
47. Տողեր 622-627-ը լրացվում են կետ 43-ին համապատասխան` հաշվետու տարվա վերջին աշխատողների թվաքանակի համար:
48. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը տարեվերջին՝ (տող 622, սյունակ 1) պետք է հավասար լինի բաժին 5-ի տող 501-ի սյունակ 1-ին: 623, 624, 626 տողերի սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 5-ի 501, 503, 504 տողերի սյունակ 2-ին:
Բ ա ժ ի ն 7
Մասնագետ հետազոտողների բաշխումն ըստ գիտության ճյուղերի
49. Մասնագետ-հետազոտողների բաշխումը որոշվում է ըստ նրանց կատարած աշխատանքների կամ թեմաների:
50. Մասնագետ-հետազոտողների ընդհանուր թվաքանակն ըստ գիտության ճյուղերի (տողեր 702-724) բերվում է սյունակ 1-ում, որից առանձնացվում են գիտության դոկտորները (սյունակ 3) և գիտության թեկնածուները (սյունակ 5):
51. Տող 701-ի սյունակ 1-ի տվյալները պետք է հավասար լինեն բաժին 6-ի տող 623-ի սյունակ 1-ին:
Բ ա ժ ի ն 8
Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
52. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
53. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
54. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
55. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
56. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,
6) սյունակ 15-ում բերվում է կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:
57. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
Գիտության ճյուղերի ու մասնագիտությունների կոդերը
Կոդը | |
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ |
Ա.00.00 |
Մաթեմատիկա |
Ա.01.00 |
Մեխանիկա |
Ա.02.00 |
Աստղագիտություն |
Ա.03.00 |
Ֆիզիկա |
Ա.04.00 |
Քիմիական գիտություններ |
Բ.00.00 |
Կենսաբանական գիտություններ |
Գ.00.00 |
Տեխնիկական գիտություններ |
Ե.00.00 |
Կիրառական երկրաչափություն և ինժեներական գրաֆիկա |
Ե.01.00 |
Մեքենաշինություն և մեքենագիտություն |
Ե.02.00 |
Էներգետիկական, մետալուրգիական և քիմիական մեքենաշինություն |
Ե.04.00 |
Տրանսպորտային, լեռնային և շինարարական մեքենաշինություն |
Ե.05.00 |
Էլեկտրատեխնիկա |
Ե.09.00 |
Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր |
Ե.11.00 |
Ռադիոտեխնիկա և կապ |
Ե.12.00 |
Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում |
Ե.13.00 |
Էներգետիկա |
Ե.14.00 |
Մետալուրգիա և նյութագիտություն |
Ե.16.00 |
Քիմիական տեխնոլոգիա |
Ե.17.00 |
Պարենամթերքների տեխնոլոգիա |
Ե.18.00 |
Թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա |
Ե.19.00 |
Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ |
Ե.20.00 |
Շինարարություն |
Ե.23.00 |
Էլեկտրոնիկա |
Ե.27.00 |
Գյուղատնտեսական գիտություններ |
Զ.00.00 |
Ագրոնոմիա |
Զ.01.00 |
Անասնաբուծություն |
Զ.02.00 |
Անտառային տնտեսություն |
Զ.03.00 |
Պատմական գիտություններ |
Է.00.00 |
Տնտեսագիտություն |
Ը.00.00 |
Փիլիսոփայական գիտություններ |
Թ.00.00 |
Բանասիրական գիտություններ |
Ժ.00.00 |
Գրականագիտություն |
Ժ.01.00 |
Լեզվաբանություն |
Ժ.02.00 |
Իրավաբանական գիտություններ |
ԺԲ.00.00 |
Մանկավարժական գիտություններ |
ԺԳ.00.00 |
Բժշկական գիտություններ |
ԺԴ.00.00 |
Դեղագործական գիտություններ |
ԺԵ.00.00 |
Անասնաբուժական գիտություններ |
ԺԶ.00.00 |
Արվեստագիտություն |
ԺԷ.00.00 |
Ճարտարապետություն |
ԺԸ.00.00 |
Հոգեբանություն |
ԺԹ.00.00 |
Ռազմական գիտություններ |
Ի.00.00 |
Սոցիոլոգիական գիտություններ |
ԻԲ.00.00 |
Քաղաքական գիտություններ |
ԻԳ.00.00 |
Գիտություններ երկրի մասին (աշխարհագրական և երկրաբանական գիտություններ) |
ԻԴ.00.00 |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
200..թ. համար
Բաժին 1. Գիտատեխնիկական աշխատանքների կատարումը
(հազ. դրամ) |
Տողի հա-մարը |
Ըստ փաստացի գործող (պայմանա- |
Ըստ ինքնարժեքի (փաստացի ծախսերով) | |||
ընդա- |
այդ թվում՝ կատարվել |
ընդա- |
այդ թվում՝ կատարվել | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
101 |
Ավարտված և պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների փաստացի ծավալը |
X |
X | ||
102 |
այդ թվում՝ գիտատեխնիկական աշխատանքների (արտադրանքի) ծավալը |
||||
103 |
Տարեսկզբից կատարված աշխատանքների ծավալը (104+112) |
||||
104 |
այդ թվում՝ գիտատեխնիկական աշխատանքների (արտադրանքի) ծավալը 105+107+109+110+111) |
||||
105 |
դրանցից՝ գիտահետազոտական |
||||
106 |
այդ թվում՝ հիմնարար |
||||
107 |
նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքներ |
||||
108 |
այդ թվում՝ ծրագրատեխնոլոգիական կոմպլեքսների ծրագրային արտադրանքի ստեղծման գծով |
X |
X |
||
109 |
փորձնական նմուշների (արտադրանքի) խմբերի պատրաստումը |
||||
110 |
շինարարության համար նախագծային աշխատանքներ |
||||
111 |
գիտատեխնիկական ծառայություններ |
||||
112 |
այլ աշխատանքներ (ծառայություններ) |
Տեղեկանք 1. Գիտահետազոտական գործունեության հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը /հազ. դրամ/ _ 113
այդ թվում՝ մեքենաների և սարքավորումների արժեքը _________________ 114 |
Բաժին 2. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսեր
(հազ. դրամ)
Տողի |
Ընդամենը |
այս թվում՝ ըստ գիտության ճյուղերի | ||||||
բնական |
տեխնիկա- կան |
բժշկական |
գյուղա-տնտեսական |
հասարա- |
հումանի- | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
201 |
Հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսեր /202+214/ |
|||||||
202 |
այդ թվում՝ գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսեր /203+209/ |
|||||||
203 |
այդ թվում` գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ընթացիկ ծախսեր /առանց ամորրտիզացիոն մասհանումների/ /204+206+207+208/ |
|||||||
204 |
դրանցից՝ |
|||||||
205 |
այդ թվում՝ գիտական հետազոտություններ և մշակումներ կատարողների /առանց համատեղողների/ |
|||||||
206 |
սոցիալական ապահովության մասհանումներ |
|||||||
207 |
սարքավորումների վրա կատարվող ծախսեր |
|||||||
208 |
այլ ընթացիկ ծախսեր |
|||||||
209 |
գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված կապիտալ ծախսեր /210+211+212+213/ |
|||||||
210 |
դրանցից՝ շենքեր |
|||||||
211 |
սարքավորումներ |
|||||||
212 |
հողային տարածքներ |
|||||||
213 |
այլ կապիտալ ծախսեր |
|||||||
214 |
գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված արտաքին ծախսեր |
Տեղեկանք 2. Հաշվետու տարում հիմնական միջոցների ամորտիզացիան /հազ. դրամ/ ________ 215
Բաժին 3. Գիտական հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ընթացիկ ծախսերն ըստ աշխատանքների տեսակների
(հազ. դրամ) |
Տողի հա- |
Ընդամենը |
այդ թվում՝ ըստ գիտության ճյուղերի | ||||||
բնական |
տեխնիկա-կան |
բժշկական |
գյուղատն- |
հասարա- |
հումանի- | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
301 |
Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսեր /առանց ամորտիզացիոն մասհանումների/ |
|||||||
302 |
այդ թվում՝ հիմնարար /ֆունդամենտալ/ |
|||||||
303 |
կիրառական |
|||||||
304 |
գիտատեխնիկական մշակումներ |
Բաժին 4. Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերի ֆինանսավորման աղբյուրները
(հազ. դրամ) |
Հետազոտու- |
այդ թվում՝ | ||||||||
բյուջետային միջոցներ |
բյուջետային մասհանումներ ԲՈՒՀ-ին |
սեփական միջոցներ |
պատվիրա- |
արտասահ- |
այլ | ||||
ընդամենը |
դրանցից | ||||||||
պետական բյուջեից |
համայնքային | ||||||||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ընդամենը |
Բաժին 5. Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին
(մարդ) |
Տողի հա-մարը |
Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը /առանց համատեղողների/ |
այդ թվում |
Գիտամանկա- | ||||||||
մասնագետ-հետազոտող |
տեխնիկ |
օժանդակ անձնակազմ |
այլ | ||||||||
ընդա-մենը |
նրան- |
ընդա-մենը |
նրան- |
ընդա-մենը |
նրան- |
ընդա-մենը |
նրան- | ||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
501 |
Ընդամենը |
||||||||||
502 |
այդ թվում ունեն կրթություն` |
||||||||||
503 |
նրանցից ` |
||||||||||
504 |
գիտության թեկնածու |
||||||||||
505 |
միջին մասնագիտական |
||||||||||
506 |
այլ |
Տեղեկանք 3. |
Գիտատեխնիկական, նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական աշխատանքներ կատարող մասնագետների միջին ցուցակային թվաքանակը /առանց համատեղողների և պայամանագրային հիմունքներով աշխատողների/_______ 507 |
Բաժին 6. Գիտահետազոտական աշխատանքներ և մշակումներ կատարող աշխատողների որակավորման տարիքային կազմն ու շարժը
/մարդ/ |
Տողի հա-մարը |
Ընդամենը |
այդ թվում` ըստ տարիքի | |||||
մինչև 30 |
31 - 39 |
40 - 49 |
50 - 59 |
60 և բարձր | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
601 |
Գիտական հետազոտություններ և նրանցից ունեն գիտական աստիճան 2. գիտության դոկտոր |
||||||
602 |
|||||||
603 |
|||||||
604 |
|||||||
605 |
|||||||
606 |
|||||||
607 |
Ընդունվել են աշխատանքի տարվա ընթացքում այդ թվում՝ 1. մասնագետ-հետազոտողներնրանցից ունեն գիտական աստիճան 2. գիտության դոկտոր 3. նրանցից՝ կանայք 4. գիտության թեկնածու 5. նրանցից՝ կանայք |
||||||
608 |
|||||||
609 |
|||||||
610 |
|||||||
611 |
|||||||
612 |
|||||||
613 |
Ազատվել են աշխատանքից տարվա ընթացքում այդ թվում՝ 1. մասնագետ-հետազոտողներ նրանցից ունեն գիտական աստիճան |
||||||
614 |
|||||||
615 |
|||||||
616 |
|||||||
617 |
|||||||
618 |
|||||||
619 |
613 տողից՝ աշխատանքից ազատվել են հաստիքների կրճատման հետև. այդ թվում՝ 1. մասնագետ-հետազոտողներ |
||||||
620 |
|||||||
621 |
|||||||
622 |
Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա վերջին 1. մասնագետ-հետազոտողներ նրանցից ունեն գիտական աստիճան 2. գիտության դոկտոր 3. նրանցից՝ կանայք 4. գիտության թեկնածու 5. նրանցից՝ կանայք |
||||||
623 |
|||||||
624 |
|||||||
625 |
|||||||
626 |
|||||||
627 |
Բաժին 7. Մասնագետ-հետազոտողների բաշխումն ըստ գիտության ճյուղերի
/մարդ/ |
Տողի |
Մասնագետ- |
այդ թվում | |||||
գիտության |
գիտության | ||||||
ընդա- |
նրանցից՝ |
ընդա- |
նրանցից՝ |
ընդա- |
նրանցից՝ | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
701 |
Ընդամենը /702+709+710+711+712+720/ |
||||||
702 |
այդ թվում՝ ըստ գիտության ճյուղերի |
||||||
703 |
մաթեմատիկա, մեխանիկա |
||||||
704 |
ֆիզիկա, աստղագիտություն |
||||||
705 |
քիմիա, դեղագործական քիմիա |
||||||
706 |
կենսաբանություն, հոգեբանության ֆիզիոլոգիա |
||||||
707 |
երկրաբանական, հանքաբանական |
||||||
708 |
աշխարհագրություն /բացի տնտեսական, սոցիալական, |
||||||
709 |
տեխնիկական գիտություններ |
||||||
710 |
բժշկական գիտություններ |
||||||
711 |
գյուղատնտեսական գիտություններ |
||||||
712 |
հասարակական գիտություններ | ||||||
713 |
էկոնոմիկա /բացի գյուղատնտեսության էկոնոմիկայից/ |
||||||
714 |
իրավաբանական |
||||||
715 |
մանկավարժական |
||||||
716 |
հոգեբանություն /բացի հոգեբանության ֆիզիոլոգիայից/ |
||||||
717 |
սոցիոլոգիա |
||||||
718 |
քաղաքական |
||||||
719 |
այլ |
||||||
720 |
հումանիտար գիտություններ | ||||||
721 |
պատմություն |
||||||
722 |
փիլիսոփայություն |
||||||
723 |
բանասիրություն |
||||||
724 |
արվեստագիտություն, ճարտարապետության տեսություն և |
Բաժին 8. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
(հազ. դրամ) |
Ֆինանսական միջոցների առկայությունը | Ֆինանսական ծախսեր |
Ֆինան- սական միջոց- ների մնա- ցորդը տարե- վերջին | ||||||||||||||
ընդա- մենը |
այդ թվում | ընդա- մենը |
այդ թվում | |||||||||||||
մնա- |
ֆինանսական մուտքերը |
նյու- |
ոչ նյու- |
գոր- |
աշխա- |
պար- սոցիա- լական ապա- |
գրա- դարա- նային ֆոնդի համա- լրման |
հիմ- նա- վերա- նորոգ- ման, գույքի և սար- քավո- րում- ների ձեռք բերման |
այլ ծախ- սեր | |||||||
ընդա- |
այդ թվում | |||||||||||||||
բյուջեից |
նվիրա- |
վարձա- |
այլ | |||||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |