Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ, 72-րդ հոդվածի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) վերնագիրը «ՀԱՄԱԿԱՐԳԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ» բառերով.

2) 1-ին կետը «համակարգի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների» բառերով.

3) 2-րդ կետը «նախարարություն» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով.

4) հավելվածում՝

ա. վերնագիրը «ՀԱՄԱԿԱՐԳԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ» բառերով,

բ. 1-ին կետը «համակարգի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների» բառերով,

գ. 5-րդ և 29-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով,

դ. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումների» բառերով,

ե. 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը՝ «համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերով,

զ. 15-րդ կետը «նախարարություն» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով,

է. 16-րդ կետում «նախարարությունն ստացված ամփոփ ցուցակների հիման վրա կազմում է» բառերը փոխարինել «նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն ստացված ամփոփ ցուցակների հիման վրա կազմում են» բառերով,

ը. 17-րդ կետում «հրամանով ստեղծված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի» բառերը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամաններով ստեղծված` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով,

թ. 18-րդ կետի 4-րդ ենթակետը, 24-րդ և 25-րդ կետերը «նախարարի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի» բառերով,

ժ. 26-րդ կետում «N 8 ձևի» բառերը փոխարինել «N 8 կամ N 9 ձևերի» բառերով,

ժա. 30-րդ կետը «նախարարություն» և «նախարարությունը» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» և «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերով,

ժբ. 32-րդ կետը «նախարարությանը» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը» բառերով,

ժգ. N 7 ձևում «ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի» բառերը փոխարինել «ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «նախարարություն» և «Նախարարություն» բառերը և համապատասխան հոլովաձևերը՝ «համապատասխան մարմին» և «Համապատասխան մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

ժդ. լրացնել նոր՝ N 9 ձևով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելու պահին և դրանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջներին բավարարող՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 3-ի N 1321-Ն որոշման

 

Ձև N 9

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

N ____ - __________________

                սերիա                 համար

 

______________________________________________________________________________ __________________

անուն, ազգանուն, հայրանուն

ծննդյան օր, ամիս, տարի

 

__________________________________________________________ ______________________________________

ծննդյան վայրը

անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը

 

___________________________________________ _____________________________________________________

          հասանելիք բնակարանի սենյակների թիվը տառերով տրամադրվող աջակցության չափը թվերով և տառերով

 

________________________________________________ _______________________________________________

վկայագրի տրամադրման ամսաթիվը

վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը

 

Հայաստանի Հանրապետության ազգային

անվտանգության ծառայության տնօրեն

 

______________________________________________________
ստորագրություն, ազգանուն

Կ. Տ.

   

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: