Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2024 թվականի N 123-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ ստորև նշված քաղաքացիներին մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ`

1) Բագրատ Հովհաննեսի Ղազարյանին՝ ծնված 2004 թվականի սեպտեմբերի 13-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժին), սովորում է Երևանի Գրիգոր Զոհրաբի անվան թիվ 97 ավագ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

2) Վարաք Հրայրի Արապսեսեանին՝ ծնված 2004 թվականի դեկտեմբերի 7-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 տարածքային ստորաբաժին), սովորում է Երևանի թիվ 105 ավագ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

3) Ալիկ Կարենի Թամամյանին՝ ծնված 2004 թվականի հուլիսի 22-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժին), սովորում է Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2025 թվականի հունիսի 30-ին.

4) Նվեր Վահագնի Բադոյանին՝ ծնված 2004 թվականի հոկտեմբերի 14-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

5) Պարգև Կարենի Մարկոսյանին՝ ծնված 2004 թվականի հոկտեմբերի 18-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է Արարատի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

6) Վահագն Կամոյի Հարությունյանին՝ ծնված 2004 թվականի հոկտեմբերի 28-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2025 թվականի հունիսի 30-ին.

7) Անդրանիկ Հարությունի Սայադյանին՝ ծնված 2004 թվականի հոկտեմբերի 25-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է Արմավիրի մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

8) Արման Նվերի Վարդանյանին՝ ծնված 2004 թվականի օգոստոսի 24-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է Արմավիրի մարզի Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

9) Արմեն Նվերի Վարդանյանին՝ ծնված 2004 թվականի օգոստոսի 24-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժին), սովորում է Արմավիրի մարզի Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

10) Հայկ Գեղամի Ենգոյանին՝ ծնված 2004 թվականի դեկտեմբերի 24-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի տարածքային ստորաբաժին), սովորում է Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

11) Նարեկ Հովհաննեսի Հակոբյանին՝ ծնված 2004 թվականի դեկտեմբերի 15-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժին), սովորում է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

12) Արա Վարդանի Պետրոսյանին՝ ծնված 2004 թվականի հոկտեմբերի 14-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Ամասիայի տարածքային ստորաբաժին), սովորում է Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2025 թվականի հունիսի 30-ին.

13) Բաբկեն Հայկի Անտոնյանին՝ ծնված 2004 թվականի դեկտեմբերի 2-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժին), սովորում է Շիրակի մարզի Բենիամինի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

14) Կարապետ Վարդանի Աղասյանին՝ ծնված 2004 թվականի դեկտեմբերի 28-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի թիվ 1 տարածքային ստորաբաժին), սովորում է Իջևանի վարժարանի 12-րդ դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

15) Ռոբերտ Գոռի Սուլթանյանին՝ ծնված 2004 թվականի սեպտեմբերի 21-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժին), սովորում է Ժնևի Անդրե Շավանի անվան ավագ դպրոցի ավարտական դասարանում, ուսումնառությունն ավարտելու է 2024 թվականի հունիսի 30-ին.

16) Ալբերտ Արտյոմի Հակոբյանին՝ ծնված 2004 թվականի հուլիսի 26-ին (հաշվառման վայրը՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժին), սովորում է Ստոկհոլմի Սպոնգայի ավագ դպրոցում, ուսումնառությունն ավարտելու է 2025 թվականի հունիսի 30-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ