Գլխավոր տեղեկություն
Համար
N 551-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 551-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և hիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 21-ի N 142-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 222-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) «Ֆիլին ԷՅԷՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00222421) 2022 թվականի հուլիսի 13-ին կնքված՝ թիվ 160-130722 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հաշվապահական ծառայությունների մատուցում 2023 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` ամսական 450,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի, 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,215,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի և 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ամսական 900,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ