ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2024 թվականի N 127-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րրդ հոդվածի 1-ին մասի 40.1 կետով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը՝
1) Տաշիր համայնքի վարչական բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 23:00-ից մինչև 7:00-ն.
2) Տաշիր համայնքի վարչական բնակավայրերի տարածքներից դուրս գտնվող տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 24:00-ից մինչև 7:00-ն:
2.Սույն որոշման իմաստով առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողությունները հասկացվում են ցանկացած գործողություն, որը աղմուկ է առաջացնում և խանգարում է քաղաքացիների լիակատար հանգստությունը, ներառյալ մեխանիկական միջոցների և տեխնիկական միջոցների գործողությունները, այդ թվում՝ հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառության օգտագործումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -18 Վ. ԱՆԱԽԱՍՅԱՆ Է. ԱՐՇԱԿՅԱՆ Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Տ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. ՄԱՐԴՈՅԱՆ Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ Գ. ՋԱՎՈՒԿՑՅԱՆ Ա. ՍՈԼՈՅԱՆ Է. ՍՈՂՈՅԱՆ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Ի. ՏՈՄԵՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2024 դեկտեմբերի 25 ք. Տաշիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական: