Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.23
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.10.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013498

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 61-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 533-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-009-06 հաստատելու մասին» N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերում (այսուհետ` Նորմեր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Նորմերի 3.1.1-րդ կետից հանել «` համաձայն նկար 1-ի.» բառերը.

2) Նորմերի 3.1.2-րդ կետից հանել «` համաձայն նկար 2-ի.» բառերը».

3) Նորմերի աղյուսակ 1-ի 2-րդ սյունակի «արագության» բառը փոխարինել «արագացման» բառով.

4) Նորմերի աղյուսակ 1-ի 3-րդ սյունակի «արագացման» բառը փոխարինել «արագության» բառով.

5) Նորմերի 7.1-րդ կետից հետո լրացնել նոր 7.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«7.2 Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:».

6) Նորմերի 8.1-րդ կետը շարադրել հետևյալ խմագրությամբ.

«8.1 Ընդհանուր կամ տեղային թրթռման (վիբրացիայի) ազդեցությամբ պայմանավորված աշխատատեղերում, թրթռման (վիբրացիայի) ազդեցության ուղղությունները՝ ըստ կոորդինատային առանցքների, սահմանվում են Հավելված 2-ով:».

7) Նորմերը լրացնել Հավելված 1-ով` «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) գործիքային չափումը» համաձայն հավելվածի:».

8) Նորմերը լրացնել Հավելված 2-ով` «Թրթռման ազդեցության կոորդինացիային առանցքների ուղղությունները» համաձայն հավելվածի.»:

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 61-Ն հրամանի

 

Հավելված 1

 

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԹՐԹՌՄԱՆ (ՎԻԲՐԱՑԻԱՅԻ) ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման կազմակերպման գործընթացը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան:

2. Սույն Հավելվածով կանոնակարգվում է թրթռման (վիբրացիայի) գործիքային չափման կազմակերպման և իրականացման գործընթացը և արդյունքների ամփոփումը` ուղղման արժեքների օգտագործմամբ:

3. Թրթռման չափիչ սարքերն ունենում են չափագիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ թրթռման չափիչ սարքերի շահագործումը և պահպանումն իրականացվում է չափման յուրաքանչյուր սարքի տեխնիկական հրահանգին համապատասխան:

 

2. ԹՐԹՌՄԱՆ ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

3. Գործող հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան թրթռման (վիբրացիայի) գնահատումը կատարվում է հետևյալ մեթոդներով.

1) նորմավորվող չափորոշչի (թրթռման արագության կամ թրթռման արագացման) հաճախականության (սպեկտրալ) անալիզով.

2) նորմավորվող չափորոշչի (թրթռման արագության կամ թրթռման արագացման) ինտեգրալ գնահատումով (ըստ հաճախականության):

4. Թրթռման (վիբրացիայի) ազդեցությունը հիմնականում բնութագրվում է թրթռման նորմավորվող չափորոշչի ինտեգրալ գնահատումով (ըստ հաճախականության, որը հնարավորություն է տալիս գործիքային չափման միջոցով ստանալ միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում թրթռման արագության կամ թրթռման արագացման ճշգրտված կամ համարժեքային ճշգրտված արժեքների և դրանց մակարդակների թվային բնութագրերը:

 

3. ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Չափում կատարելու նպատակով ընտրվում են թրթռման (վիբրացիայի) տատանումների առավելագույն արտահայտված կետերը:

6. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռատվիչն ամրացվում է թրթռման (վիբրացիայի) աղբյուրի այն մասում, որի հետ շփվում է աշխատողը.

1) տեղային թրթռման դեպքում` բռնակների, ղեկանիվների, ղեկավարման լծակների, ձեռքում պահվող մշակվող դետալների վրա,

2) ընդհանուր թրթռման դեպքում` նստարանի, աշխատանքային հարթակի, աշխատանքային գոտու հատակի և ոտնակի վրա:

7. Ոչ մշտական աշխատատեղում և աշխատանքային գոտում ընտրվում են 3-ից ոչ պակաս հսկողական կետեր:

8. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռատվիչը տեղադրվում է հավասար և հարթ մակերեսի վրա, երեք փոխադարձ ուղղահայաց X, Y, Z առանցքների ուղղություններին համապատասխան.

1) ընդհանուր թրթռման դեպքում - որտեղ Xը (սագիտալ` հետևից առաջ) և Yը (կողային` աջից ձախ) առանցքները հորիզոնական են և զուգահեռ հենման մակերեսին, իսկ Z-ը ուղղահայաց առանցք է` ուղղված նստարանի կամ հատակի հետ մարմնի հպման մակերեսին (ըստ նկար 1-ի).

2) տեղային թրթռման դեպքում - որտեղ Xտ առանցքը զուգահեռ է թրթռման աղբյուրի բռնման (պահելու) տեղին, Yտ առանցքն ուղղահայաց է ափին, իսկ Zտ առանցքը գտնվում է Xտ առանցքի և սեղմման ուժի գործադրման ուղղությամբ առաջացած հարթության վրա:

9. Կոշտ, անհարթ մակերևույթի (ասֆալտ, բետոն, մետաղական սալիկներ) կամ առանց ամուր ծածկույթի նստարանների դեպքում թրթռատվիչն ամրացվում է անմիջապես տվյալ մակերեսին:

10. Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) չափման դեպքում ընտրվում է բարձր զգայունությամբ թրթռատվիչ, իսկ տեղային թրթռման (վիբրացիայի) չափման դեպքում` մեծ ամրությամբ և փոքր չափսերի թրթռատվիչ:

11. Թրթռատվիչն ամրացվում է գործարանային հրահանգի համաձայն:

12. Թրթռաչափիչ սարքը պետք է տեղադրվի այնպես, որպեսզի պաշտպանված լինի էլեկտրական, էլեկտրամագնիսական և այլ դաշտերի ազդեցությունից:

 

4. ՉԱՓՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

13. Չափումն սկսելուց առաջ անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ. չափման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել թրթռատվիչի ամրացմանը, որպեսզի բացառվի չափման սխալի տոկոսի ավելացումը:

14. Յուրաքանչյուր հսկողական կետում թրթռման չափորոշիչները (թրթռման արագություն կամ թրթռման արագացում) չափվում են առնվազն 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է թրթռման արագության կամ թրթռման արագացման մակարդակների միջին թվաբանականը:

15. Ընդհանուր թրթռման (վիբրացիայի) դեպքում չափումը պետք է կատարել թրթռում առաջացնող մեքենաների և մեխանիզմների` տվյալ արտադրությանը բնորոշ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ: Անհրաժեշտ է ընտրել մշտական, շարունակական աշխատանքային ռեժիմ` չափիչ սարքի հիմնավորված ցուցմունք ստանալու համար:

16. Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) չափման արդյունքները համադրվում են «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի`

1) տեղային թրթռման դեպքում՝ 1-ին աղյուսակին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,

2) ընդհանուր թրթռման դեպքում՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ աղյուսակներին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,

3) բնակելի և հասարակական շենքերում՝ 7-րդ և 8-րդ աղյուսակներին համապատասխան թույլատրելի մակարդակների հետ:

17. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով՝ ըստ հաստատված ձևի:

 

5. ԹՐԹՌՄԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

18. Թրթռման ինտեգրալ գնահատումը ըստ հաճախականության հնարավորություն է տալիս գործիքային չափման միջոցով որոշելու թրթռման արագության կամ թրթռման արագացման ճշգրտված արժեքները և/կամ մակարդակները կամ դրանց լոգարիթմական մակարդակները՝ հետևյալ բանաձևով.

 

  ____________

U=

Ö

 n

i=1

(Ui    Ki)2
կամ 

 

LU

= 101g

 n

i=1

10

0.1(L Ui + L Ki)

 ,

 

որտեղ

Ui -ն և LUi-ն - թրթռման արագության կամ թրթռման արագացման միջին քառակուսային արժեքն է կամ դրանց լոգարիթմական մակարդակը i-րդ հաճախականության գոտում,

Ki-ն և Lki-ն - թրթռման արագության կամ թրթռման արագացման բացարձակ արժեքների և դրանց մակարդակների կշռային գործակիցներն են i-րդ հաճախականության գոտու համար համապատասխանաբար` տեղային թրթռման դեպքում՝ 1-ին աղյուսակին, իսկ ընդհանուր թրթռման դեպքում` 2-րդ աղյուսակին համապատասխան:

Աղյուսակ 1

 

Ki և LKi կշռային գործակիցների արժեքները տեղային թրթռման համար

 

Միջին
երկրաչափական
հաճախականությունների
օկտավային շերտեր, Հգ

Կշռային գործակիցների արժեքները, դԲ

թրթռման արագության hամար

թրթռման արագացման համար

 Ki

LKi

 Ki

LKi

8

1.0

0

0.5

-6

16

1.0

0

1.0

0

31.5

0.5

-6

1.0

0

63

0.25

-12

1.0

0

125

0.125

-18

1.0

0

250

0.063

-24

1.0

0

500

0.0315

-30

1.0

0

1000

0.016

-36

1.0

0

 

Աղյուսակ 2

 

Ki և LKi կշռային գործակիցների արժեքները ընդհանուր թրթռման համար

 

Միջին երկրաչափական հաճախականության
շերտեր, Հց

Ընդհանուր թրթռում

Թրթռման արագացման համար

Թրթռման արագության համար

1/3 օկտավայում

1/1 օկտավայում

1/3 օկտավայում

1/1 օկտավայում

Xը, Yը

Xը, Yը

Xը, Yը

Xը, Yը

Ki

Lki

Ki

Lki

Ki

Lki

Ki

Lki

Ki

Lki

Ki

Lki

Ki

Lki

Ki

Lki

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

0.8
1.0
1.25

0.45
0.5
0.56

-7
-6
-5

1.0
1.0
1.0

0
0
0


0.5


-6


1.0


0

0.045
0.063
0.09

-27
-24
-21

0.4
0.5
0.63

-8
-6
-4


0.045


-25


0.5


-6

1.6
2.0
2.5

0.63
0.71
0.8

-4
-3
-2

1.0
1.0
0.8

0
0
-2


0.71


-3


1.0


0

0.125
0.188
0.25

-18
-15
-12

0.8
1.0
1.0

-2
0
0


0.16


-16


0.9


-1

3.15
4.0
5.0

0.9
1.0
1.0

-1
0
0

0.63
0.5
0.4

-4
-6
-8


1.0


0


0.5


-6

0.35
0.5
0.63

-9
-6
-4

1.0
1.0
1.0

0
0
0


0.45


-7


1.0


0

6.3
8.0
10.0

1.0
1.0
0.8

0
0
-10

0.31
0.25
0.2

-10
-12
-14


1.0


0


0.25


-12

0.8
1.0
1.0

-2
0
0

1.0
1.0
1.0

0
0
0


0.9


-1


1.0


0

12.5
16.0
20.0

0.63
0.50
0.4

-4
-6
-8

0.16
0.125
0.1

16
18
20


0.5


-6


0.125


-18

1.0
1.0
1.0

0
0
0

1.0
1.0
1.0

0
0
0


1.0


0


1.0


0

25.0
31.5
40.0

0.315
0.25
0.2

-10
-12
-14

0.08
0.063
0.05

-22
-24
-26


0.25


-12


0.063


-24

1.0
1.0
1.0

0
0
0

1.0
1.0
1.0

0
0
0


1.0


0


1.0


0

50.0
63.0
80.0

0.16
0.125
0.1

-16
-18
-20

0.04
0.0315
0.025

-28
-30
-32


0.125


-18


0.0315


-30

1.0
1.0
1.0

0
0
0

1.0
1.0
1.0

0
0
0


1.0


0


1.0


0

 

19. Ընդհանուր թրթռման 2-րդ և 3-րդ կարգերի գնահատման ժամանակ Xընդ.  և Yընդ. առանցքների ուղղությունների համար կշռային գործակիցների արժեքները հավասար են Zընդ.  ուղղության արժեքին

 

6. ԹՐԹՌՄԱՆ ՃՇԳՐՏՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ

 

20. Աղյուսակ 3-ում բերված է տեղային թրթռման ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակը` որոշված թրթռման արագության մակարդակների էներգետիկ գումարման եղանակով:

Աղյուսակ 3

 

Թրթռման արագության ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակ

 

 

Միջին երկրաչափական հաճախականության օկտավային շերտեր, Հց

8

16

31.5

63

125

250

500

1000

1

2

3

4

5

6

7

8

9

Թրթռման արագության մակարդակները, Li դԲ

108

112

120

116

111

107

104

103

Կշռային գործակիցների արժեքները Ki, դԲ

-6

0

0

0

0

0

0

0

Թրթռման արագության ճշգրտված օկտավային մակարդակները, (Li+Ki), դԲ

102

112

120

116

111

107

104

103

Թրթռման արագության մակարդակների զույգերով էներգետիկ գումարման միջոցով ստացված տվյալները` հաշվի առնելով 4-րդ աղյուսակի ուղղումները

112.4

121.5

112.5

106.5

122.1

113.5

122.7=123

 

21. 8-1000Հց հաճախականությունների օկտավային շերտերում չափված թրթռման արագության մակարդակներն են L1=108 դԲ, L2112 դԲ, L3=120 դԲ, L4=116 դԲ, L5=111 դԲ, L6=107 դԲ, L7=104 դԲ, L8=103 դԲ: Թրթռման արագության էներգետիկ գումարումը կատարվում է զույգերով: Սկզբից հաշվի են առնվում հաճախականությունների օկտավային շերտերի համար կշռային գործակիցները, մասնավորապես 8 Հց հաճախականության օկտավային շերտում այն հավասար է -6-ի, ուստի ճշգրտված մակարդակը հավասար է 108+(-6)=102 դԲ, իսկ մյուս շերտերի համար կշռային գործակիցները հավասար են 0-ի: Այնուհետև կատարվում է մակարդակների էներգետիկ գումարումը` L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1=112-102=10 դԲ, դրան համապատասխան աղյուսակ 4-ից ընտրվում է L=0.4 դԲ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` L2 + L= 112+0.4= 112.4 դԲ:

22. Նույն ձևով որոշվում են L3  և L4, L5 և L6, L7 և L8 մակարդակները`

L3-L4=120-116=4դԲ,

 L=1.5դԲ,  L3+L=120+1.5=121.5դԲ,

L5-L6=111-107=4դԲ,

 L=1.5դԲ,  L5+L=111+1.5=112.5դԲ,

L7-L8=104-103=1դԲ,

 L=2.5դԲ,  L7+L=104+2.5=106.5դԲ:

Այնուհետև պետք է որոշել L1+2 և L3+4, L5+6 և L7+8 մակարդակները`

L1=121.5-112.4=9.1դԲ,

 L=0.6 դԲ,  L1+L=121.5+0.6=122.1դԲ,

L2=112.5-106.5=6դԲ,

 L=1դԲ,   L2+ L= 112.5+1= 113.5դԲ:
Հետևաբար L1-L2=122.1-113.5=8.6դԲ,   L=0.6 դԲ,  L1+ L=122.1+0.6= 122.7դԲ:

23. Վերջնական արդյունք ստանալու համար այն կլորացվում է մինչև ամբողջական թիվը, ըստ որի թրթռման արագության ճշգրտված մակարդակը հավասար է 123 դԲ-ի:

24. Ստացված թրթռման արագության ճշգրտված մակարդակը` 123 դԲ-ը, համադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի N 533-Ն հրամանով հաստատված «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի 1-ին աղյուսակով սահմանված թրթռման արագության ճշգրտված մակարդակի` 112 դԲ-ի հետ, այն գերազանցում է սահմանային թույլատրելի մակարդակը 11 դԲ-ով:

 

Աղյուսակ 4

 

L ուղղման արժեքները կախված գումարելի մակարդակների տարբերությունից

 

L2 -L1 գումարելի մակարդակների տարբերությունը, դԲ

0

1

2

3

4

5

6

7

8

10

L ուղղումը, դԲ

3

2.5

2.2

1.8

1.5

1.2

1

0.8

0.6

0.4

 

7. ԹՐԹՌՄԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՃՇԳՐՏՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

25. Թրթռման համարժեք ճշգրտված մակարդակը համարվում է ոչ մշտական թրթռման թվային բնութագիր` որոշված փաստացի մակարդակների միջինացման ճանապարհով` հաշվի առնելով թրթռման ազդեցության ժամանակի տևողությունը և կարող է որոշվել հետևյալ բանաձևով.

Lհամ.=10lg, որտեղ

L1, L2 , ….Lո-ը - համապատասխանաբար t1 , t2….tո ժամանակի ընթացքում ազդող թրթռման արագության կամ թրթռման արագացման մակարդակներն են,

T-ն թրթռման ազդեցության ընդհանուր ժամանակն է` T= t1+ t2+….tո։

26. Աղյուսակ 5-ում բերված է թրթռման արագության համարժեք ճշգրտված մակարդակի հաշվարկի օրինակը`

 

Աղյուսակ 5

 

Թրթռման արագության ճշգրտված մակարդակները,
դԲ-ով

Հերթափոխի ընթացքում թրթռման տվյալ մակարդակի ազդեցության ժամանակը, ժամ

Ուղղումը թրթռման տվյալ մակարդակին
(6-րդ աղյուսակից)

Թրթռման արագության ճշգրտված մակարդակները` հաշվի առնելով
3-րդ սյունակի ուղղումները, դԲ

Թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակը, ստացված մակարդակների զույգերով գումարման եղանակով` հաշվի առնելով 4-րդ աղյուսակի ուղղումները, դԲ

1

2

3

4

5

108

1

-9

99

 

107

2

-6

101

103.2

115

0.5

-12

103

106

110

1

-9

101

107.2

104

3

-4.2

100

108

 

27. Աշխատանքային հերթափոխում (8 ժամյա)` կազմակերպության արտադրական սենքի մշտական աշխատատեղում, թրթռման համապատասխանաբար 1, 2, 0.5, 1 և 3 ժամվա ազդեցության ընթացքում թրթռման արագության ճշգրտված մակարդակները կազմել են 108, 107, 115, 110 և 104 դԲ, որոնց ազդեցության տևողությունից կախված 6-րդ աղյուսակից ընտրվում են համապատասխանաբար -9, -6, -12, -9 և -4.2 դԲ ուղղումները: Կատարելով համապատասխան ուղղումներ թրթռման արագության ճշգրտված մակարդակներին, ստացվում է համապատասխանաբար 99, 101, 103, 101 և 100 դԲ: Այնուհետև այդ մակարդակները համադրվում են զույգերով: Դրա համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1=101-99=2 դԲ, դրան համապատասխան աղյուսակ 4-ից ընտրվում է L=2.2 դԲ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` L2 + L= 101+2.2= 103.2 դԲ:

28. Նույն ձևով որոշվում են L3 և L2, L4 և L3, L5 և L4  մակարդակները`

L3-L2=103.2-103=0.3դԲ,

 L=2.5դԲ,  L3+L=103.2+2.5=106դԲ,

L4 -L3=106-101=5դԲ,

 L=1.2դԲ,  L4 +L=106+1.2=107.2դԲ,

L5 -L4 =107.2-100=7.2դԲ,

 L=0.8դԲ,  L5 +L=107.2+0.8=108դԲ:
    29. Վերոնշյալ օրինակում թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակի՝ 108 դԲ-ի, «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի)» ՀՆ N 2.2.4-009-06 հիգիենիկ նորմերի 4-րդ աղյուսակով սահմանված թրթռման արագության համարժեք ճշգրտված մակարդակի` 92 դԲ-ի հետ համադրման արդյունքում թրթռման արագության համարժեքային ճշգրտված մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 16 դԲ-ով:

 

Աղյուսակ 6

 

Թրթռման համարժեքային մակարդակի հաշվարկի համար ճշգրտված մակարդակներին կատարվող ուղղման արժեքները

 

Թրթռման
ազդեցության
ժամանակը
հերթափոխի
ընթացքում

ժամ-ով

8

7

6

5

4

3

2

1

0.5

15 րոպե

5
րոպե

%-ով

100

88

75

62

60

38

25

12

6

3

1

Ուղղումը` դԲ-ով

0

-0.6

-1.2

-2

-3

-4.2

-6

-9

-12

-15

-20

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. հոկտեմբերի 16-ի

N 61-Ն հրամանի

 

Հավելված 2

 

ԹՐԹՌՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ԱՌԱՆՑՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան