Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-332-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.9
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «ժգ» կետից հանել «և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդների անցկացման կարգը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«թ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների.»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից: Եթե գրավի առարկա տրանսպորտային միջոցը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկա տրանսպորտային միջոցը նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից: Ամուսինների՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել:».

2) 15-րդ, 16-րդ և 17-րդ մասերի «հուլիսի 1» բառերը փոխարինել «հոկտեմբերի 16» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13.2-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «մեկնարկային» բառը փոխարինել «սահմանված» բառով.

2) 3-րդ և 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 1.2-րդ մասի ««A» և «B» կարգերի» բառերը փոխարինել ««A», «B» և «C» կարգերի» բառերով, իսկ ««A1» և «B1» ենթակարգերի» բառերը` ««A1», «B1» և «C1» ենթակարգերի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 33.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշներ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցներից.»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման, հաշվառումից հանման) դեպքում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցներին հատկացված հաշվառման համարանիշների հետ կապված գործողությունները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները (վարորդական վկայականները) գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները` մինչև 2012 թվականի հունիսի 30-ը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-171-Ն օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ս. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-332-Ն

  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան