ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
4 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 545-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը, 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը, 3-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 4-ի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ԼԱՆ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թիվ 000119 և 000120 լիցենզիաների գործողությունը երկու ամիս ժամկետով՝ գործունեության իրականացման վայրերը՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 շենքի թիվ 79 շինություն (վկայական N 03072012-01-1027) և
թիվ 80 շինություն (վկայական N 02072012-01-1164)։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին։
Վ. Ավանեսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|