Գլխավոր տեղեկություն
Համար
N 1858-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2024 թվականի N 1858-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-955-04.11.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-955-04.11.2024-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

1. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «կրթության» բառը փոխարինել «մշակույթի» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ձևակերպմանը: Ըստ այդմ՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածում «նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր» բառերը փոխարինել «արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր» բառերով:

3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող՝ օրենքի 11-րդ հոդվածի փոփոխությունը, այն է՝ օրենքի 11-րդ հոդվածում «Անցումային դրույթ» բառերը հանել, առաջարկվում է վերանայել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ օրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր՝ բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

4. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք լրացնել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերի պահանջները, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում օրհներգի նոր պաշտոնական տարբերակը(ները) հրապարակվում է (են) www.gov.am պաշտոնական կայքէջում և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի յութուբյան ալիքում:»: