Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.01.2014-17.10.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.15/2(481) Հոդ.12
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013512

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 59-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հոկտեմբերի 14-ի

N 59-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հակատուբերկուլոզային ծառայությունն անվճար է բնակչության բոլոր խմբերի համար, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների բոլոր մակարդակներում (առողջության առաջնային պահպանման և մասնագիտացված բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններ, ամբուլատոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ, մասնագիտացված հակատուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ և մարզային հիվանդանոցների հակատուբերկուլոզային բաժանմունքներ):

 

II. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

3. Բնակչության հակատուբերկուլոզային առողջության առաջնային պահպանման բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է հանրապետության առողջության առաջնային պահպանման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից:

4. Առողջության առաջնային պահպանման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների մասնագետների կողմից տուբերկուլոզի կասկածով հիվանդներին ախտորոշելու նպատակով ուղեգրում են տվյալ տարածքը սպասարկող տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ՝ համապատասխան ուղեգրով:

5. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի համար սույն չափորոշչով նախատեսված գործառույթների (ինչպես դեպքերի հայտնաբերման և վարման, այնպես էլ ընդհանուր ղեկավարման հարցերում) կազմակերպման և անխափան իրականացման պատասխանատուն տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ղեկավարն է:

6. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում աշխատանքներն իրականացվում են բժիշկ-ֆթիզիատրների, բուժքույրերի, իսկ լաբորատորիայի առկայության դեպքում նաև լաբորատոր մասնագետի կողմից:

7. Ֆթիզիատրը, որպես տվյալ տարածքում տուբերկուլոզի ծրագրի պատասխանատու, հաշվետու է տուբերկուլոզի ծրագրի բոլոր ցուցանիշների համար, ներառյալ դեպքերի հայտնաբերումը և բուժման ելքը:

8. Ֆթիզիատրն իրականացված ողջ գործունեության վերաբերյալ զեկուցում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ղեկավարին: Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացվող բոլոր հաշվետվությունները նախապես ներկայացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ղեկավարի հաստատմանը և ստորագրմանը, իսկ կրկնօրինակները մնում են կաբինետում:

9. Ֆթիզիատրը պատասխանատու է նաև տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի կողմից սպասարկվող ազգաբնակչությանը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկելու համար:

10. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում տուբերկուլոզով հիվանդների բուժումն իրականացվում է հիվանդի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ամենօրյա այցելությամբ՝ ուղղակիորեն հսկվող բուժման համաձայն: Ելնելով հիվանդների առողջական վիճակից, նշված բժշկական կազմակերպություններում բուժման կազմակերպման անհնարինության դեպքում, հիվանդի բուժումը կարող է իրականացվել նաև տնային այցերի կազմակերպման միջոցով՝ համաձայն սույն չափորոշչի 69-րդ կետով սահմանված չափանիշների:

11. Տնային այցերի միջոցով հակատուբերկուլոզային բուժումն իրականացվում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բուժքույրերի կողմից՝ դեղորայքի ընդունման ուղղակիորեն հսկմամբ:

12. Տնային այցերով բուժման կազմակերպման դեպքում տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատրի կողմից ամիսը մեկ անգամ իրականացվում է այցելություն հիվանդին: Ելնելով հիվանդության ծանրության աստիճանից այցերը կարող են իրականացվել ավելի հաճախակի:

13. Գյուղական բժշկական ամբուլատորիաներում (ԳԲԱ) և բուժակ-մանկաբարձական կետերում (ԲՄԿ) տուբերկուլոզով հիվանդների բուժման ամբուլատոր փուլի ուղղակիորեն հսկման կազմակերպման և ապահովման պատասխանատուները հանդիսանում են գյուղական բժշկական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի ղեկավարները: Հիվանդի կողմից դեղի ընդունման ուղղակիորեն հսկումն իրականացնում են գյուղական բժշկական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի բուժքույրերը, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև տնային այցեր:

1) Մարզերի տարածաշրջանների տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետից ներկայացված տեղեկատվության համաձայն` գյուղական բժշկական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի համապատասխան մասնագետը հիվանդի ամբուլատոր քարտը ներկայացնում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատրին (տեղեկատվությունը ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում)՝ տրամադրելով սպասարկման տարածքի տուբերկուլոզով հիվանդներին առնչվող անհրաժեշտ տեղեկատվությունը: Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատրի կողմից տրամադրվում են հիվանդի ամսական անհատական վարման թերթիկները, հակատուբերկուլոզային բուժման դեղերի նշանակումները, իսկ բուժման սխեմաները լրացվում են հիվանդի ամբուլատոր քարտում, տրամադրվում է համապատասխան հակատուբերկուլոզային դեղը և տնային այցերի համար նախատեսված այցելության թերթիկները: Հիվանդի գյուղական բժշկական ամբուլատորիա և կամ/բուժակ-մանկաբարձական կետի այցելության անհնարինության դեպքում, բուժումն իրականացվում է տանը՝ բուժքրոջ կանոնավոր այցերի միջոցով: Այն դեպքում, երբ տուբերկուլոզով հիվանդը հրաժարվում է ուղղակիորեն հսկման տակ գյուղական բժշկական ամբուլատորիայում կամ բուժակ-մանկաբարձական կետում հակատուբերկուլոզային դեղերի ընդունումից, ապա նա պարտավորվում է կանոնավոր կերպով հաճախել տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ և այնտեղ դեղորայքն ընդունել ուղղակիորեն հսկման տակ: Այս փաստը ամրագրվում է հիվանդի ամբուլատոր քարտում և հաստատվում հիվանդի ստորագրությամբ,

2) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները բուժման ամբողջ կուրսի ընթացքում պարտադիր ապահովում են վեցօրյա աշխատանքային գրաֆիկ` ներառյալ նաև տոն օրերը:

14. Ֆթիզիատրի կողմից յուրաքանչյուր գյուղական բժշկական ամբուլատորիայի և/կամ բուժակ-մանկաբարձական կետի համար սահմանվում է դեղի ամսական հաշվետվություն, ինչպես նաև այցելության և վարման թերթիկների ներկայացման և նոր դեղերի ստացման օրացուցային օր: Ֆթիզիատրը ամսվա ընթացքում մեկ անգամ (անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ) տուբերկուլոզով հիվանդների բուժման հսկողության նպատակով այցելում է հակատուբերկուլոզային բուժում իրականացնող գյուղական բժշկական ամբուլատորիա և/կամ բուժակ-մանկաբարձական կետ:

15. Բուժման ուղղակիորեն հսկում իրականացնող բոլոր տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներին, գյուղական բժշկական ամբուլատորիաներին և/կամ բուժակ-մանկաբարձական կետերին անհրաժեշտ է տրամադրել վարակի հսկողության պարագաներ, մասնավորապես՝ ուլտրամանուշակագույն մանրէասպան լամպեր, շնչադիմակներ, միանվագ օգտագործման բաժակներ, միանվագ օգտագործման ձեռնոցներ, կենցաղային և բժշկական թափոնների համար նախատեսված աղբամաններ:

16. Գյուղական բժշկական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի մասնագետները հիվանդների մոտ հակատուբերկուլոզային դեղերից առաջացած որևէ կողմնակի երևույթ նկատելիս այն գրանցում են դեղերի կողմնակի ազդեցությունների վարման թերթիկում՝ տեղյակ պահելով տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատրին:

17. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի կողմից հաշվառված հիվանդների բուժումն ուղղակիորեն հսկման տակ իրականացնելու, հիվանդների տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ կանոնավոր այցերը խրախուսելու նպատակով, հիվանդներին տրամադրվում է սոցիալական աջակցություն:

18. Երևան քաղաքի այն տարածքների բժշկական կազմակերպություններում, որտեղ նախատեսված չեն տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ, բնակչության հակատուբերկուլոզային սպասարկումն իրականացվում է մեկ այլ պոլիկլինիկայի համապատասխան կաբինետի կողմից՝ հիմք ընդունելով սույն չափորոշչի 65-րդ կետով սահմանված ցանկը:

19. Տուբերկուլոզի ախտանշանների առկայության դեպքում հիվանդների ուղեգրումը մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով իրականացվում է համաձայն սույն չափորոշչի 60-րդ, դուրսգրումը` 61-րդ կետերով սահմանված կարգերի:

20. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտությունների կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի թիվ 748-Ն որոշմամբ սահմանված կարգով: Տուբերկուլինային փորձը, որը ներառված է նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման անհրաժեշտ հետազոտությունների ծավալում, իրականացվում է առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության տվյալ տարիքի պատանիների բժշկական օգնության և սպասարկման համար առանձնացված մասնագետի (մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, առկայության դեպքում՝ դեռահասների բժիշկ) հսկողության ներքո: Փորձը կազմակերպվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության իմունականխարգելիչ պատվաստումների սենյակում: Այն իրականացվում է վերապատրաստված և որակավորված բուժաշխատողի կողմից: Տուբերկուլինային փորձի դրական ռեակցիայի դեպքում ներկայացվում է տվյալ կազմակերպության տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետին` լրացուցիչ հետազոտությունների կազմակերպման համար:

21. Պատժից ազատված տուբերկուլոզով հիվանդների շարունակական բուժման կազմակերպման նպատակով՝ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից ստացված տեղեկատվության) նախապես, 15 օր առաջ կալանքից ազատվող տուբերկուլոզով հիվանդի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր և այլն) ստանում է տեղեկատվություն: Հիվանդի կալանքից ազատմանը հաջորդող առավելագույնը 3 օրվա ընթացքում քրեակատարողական համակարգի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության համապատասխան աշխատակցի կողմից «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում կալանքից ազատված հիվանդի մասին տեղեկությունները (ՏԲ 09 և ՏԲ 01-ի և հիվանդության պատմության վերհուշի/էպիկրիզի/ կրկնօրինակը) փոստով կամ այդ գործառույթն իրականացնող նշանակված անձի միջոցով: Վերջինս ապահովում է տեղեկատվության տրամադրումը տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ: Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետը յոթ օրվա ընթացքում ապահովում է հիվանդի հաշվառումը և բուժման շարունակությունը՝ տեղեկացնելով «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

22. Տուբերկուլոզով հիվանդի կալանավորման դեպքում հիվանդի բնակության վայրի կամ կցագրված տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետը առավելագույնը երեք օրվա ընթացքում տեղեկացնում է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելով հիվանդին վերաբերող բոլոր տեղեկությունները (ՏԲ 09 և ՏԲ 01-ի և հիվանդության պատմության վերհուշի կրկնօրինակը): Ստացված տեղեկատվության ողջ փաթեթը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնին:

23. Տուբերկուլոզով հիվանդները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում ենթարկվում են մարդու իմունային անբավարարության վարակի վերաբերյալ վարակակրության հետազոտման` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ազգային ուղեցույցի: Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի կողմից տեղեկատվություն է ներկայացվում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակի վերաբերյալ թեսթավորում անցած տուբերկուլոզով հիվանդների թվի վերաբերյալ: Մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակի և օպորտունիստական վարակների բուժումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ազգային ուղեցույցների համաձայն: Իսկ մարդու իմունային անբավարարության վիրուսով/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ) հիվանդների տուբերկուլոզի ախտորոշումը և մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակ/տուբերկուլոզ համավարակով հիվանդների վարումը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ազգային ուղեցույցի:

24. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետի կողմից տուբերկուլոզ ախտորոշելու դեպքում անմիջապես տեղեկացվում է հիվանդի բնակության վայր:

25. Տուբերկուլոզի դեմ պայքարի գործընթացը գյուղական բժշկական ամբուլատորիայում, առողջության կենտրոններում, ընտանեկան բժշկի գրասենյակներում և բուժակ-մանկաբարձական կետում իրականացվում է առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության մասնագետների (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, բուժակ-մանկաբարձական կետի բուժքույր) կողմից, ովքեր իրենց լիազորությունների շրջանակներում պատասխանատու են բնակչության շրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար:

 

III. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

26. Տուբերկուլոզով հիվանդների բուժման դինամիկ-շարունակական հսկողությունը (լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և մասնագիտական խորհրդատվություն) բուժման ավարտից հետո կազմակերպվում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների միջոցով:

27. Հայաստանի Հանրապետության տարածքում տուբերկուլոզով հիվանդների դինամիկ-շարունակական հսկողությունն իրականացվում ու կազմակերպվում է հիմք ընդունելով սույն չափորոշչի 66-րդ և 67-րդ կետերով սահմանված աղյուսակները:

 

IV. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

28. Տուբերկուլոզ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժումն իրականացվում է բնակչության բոլոր խավերի համար անվճար` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշման:

29. Տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունում, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային Հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունում, նաև մարզային հակատուբերկուլոզային բաժանմունքներում: Հիվանդների հոսպիտալացումն իրականացվում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների ուղեգրմամբ` բացառությամբ շտապ օգնության ծառայության միջոցով կամ այլ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններից տեղափոխված և ինքնուրույն դիմած տուբերկուլոզով հիվանդների (ոչ ավելի, քան տարվա կտրվածքով տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից ուղեգրված հիվանդների ընդհանուր թվի 10 տոկոսը): Ինքնաուղեգրման դեպքում, տուբերկուլոզ ախտորոշումը հաստատվելուց անմիջապես հետո, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը տեղեկատվություն է ներկայացնում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

30. Տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային ձևով բժշկական օգնությունն ու սպասարկումն իր մեջ ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը (հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, վիրահատական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները և սննդով ապահովումը): Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենի կողմից հաստատված ուղեգրով` տվյալ հետազոտություններն իրականացնող լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում:

31. Տուբերկուլոզով հիվանդ այն զինծառայողների բուժումը, ովքեր ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց շարունակում են մնալ որպես զինծառայող (քանի դեռ չկա պաշտպանության նախարարի հրամանը) կազմակերպվում է «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունում` մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից համապատասխան հրամանի հաստատումը:

 

V. ԴԵՂԱԿԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

32. Դեղակայուն, մասնավորապես պոլի, բազմա և գերդեղակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման ծրագրում ընդգրկումն իրականացվում է բացառապես դեղակայուն հիվանդների կառավարման խորհրդակցական մարմնի (այսուհետ` ԴԿ կոմիտե) որոշման հիման վրա:

33. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ախտորոշված դեղակայուն և գերդեղակայուն հիվանդների տվյալները համապատասխան փաստաթղթերով ներկայացվում են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վերջինս լիազորված է, դեղակայուն հիվանդների կառավարման խորհրդակցական մարմնի հիմնական անդամների և հիվանդներին ներկայացնող բժշկական անձնակազմի հետ, իրականացնել ԴԿ կոմիտեին ներկայացվող դեպքերի ընտրությունը, քննարկումը, կազմակերպել բժշկական խորհրդատվություն:

34. Դեղակայուն և գերդեղակայուն տուբերկուլոզի բուժման կարիք ունեցող հիվանդին բուժման մեջ ընդգրկելու համար բուժող բժիշկը անձամբ դեպքը(երը) ներկայացնում է դեղակայուն հիվանդների կառավարման խորհրդակցական մարմնի քննարկմանը:

35. Դեղակայուն հիվանդների կառավարման խորհրդակցական մարմնի հիմնական անդամների կազմը, իրավասությունների և գործառույթների շրջանակները հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով:

36. Դեղակայուն և գերդեղակայուն տուբերկուլոզով բուժվող հիվանդների հաշվառումը և հաշվետվությունների տրամադրումը «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն իրականացվում է համաձայն ԴԿ ՏԲ 01, ԴԿ ՏԲ 02, ԴԿ ՏԲ 03, ԴԿ ՏԲ 04, ԴԿ ՏԲ 05, ԴԿ ՏԲ 06, ԴԿ ՏԲ 07, ԴԿ ՏԲ 08, ԴԿ ՏԲ 09 հաշվետվական ձևերի:

 

VI. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

37. Առողջարանային վերականգնողական բուժման ենթակա են տուբերկուլոզով հիվանդի հետ անմիջական շփման մեջ գտնված և տուբերկուլինային ախտորոշիչ թեստի արդյունքում հայտնաբերված վարակված երեխաները: Առողջարանային բուժման ուղեգրվում են բնակության վայրի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ուղեգրով, որին կցվում են ամբուլատոր քարտի քաղվածքը: Առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթափոխային եղանակով. բուժման 1 հերթափոխի տևողությունը 50 օր է: Առողջարանային բուժման ավարտից հետո տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ներկայացվում է էպիկրիզ առողջարանային պայմաններում իրականացված միջոցառումների վերաբերյալ:

Յուրաքանչյուր եռամսյակ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, առողջարանի կողմից «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում հաշվետվություն` հաշվետու ժամանակահատվածում առողջարան ուղեգրված երեխաների թվի վերաբերյալ` ըստ մարզերի:

 

VII. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

38. Տուբերկուլոզով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերը, ինչպես հակատուբերկուլոզային, այնպես էլ հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցության երևույթների բուժման դեղերը տրվում են հակատուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին՝ հիվանդներին անվճար տրամադրելու համար:

39. Տուբերկուլոզով հիվանդների դեղերով ապահովումն ու հսկողությունն իրականացվում է բժշկական կազմակերպության կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների և հիվանդանոցների տուբերկուլոզային բաժանմունքների մասնագետների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշման:

40. Հայաստանի Հանրապետություն ներմուծված տուբերկուլոզի բուժման համար նախատեսված բոլոր դեղերը կենտրոնացվում են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որի կողմից էլ կատարվում է համապատասխան բաշխում Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի տուբերկուլոզի դեմ պայքարի բոլոր կաբինետներին, հակատուբերկուլոզային դիսպանսերներին և ստացիոնար բաժանմունքներին:

41. Հիվանդների համար անհրաժեշտ քանակությամբ դեղերը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենի կողմից ստորագրված և կնիքով հաստատված հակատուբերկուլոզային դեղորայքի շարժի վերաբերյալ եռամսյակային հաշվետվության, պահանջագրի և լիազորագրի հիման վրա:

Հիվանդների համար անհրաժեշտ քանակությամբ դեղերը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` ներկայացնելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենի կնիքով հաստատված համապատասխան փաստաթղթերը:

42. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենը պատասխանատվություն է կրում հակատուբերկուլոզային դեղերի պահպանման, հատկացման և բացառապես հակատուբերկուլոզային նպատակներով օգտագործման համար:

 

VIII. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

43. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են տվյալ ծառայության համար նախատեսված ֆինանսավորման հաշվին:

44. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները տուբերկուլոզի հայտնաբերման նպատակով (խորխի եռակի մանրադիտակային, ռենտգեն հետազոտություն) իրականացվում են համաձայն տվյալ բժշկական կազմակերպությանը լիցենզավորմամբ արտոնված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, իսկ ծավալները որոշվում են ըստ բժշկական ցուցումների` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների մասնագետների հիմնավորված նշանակմամբ:

45. Տուբերկուլոզի դեմ պայքարի Տարածքային կաբինետ ուղեգրված թոքային տուբերկուլոզի կասկածով բոլոր հիվանդները (նույնիսկ ռենտգենաբանական փոփոխությունների բացակայության դեպքում) ենթարկվում են խորխի տարբեր նմուշների եռակի մանրադիտակային հետազոտության` թթվակայուն միկոբակտերիաներ հայտնաբերելու նպատակով: Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներին կից գործում են խորխի հավաքման կետեր, որտեղ տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բուժքրոջ կողմից, կլինիկական հետազոտման երկու օրվա ընթացքում, հավաքում են խորխի երեք նմուշ, որոնք հատուկ արկղերով սահմանված պարբերականությամբ տեղափոխվում են խորխի մանրադիտակային հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ, այնուհետև Ազգային ռեֆերենս լաբորատորիա` մանրէաբանական հետազոտություններ և պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ իրականացնելու համար: Հավաքման օրվանից մինչև Ազգային ռեֆերենս լաբորատորիա տեղափոխումը չպետք է գերազանցի 72 ժամը: Այդ հետազոտությունների իրականացման համար Ազգային ռեֆերենս լաբորատորիա են ուղարկվում տուբերկուլոզի կասկածով, բուժման մեջ գտնվող հիվանդների (մանրէազատող և ոչ մանրէազատող) խորխի երկու նմուշները, ինչպես նաև դիսպանսեր հսկողության մեջ գտնվող հիվանդների կլինիկական նմուշները՝ համաձայն բժշկի ցուցումի:

46. Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետատազոտությունների կազմակերպման շրջանակներում Երևան քաղաքում ախտորոշված դեղակայուն հիվանդների խորխի մանրադիտակային հետազոտությունը կատարվում է դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժում իրականացնող տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներին կից խորխի մանրադիտակային հետազոտություն իրականացնող լաբորատորիաներում, իսկ արագ և ստանդարտ եղանակով մանրէաբանական հետազոտության և պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով տուբերկուլոզի ախտորոշման նպատակով նմուշներն ուղարկվում են Ազգային ռեֆերենս լաբորատորիա:

47. Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում լաբորատոր նմուշների /խորխի/ մանրադիտակային հետազոտությունները կազմակերպում են հիմք ընդունելով սույն չափորոշչի 68-րդ կետով սահմանված կարգը:

48. Քրեակատարողական հիմնարկների խորխի մանրադիտակային հետազոտությունը իրականացվում է «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների լաբորատորիաներում: Ազգային ռեֆերենս լաբորատորիայում մանրէաբանական հետազոտության և պոլիմերազային շղթայական ռեակցիայի իրականացման համար խորխի նմուշների տեղափոխումը կատարվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կողմից:

49. Բոլոր հիվանդների խորխի մանրէաբանական և դեղազգայունության որոշման վերաբերյալ հետազոտությունները կազմակերպվում են Ազգային ռեֆերենս լաբորատորիայում:

50. Ազգային ռեֆերենս լաբորատորիայում մարզերից տեղափոխված խորխի նմուշների ընդունման և սահմանված ժամկետներում հետազոտությունների իրականացման նպատակով շաբաթ օրերին սահմանվում է հերթապահություն:

51. Երևան քաղաքում խորխի տեղափոխումն իրականացվում է շաբաթը երեք անգամ, իսկ մնացած մարզերում շաբաթը երկու անգամ` ներառյալ ներմարզային խորխի տեղափոխումը:

52. Հակատուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից նմուշների տեղափոխումն Ազգային ռեֆերենս լաբորատորիա իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունից, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունից, ինչպես նաև մարզային հակատուբերկուլոզային բաժանմունքներից թոքային և արտաթոքային տուբերկուլոզի կասկածով և/կամ ախտորոշմամբ/ հիվանդների խորխի կամ այլ կենսաբանական նյութերի նմուշները տեղափոխվում են Ազգային ռեֆերենս լաբորատորիա` ցանքսի, պոլիմերազային շղթայական ռեակցիայի և դեղորայքազգայունության թեսթի որոշման համար:

2) Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներից խորխի նմուշները տեղափոխվում են խորխի մանրադիտակային հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ, այնուհետև Ազգային ռեֆերենս լաբորատորիա՝ ցանքի, պոլիմերազային շղթայական ռեակցիայի և դեղորայքազգայունության թեսթի որոշման համար:

3) Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման բացակայության դեպքում, տուբերկուլոզի ախտորոշման նպատակով, հիվանդների կենսաբանական նմուշներն ուղարկում են Ազգային ռեֆերենս լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտության համար/ մանրադիտում, ցանքս/: Նմուշի հետ մեկտեղ Ազգային ռեֆերենս լաբորատորիա է ներկայացվում նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից լրացված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգիրը՝ հաստատված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենի կողմից և ՏԲ 05 ուղեգիրը:

53. Տուբերկուլոզը հաստատելու համար, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անհրաժեշտության դեպքում (արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում, բրոնխոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա և այլն) հիվանդները տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների մասնագետների կողմից ուղեգրվում են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանը:

54. Տուբերկուլոզով հիվանդների նեղ մասնագիտական խորհրդատվությունը իրականացվում է հիվանդի գրանցման տարածքային պոլիկլինիկայի համապատասխան մասնագետի կողմից:

55. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար նեղ մասնագիտական խորհրդատվությունը իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի թիվ 748-Ն որոշմամբ հաստատված ծավալների:

56. Տուբերկուլոզով հիվանդների մահվան դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական հետազոտությունները կազմակերպվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 16-ի N 36-Ն հրամանի:

57. Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողությունն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 21-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների:

 

IX. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

58. Տուբերկուլոզի Կանխարգելիչ բուժումը կազմակերպում է տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետը հետևյալ ցուցումներով`

1) 5-15 տարեկան կոնտակտավոր Մանթու բացասական երեխաներին ենթարկել կանխարգելիչ բուժման՝ թեստի կրկնում` երեք ամսից: Թեսթի բացասական արդյունքի դեպքում կանխարգելիչ բուժման դադարեցում: Տուբերկուլոզի կլինիկական ախտանշանների առկայության, Մանթու բացասական արդյունքի դեպքում, սահմանված կարգով հետազոտությունների կատարում: Դրական արդյունքի դեպքում (ինդուրացիա 5 միլիմետր օղակով) սահմանված հետազոտությունների իրականացման արդյունքում ակտիվ տուբերկուլոզի առկայության բացառում: Հիվանդության բացակայության դեպքում իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ (1 կիլոգրամ քաշին 5 միլիգրամ հաշվարկով) կանխարգելիչ բուժման իրականացում: Բուժման սկզբից մեկ անգամյա, բուժման ընթացքում՝ երեք շաբաթից հետո և բուժման վերջում լյարդային ֆերմենտների հետազոտության կատարում՝ ցուցանիշների որոշման նպատակով: Ելնելով լաբորատոր տվյալներից՝ լյարդի տոքսիկ ախտահարման կասկածի դեպքում հետազոտության ավելի հաճախակի իրականացում:

2) Վեց ամսականից հինգ տարեկան կոնտակտավոր երեխաների համար կատարելով սահմանված կարգով հետազոտություններ՝ հիվանդության ակտիվությունը բացառելու նպատակով: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում:

3) Վեց ամսականից փոքր կոնտակտավոր երեխաների մոտ հիվանդության ակտիվությունը բացառել սահմանված հետազոտությունների միջոցով: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում` անկախ Մանթու թեստի պատասխանից: ԲՑԺ պատվաստումը կատարել կանխարգելիչ բուժման ավարտից հետո:

4) ՄԻԱՎ դրական (ՍԻ ԴԻ 4 բջիջների քանակը <200-ից) կոնտակտավորների մոտ բացառել հիվանդությունը սահմանված հետազոտությունների միջոցով: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում` անկախ Մանթու թեստի պատասխանից:

5) ՄԻԱՎ դրական (ՍԻ ԴԻ 4 բջիջների քանակը >200-ից) կոնտակտավորներին կատարել Մանթու թեստ: Դրական արդյունքի դեպքում (ինդուրացիա հինգ միլիմետր օղակով) բացառել հիվանդությունը` սահմանված հետազոտությունների միջոցով: Հիվանդության բացակայության դեպքում իրականացնել իզոնիազիդով վեց ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում:

6) Բոլոր կոնտակտավորների համար տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատրը պարտադիր կարգով ժամանակին հետևում է վարակի աղբյուր հանդիսացող հիվանդների դեղազգայունության թեսթի արդյունքներին և իզոնիազիդի նկատմամբ կայունության դեպքում, տվյալ հիվանդի կոնտակտավորների մոտ դադարեցնում է իզոնիազիդով կանխարգելիչ բուժումը: Այդ կոնտակտավորները պետք է մնան ակտիվ հսկողության տակ և հետազոտվեն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ՝ շփումից հետո առնվազն երկու տարվա ընթացքում:

59. Տուբերկուլոզային ծառայությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բոլոր մակարդակներում անվճար է: Ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից:

60. Տուբերկուլոզով հիվանդների ՀՀ ԱՆ «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն և մարզային հակատուբերկուլոզային բաժանմունքներ ուղեգրվում են հետևյալ կարգով`

1) «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն ուղեգրվում են.

ա. մանրէազատող առաջնակի և կրկնակի հիվանդները,

բ. վիրահատական ցուցումներով թոքային և արտաթոքային տուբերկուլոզով հիվանդները,

գ. ոչ մանրէազատող տարածված, թոքային հյուսվածքի քայքայումով կամ բարդացած ուղեկցող հիվանդություններով՝ խոցային, թոք-սրտային և երիկամային, լյարդի, փայծաղի ֆունկցիոնալ խանգարումներ, շաքարային դիաբետ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլ ֆունկցիոնալ խանգարումներով տուբերկուլոզով հիվանդները,

դ. թոքային և արտաթոքային տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերով հիվանդները,

ե. հոգեկան խանգարումներով հիվանդները,

զ. ծանր արտաթոքային ձևերով՝ մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի և երիկամի տուբերկուլոզ, էքսուդատիվ պլևրիտներ, պոլիսերոզիտներ և այլն, հիվանդները,

է. հակատուբերկուլոզային դեղի նկատմամբ կողմնակի ծանր ազդեցությունների առկայություն /անտանելիություն/ ունեցող հիվանդները,

ը. գերդեղակայուն տուբերկուլոզով հիվանդները բուժման ողջ ինտենսիվ փուլի ընթացքում:

2) Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն և մարզային հակատուբերկուլոզային բաժանմունքներ ուղեգրվում են.

ա. առաջնակի և կրկնակի մանրէազատող թոքային տուբերկուլոզով հիվանդները,

բ. առաջնակի և կրկնակի, առանց մանրէազատման, թոքային հյուսվածքի քայքայումներով տուբերկուլոզով հիվանդները,

գ. առաջնակի և կրկնակի արտաթոքային տուբերկուլոզով հիվանդները, ովքեր հրաժարվում են «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունում կամ մարզային հակատուբերկուլոզային բաժանմունքներում բուժում ստանալուց՝ հիվանդի ստորագրությամբ հաստատված փաստաթղթային հիմնավորմամբ,

դ. երակային հասանելիության իմպլանտ համակարգ (Port-a-Cath) տեղադրված գերդեղակայուն տուբերկուլոզով հիվանդները բուժման շարունակական (պահպանողական) փուլի ընթացքում (ըստ անհրաժեշտություն):

61. Տուբերկուլոզով հիվանդների դուրսգրումը հիվանդանոցից իրականացվում է հետևյալ կարգով.

1) հիվանդի մանրէազատման դադարի դեպքում համաձայն դեղազգայուն և դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման ռազմավարության՝ խորխի հետազոտման ժամանակացույցի,

2) հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ ծանր կողմնակի ազդեցության բացակայության դեպքում,

3) հետվիրահատական մանրէազատման դադարի և վիրահատված օրգանի ֆունկցիայի վերականգնման դեպքում։

62. Եթե հիվանդն ընդունվել է հակատուբերկուլոզային դիսպանսեր կամ ստացիոնար բաժանմունք չճշտված ախտորոշմամբ, տուբերկուլոզի կասկածով, ստացել է ոչ սպեցիֆիկ բուժում ու դուրս գրվելիս տուբերկուլոզ ախտորոշումը չի հաստատվել, ապա հիվանդի հետ կապված ծախսերը հատուցվում են տուբերկուլոզի ախտորոշման նպատակով նախատեսված հիվանդանոցային պայմաններում հետազոտման համար սահմանված գումարի չափով:

63. Հիվանդանոցային կամ ամբուլատոր բուժման ենթարկվող տուբերկուլոզով հիվանդները իրազեկվում են անվճար բժշկական օգնության, բուժման տևողության և հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:

64. Հիվանդների անընդմեջ բուժումն ապահովելու նպատակով, հիվանդանոցային փուլի ավարտից հետո հիվանդին դուրս գրելիս, անհապաղ տեղեկացվում է հիվանդի բնակավայրի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ, միևնույն ժամանակ ուղարկվում է հիվանդի հիվանդության պատմության վերհուշը և բուժման անհատական քարտը (ձև` ՏԲ 01, ԴԿ ՏԲ 01): Յուրաքանչյուր եռամսյակից հետո, ըստ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սահմանված ժամանակացույցի, բոլոր հիվանդանոցային հակատուբերկուլոզային բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները հաշվետվություն են ներկայացնում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ բուժված հիվանդների վերաբերյալ էլեկտրոնային հաշվետվությամբ:

65. Երևան քաղաքում տուբերկուլոզով հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը ներկայացվում է ստորև.

 

Հ/հ

Վարչական շրջան

Տուբերկուլոզով հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ

Կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ

1.

Կենտրոն

«Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 1 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 2 բուժմիավորում պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 4 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 17 պոլիկլինիկա»

 փակ բաժնետիրական ընկերություն

2.

Մալաթիա-Սեբաստիա

«Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 15 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

«Նատալի ֆարմ Մալաթիա բժշկական» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Թիվ 19 պոլիկլինիկա»

 փակ բաժնետիրական ընկերություն

3.

Էրեբունի

«Նոր Արեշ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Նոր Արեշ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

4.

Արաբկիր

«Թիվ 11 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 8 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 11 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

5.

Աջափնյակ,

Դավթաշեն

«Թիվ 20 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Թիվ 20 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

6.

Նոր Նորք,

Նորք-Մարաշ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 22 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 5 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

7.

Շենգավիթ

«Արշակունյաց պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Արշակունյաց պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 13 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

8.

Քանաքեռ-Զեյթուն

«Թիվ 16 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 16 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

9.

Ավան

«Թիվ 12 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 12 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

 

66. ՀՀ տարածքում տուբերկուլոզի ախտորոշում, բուժում և շարունակական հսկողություն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը ներկայացվում է ստորև.

 

Հ/հ

Տարածք

Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, խորհրդատվություն իրականացնող բժշկական կազմակերպություն

 

1.

Երևան քաղաք

«Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Նոր-Արաբկիր առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Թիվ 12 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Թիվ 16 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Թիվ 20 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Արշակունյաց բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Նոր Արեշ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային

հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

2.

Շիրակի մարզ

«Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Թիվ 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, Վ. Աբաջյանի անվան «Ընտանեկան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Բեռլին» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերություն, «Միջազգային Կարմիր Խաչի» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերություն, «Ախուրյան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

3.

Լոռու մարզ

«Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Թիվ 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն,

«Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն,

«Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հակատուբերկուլոզային բաժանմունք

4.

Սյունիքի մարզ

«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա,

«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հակատուբեր-կուլոզային բաժանմունք

 «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա,

«Մեղրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա,

«Կապանի բժշկական կենտ-րոն» փակ բաժնետիրական ընկերության հակատուբեր-կուլոզային բաժանմունք

5.

Արագածոտնի մարզ

«Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

 

«Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

 

 

 

«Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

6.

Արմավիրի մարզ

«Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, Քևորք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն, «Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

7.

Արարատի մարզ

«Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

8.

Տավուշի

մարզ

 «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, Նիկոլայ Նասիբյանի անվան «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

9.

Կոտայքի մարզ

«Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

10.

Գեղարքունիքի մարզ

«Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Ճամբարակի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, «Վարդենիսի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն, «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

11.

Վայոց ձորի մարզ

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Վայքի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

 

67. Տուբերկուլոզով հիվանդների բուժումը բարեհաջող ելքով ավարտից հետո շարունակական հսկողության ալգորիթմը ներկայացվում է հետևյալ աղյուսակով.

 

Բուժման սկիզբ

Հսկման ժամկետ

Հիվանդի հաճախում

Կատարվելիք հետազոտություններ

Լրացուցիչ հետազոտու-թյուններ

Մանրադի-տակային

Ռենտգենա-բանական

Թոքային տուբերկուլոզ

առաջնակի կամ կրկնակի քսուք բացասական հիվանդ

Բուժման ավարտից հետո ևս երկու տարի

Չորս անգամ`

6 ամիսը մեկ անգամ

Չորս անգամ`

6 ամիսը մեկ

Երկու անգամ` տարեկան մեկ անգամ

ցանքս

Առաջնակի կամ կրկնակի քսուք դրական հիվանդ

Բուժման ավարտից հետո ևս երկու տարի

Չորս անգամ`

6 ամիսը մեկ անգամ

Չորս անգամ`

6 ամիսը մեկ

Երկու անգամ` տարեկան մեկ անգամ

ցանքս

Արտաթոքային տուբերկուլոզ

Բուժման ավարտից հետո ևս երկու տարի

Չորս անգամ`

6 ամիսը մեկ

Ըստ ցուցումի

Ըստ ցուցումի

Անհրաժեշտության դեպքում` ցանքս, հյուսվածքաբանական հետազոտոթյուն

 

68. ՀՀ մարզերում և Երևան քաղաքում լաբորատոր նմուշները /խորխի/ տեղափոխվում են հետևյալ կարգով.

 

Արարատ

«Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Արտաշատի տարածաշրջան

«Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Արարատի տարածաշրջան

«Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Վեդու տարածաշրջան

«Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Մասիսի տարածաշրջան

Արագածոտն

«Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Թալինի տարածաշրջան

«Թալինի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Աշտարակի տարածաշրջան

«Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ապարանի տարածաշրջան

«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Արագածի տարածաշրջան

Արմավիր

«Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Արմավիրի տարածաշրջան

«Արմավիրի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Մեծամորի տարածաշրջան

Քևորք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն

Բաղրամյանի տարածաշրջան

«Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Էջմիածնի տարածաշրջան

«Վաղարշապատի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Գեղարքունիք

«Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Գավառի տարածաշրջան

«Գավառի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Սևանի տարածաշրջան

«Ճամբարակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Ճամբարակի տարածաշրջան

«Մարտունու բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Վարդենիսի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Վարդենիսի տարածաշրջան

«Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մարտունու տարածաշրջան

Լոռի

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն, «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

Վանաձորի տարածաշրջան

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Թիվ 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Սպիտակի տարածաշրջան

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ստեփանավանի տարածաշրջան

 

«Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Տաշիրի տարածաշրջան

«Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ալավերդու տարածաշրջան

Կոտայք

«Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

Աբովյանի տարածաշրջան

«Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերութուն

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Աբովյանի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Եղվարդի տարածաշրջան

«Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Հրազդանի տարածաշրջան

«Հրազդանի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Չարենցավանի տարածաշրջան

Սյունիք

«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա,

«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հակատուբերկուլոզային բաժանմունք

Գորիսի տարածաշրջան

«Գորիսի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Գորիսի քրեակատարողական հիմնարկ»

«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Սիսիանի տարածաշրջան

«Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա, «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հակատուբերկուլոզային բաժանմունք

Կապանի տարածաշրջան

«Կապանի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Մեղրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Մեղրիի տարածաշրջան

Շիրակ

«Գյումրու ինֆեկցիոն

 հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

Գյումրու տարածաշրջան

«Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Թիվ 1 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 2 պոլիկլինիկա»

փակ բաժնետիրական ընկերություն

«Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերություն

«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Բեռլին» պոլիկլինիկա

փակ բաժնետիրական ընկերություն

«Միջազգային կարմիր խաչի» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերություն

«Ախուրյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ախուրյանի տարածաշրջան

«Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ամասիայի տարածաշրջան

«Տիրամայր Նարեկ»

հիվանդանոց

Աշոցքի տարածաշրջան

«Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Արթիկի տարածաշրջան

«Արթիկի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Արթիկի քրեակատարողական հիմնարկ»

«Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Անի-Մարալիկի տարածաշրջան

Տավուշ

«Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Իջևանի տարածաշրջան

«Իջևանի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Դիլիջանի տարածաշրջան

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Բերդի տարածաշրջան

 «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

«Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Նոյեմբերյանի տարածաշրջան

Նիկոլայ Նասիբյանի անվան

«Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Վայոց ձոր

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Եղեգնաձորի տարածաշրջան

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն»

փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Վայքի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկա

Վայքի տարածաշրջան

Երևան

«Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն և դրան կցագրված պոլիկլինիկաները

«Քաղաքային հակա-տուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

Ազգային ռեֆերենս լաբորատորիա

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

«Նոր-Արաբկիր առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և դրան կցագրված պոլիկլինիկան

«Քաղաքային հակա-տուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն և դրան կցագրված պոլիկլինիկաները

«Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 16 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն և դրան կցագրված պոլիկլինիկան

«Քաղաքային հակա-տուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 20 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն և դրան կցագրված պոլիկլինիկան

Թիվ 20 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Արշակունյաց պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն և դրան կցագրված պոլիկլինիկաները

«Արշակունյաց պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Նոր Արեշ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

«Քաղաքային հակա-տուբերկուլոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

«Թիվ 12 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

 

«Թիվ 12 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն  

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

 

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

 

69. Տուբերկուլոզով հիվանդների տնային այցերով բուժման մեջ ընդգրկման ենթակա չափանիշները ներկայացվում է ստորև.

 

Հ/հ

 Մշտապես տնային այցով բուժման ենթակա հիվանդների չափանիշները

1.

70 տարեկանից բարձր անձինք (եթե հիվանդը ցանկանում է բուժումը ստանալ այցելելով տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` բուժումը կկազմակերպվի կաբինետում)

2.

5 տարեկանից ցածր տուբերկուլոզով հիվանդ երեխաներ (եթե հիվանդի ծնողը ցանկանում է բուժումը ստանալ այցելելով տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` բուժումը կկազմակերպվի կաբինետում)

3.

Խնամքի տակ 5 տարեկանից ցածր երեխա ունեցող, բայց երեխայի համար այլ խնամակալ չունեցող տուբերկուլոզով հիվանդ անձինք

4.

Տուբերկուլոզով հիվանդ հղիներ

5.

Երեխաների համար խնամակալ/հոգաբարձու չունեցող տուբերկուլոզով հիվանդ բազմազավակ մայր

6.

Տեղաշարժման դժվարություններ ունեցող, արտահայտված ախտահարումներով ոսկրահոդային համակարգի տուբերկուլոզով հիվանդներ

7.

Էպիլեպտիկ կամ նյարդահոգեկան այլ հիվանդություն ունեցող տուբերկուլոզով հիվանդներ, որոնց այցելությունը տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ վտանգ է ներկայացնում հիվանդի և/կամ շրջապատի համար:

 

Հ/հ

Ժամանակավոր տնային այցով բուժման կարիք ունեցող

հիվանդների չափանիշները

1.

Մանրէազատ թոքային տուբերկուլոզով հիվանդներ, որոնց բուժումը ստացիոնար պայմաններում հնարավոր չէ իրականացնել

2.

Ժամանակավոր բնույթի վնասվածքներ՝ կոտրվածքներ, վիրահատություններ և այլն ունեցող տուբերկուլոզով հիվանդներ

3.

Օրվա ընթացքում դեղը 2 անգամ ընդունող հիվանդներ (որոնցից մեկը, կաբինետի աշխատանքային ժամերի անհամապատասխանության պատճառով, հիվանդը կաբինետում ստանալ չի կարող)

4.

Հիվանդներ, որոնց մոտ հակատուբերկուլոզային դեղից առաջանում են ինքնուրույն տեղափոխումը դժվարացնող արտահայտված կողմնակի ազդեցություններ

5.

Ուղեկցող սոմատիկ հիվանդության պատճառով ծանր վիճակում գտնվող անկողնային հիվանդներ

6.

Անհատական քննարկման ենթակա դեպքեր

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.02.2022, N 06-Ն 22.03.2022, N 59-Ն
03.08.2021, N 60-Ն 17.10.2021, N 59-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան