Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (06.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՅԴ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ կետին, 254-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ և 62-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ հատուկ մաքային ընթացակարգը կիրառվում է՝

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես «WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցումային միջոցառումներ կազմակերպելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների նկատմամբ:

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի անցկացման շրջանակներում պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների նկատմամբ:

գ) օտարերկրյա ապրանքների (սարքավորումների, ներառյալ՝ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրամասերը և պահեստամասերը, գործիքների, նյութերի և այլ արտադրատեսակների) նկատմամբ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում (ներմուծվել) մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ներքին ծովային ջրերի և տարածքային ծովի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, շինությունների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության ապահովման (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման, օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ։

(1-ին կետը խմբ. 29.04.19 թիվ 43, լրաց. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 149)

2. Հաստատել կից ներկայացվող՝

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես «WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցումային միջոցառումներ կազմակերպելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ընթացակարգի՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառելու կարգը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ընթացակարգի՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառելու կարգը՝ թիվ 2 հավելվածի համաձայն:

գ) օտարերկրյա ապրանքները (սարքավորումները, ներառյալ՝ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրամասերը և պահեստամասերը, գործիքները, նյութերը և այլ արտադրատեսակներ), որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում (ներմուծվել) մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ներքին ծովային ջրերի և տարածքային ծովի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, շինությունների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության ապահովման (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման, օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և դրա կիրառման կարգն այդպիսի ապրանքների նկատմամբ՝ թիվ 3 հավելվածի համաձայն։

(2-րդ կետը խմբ. 29.04.19 թիվ 43, լրաց. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 149)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի» 2019 թվականի

մարտի 29-ի թիվ 23 որոշման

(գլխագիրը խմբ. 29.04.19 թիվ 43)

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես «WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցումային միջոցառումներ կազմակերպելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և այդպիսի ապրանքների նկատմամբ այդ ընթացակարգը կիրառելու կարգը

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես WorldSkills («Ուորլդսքիլլս») մասնագիտական վարպետության պաշտոնական միջազգային մրցումային միջոցառումներ կազմակերպելու համար (ներառյալ հենց մրցումային միջոցառումները և զուգընթաց միջոցառումները՝ կապված կազմակերպիչների կողմից կազմակերպված կամ հավանության արժանացված մրցումային միջոցառումների կազմակերպման, անցկացման, զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանման, բացման, փակման և արդյունքների ամփոփման հետ) նախատեսված օտարերկրյա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և այդպիսի ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգ կիրառելու կարգը (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքներ, միջոցառումներ):

2. Հատուկ մաքսային ընթացակարգ չի կիրառվում՝

ա) ակցիզներով (ակցիզային հարկով կամ ակցիզային տուրքով) հարկվող ապրանքների նկատմամբ՝ Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

բ) Միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքների նկատմամբ.

գ) այն ապրանքների նկատմամբ, որոնց մասով սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան՝ բացառությամբ ապրանքների նշված ցանկի հետևյալ բաժիններում ընդգրկված ապրանքների՝

2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող).

2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ)։

3. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

4. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝

ա) այն անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի (կազմակերպության)՝ ապրանքների նպատակային նշանակության գրավոր հաստատումն այդ անդամ պետության այն մաքսային մարմին ներկայացնելը, որի իրավասությանն են վերապահված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը՝ նշելով այն միջոցառումների անվանումները և անցկացման վայրը, որոնց կազմակերպման և անցկացման համար դրանք նախատեսվել են, ապրանքների անվանումները և քանակը, տեղեկություններ ապրանքները տեղափոխող անձի մասին, տեղեկություններ ապրանքների հայտարարատուի մասին, ինչպես նաև ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանք նույնականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ.

բ) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածին համապատասխան՝ բացառությամբ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը, որոնք հաստատում են ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների:

(4-րդ կետը լրաց. 29.04.19 թիվ 43)

5. Չի թույլատրվում ապրանքների հայտագրումը բացթողման համար՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները հայտարարագրման ներկայացնելը:

6. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքներն օգտագործելու պայմաններն են՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգի՝ սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված գործողության ժամկետի պահպանումը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման և օգտագործման հետ կապված՝ սույն փաստաթղթի 8-րդ կետով սահմանված սահմանափակումների պահպանումը:

7. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս այն անդամ պետության մաքսային մարմինը, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, հիմք ընդունելով Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու նպատակներից և հանգամանքներից բխող հայտարարատուի կողմից հայտագրված ժամկետը, սահմանում է այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը, որը չի կարող գերազանցել միջոցառումներն ավարտվելու օրվանից 6 ամիսը՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը:

Այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, դրանում սահմանված դեպքերի համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետ, որը չի կարող գերազանցել այն միջոցառումներն ավարտվելու օրվանից 12 ամիսը, որոնց կազմակերպման և անցկացման համար նախատեսված են ապրանքները:

Մաքսային մարմնի կողմից սահմանված հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել՝ սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետի սահմաններում կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետի սահմաններում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները:

8. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման ներքո, բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրվում է դրանց օգտագործումը (հանձնումը)՝ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ դրանց փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ սույն կետի երրորդ պարբերությանը համապատասխան:

Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն այն անդամ պետությունում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարելու ընթացիկ գործառնություններ՝ կապված այդպիսի ապրանքների պահպանության, դրանց պահպանվածությունն ապահովելու, միջոցառումների կազմակերպման և անցկացման համար դրանք նախապատրաստելու հետ, ինչպես նաև օգտագործելու այդպիսի ապրանքները միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, այդ թվում՝ այդպիսի օգտագործման ընթացքում ամբողջությամբ կամ մասնակիորեն գործածելու (սպառել) կամ հանձնելու միջոցառման մասնակիցներին՝ որպես պարգևատրման ատրիբուտներ:

Թույլատրվում է ապրանքների հայտարարատուի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ այդ ապրանքների տեխնիկական սպասարկման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակներով, ինչպես նաև թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման համար՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, եթե այդ ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին:

Չի թույլատրվում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը որևէ առևտրային գործունեության համար՝ ներառյալ այդ ապրանքների իրացումը կամ այլ եղանակով օտարումը, դրանց վարձակալության տրամադրումը և այդ ապրանքների օգտագործմամբ վճարովի ծառայությունների մատուցումը, ինչպես նաև այդ ապրանքների արտահանումն այլ անդամ պետությունների տարածքներ։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը, ինչպես նաև այդ ապրանքների կորուստն այդ ապրանքների հայտարարատուին չի ազատում հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման՝ սույն կետով սահմանված մյուս պայմանները պահպանելուց, սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուց, ինչպես նաև չի կասեցնում և չի երկարաձգում այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը:

(8-րդ կետը փոփ. 29.04.19 թիվ 43)

9. Մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով, օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 11-րդ կետը: Ընդ որում, այդ ապրանքները մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակով.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու դեպքում, եթե Միության մաքսային տարածքից այդ ապրանքների մեկնման վայրը գտնվում է այն անդամ պետությունում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

գ) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմինների կողմից այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվելու դեպքում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

դ) միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման ընթացքում դրանք գործածելու (սպառելու) փաստը կամ սույն փաստաթղթի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ միջոցառման մասնակիցներին որպես պարգևատրման ատրիբուտներ դրանք հանձնելու փաստը մաքսային մարմինների կողմից այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվելու դեպքում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները .

ե) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ իրենց սպառողական հատկությունները կորցրած և այն նպատակներով հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչված ապրանքները, որոնց համար դրանք նախատեսված էին, թաղելու, վնասազերծելու, օգտահանելու կամ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ եղանակով ոչնչացնելու փաստը, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, մաքսային մարմինների կողմից այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվելու դեպքում:

10. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողության՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալուն պես այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է:

11. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ավարտվելու դեպքում՝

ա) այդ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, մաքսային արժեքը և (կամ) բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական բնութագիրը (քանակ, զանգված, ծավալ կամ այլ բնութագրեր) սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ.

բ) այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արգելքները և սահմանափակումները՝ հաշվի առնելով այդ ապրանքների փաստացի վիճակն ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ:

12. Սույն փաստաթղթի 9-րդ կետի «բ»-«ե» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը, ինչպես նաև սույն փաստաթղթի 9-րդ կետի «բ»-«ե» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգն ավարտելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները:

13. Միջոցառումների մասնակիցներին որպես պարգևատրման ատրիբուտներ հանձնված՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող ապրանքներ՝ հանձնման փաստն այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից ճանաչվելու օրվանից, որի տարածքում անցկացվում են միջոցառումները:

14. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին, համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող ապրանքներ՝ թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ եղանակով ոչնչացման փաստը, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, մաքսային մարմնի կողմից այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվելու օրվանից:

15. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից այն ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից, որին համապատասխան ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով:

16. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքներից մեկի ի հայտ գալու դեպքում՝

ա) ապրանքների բացթողումը մերժելը՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

բ) Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ապրանքների բացթողումը չեղարկելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

գ) սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը՝ մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, այդ թվում՝ սույն փաստաթղթի 17-րդ կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո.

դ) այն ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելը, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է՝ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան.

ե) այն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է՝ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.

զ) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելը և (կամ) դրանք գանձելը՝ սույն փաստաթղթի 18-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

է) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը վրա է հասել այդ ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.

թ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները բռնագրավելը կամ այն անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը, որի տարածքում անցկացվում են միջոցառումները՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ժ) սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային մարմնի կողմից արգելանքի վերցնելը:

17. Հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ոչ սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով օգտագործման դեպքում՝ այդպիսի օգտագործման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը սույն փաստաթղթի 8-րդ կետի պահանջների խախտմամբ այլ անձի (անձանց) և (կամ) այդ ապրանքները փոխանցման և (կամ) դրանց օգտագործման դեպքում այդ ապրանքները փոխանցելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

գ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

դ) սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը:

(17-րդ կետը փոփ., լրաց. 29.04.19 թիվ 43)

18. Սույն փաստաթղթի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով սակագնային առանձնաշնորհումների և արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը:

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:

Հետագայում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ սահմանելիս ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում:

19. Հատուկ մաքսային ընթացակարգի՝ սույն փաստաթղթի 10-րդ հոդվածին համապատասխան գործողությունն ավարտելու կամ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու, կամ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ այդ ապրանքներն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, կամ Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից այդ ապրանքներն արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձելուց հետո (ամբողջությամբ կամ մասնակի) սույն փատաթղթին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

20. Հատուկ մաքսային ընթացակարգը կիրառելու հետ կապված մյուս հարցերը՝ ներառյալ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցնելու կամ վերսկսելու հետ կապված հարցերը, կարգավորվում են Օրենսգրքի 19-րդ գլխին համապատասխան:

21. Ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային վերահսկողությունը (հսկողությունը), անասնաբուժական և կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Միության մաքսային տարածքում և Միության մաքսային սահմանին՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերին, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 29.04.19 թիվ 43)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի » 2019 թվականի

մարտի 29-ի թիվ 23 որոշման

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ընթացակարգի՝ այդ ապրանքների նկատմամբ կիրառելու կարգը

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) և բացառապես Նոր ժամանակների Միջազգային Հանզեյան օրերի պաշտոնական միջազգային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար (այդ թվում՝ ինքնին միջոցառումները և ուղեկցող միջոցառումները՝ կապված կազմակերպիչների կողմից կազմակերպված կամ հավանության արժանացրած միջոցառումների կազմակերպման, անցկացման, զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանման, բացման, փակման և արդյունքների ամփոփման հետ) նախատեսված օտարերկրյա ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմանները և այդ ապրանքների նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգ կիրառելու կարգը (այսուհետ՝ համապատասխանաբար ապրանքներ, միջոցառումներ):

2. Հատուկ մաքսային ընթացակարգը չի կիրառվում՝

ա) ակցիզներով (ակցիզային հարկով կամ ակցիզային տուրքով) հարկվող ապրանքների նկատմամբ՝ Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

բ) Միության մաքսային տարածք և (կամ) այն անդամ պետություն, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, ներմուծման համար արգելված ապրանքների նկատմամբ.

գ) այն ապրանքների, որոնց նկատմամբ սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան՝ բացառությամբ ապրանքների նշված ցանկի հետևյալ բաժիններում ընդգրկված ապրանքները՝

2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող).

2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ)։

3. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

4. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններ են՝

ա) այն անդամ պետության մաքսային մարմին (այսուհետ՝ մաքսային մարմին), որի տարածքում անցկացվում են միջոցառումները, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված անդամ պետության այն պետական մարմնի, որի իրավասությանն են վերապահված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը, ապրանքների նպատակային նշանակության գրավոր հաստատման ներկայացումը՝ նշելով միջոցառման անվանումը և անցկացման վայրը, որի կազմակերպման և անցկացման համար դրանք նախատեսվել են, ապրանքների անվանումները և քանակը, տեղեկություններ ապրանքները տեղափոխող անձի մասին, տեղեկություններ ապրանքների հայտարարատուի մասին, ինչպես նաև տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանք նույնականացնելու համար.

բ) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածին համապատասխան, բացառությամբ՝ «փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը, որոնք հաստատում են ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը:

5. Չի թույլատրվում բացթողման համար ապրանքների հայտագրումը՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները հայտարարագրման ներկայացնելը:

6. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքներն օգտագործելու պայմաններն են՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգի՝ սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետի պահպանումը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման և օգտագործման հետ կապված ՝ սույն փաստաթղթի 8-րդ կետով սահմանված սահմանափակումների պահպանումը:

7. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ մաքսային մարմինը, հիմք ընդունելով հայտարարատուի կողմից Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու նպատակներից և հանգամանքներից ելնելով հայտագրված ժամկետը, սահմանում է այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը, որը չի կարող գերազանցել միջոցառումներն ավարտվելու օրվանից հետո 30 օրացուցային օրը:

8. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման ներքո, բացառությամբ այն դեպքերի երբ թույլատրվում է դրանց օգտագործումը (հանձնումը)՝ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, դրանց փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ սույն կետի երրորդ պարբերությանը համապատասխան, կամ իրացումը՝ սույն կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան:

Ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք կամ նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն անդամ պետությունում, որի տարածքում իրականացվում են միջոցառումները, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարելու ընթացիկ գործառնություններ՝ կապված այդպիսի ապրանքների պահպանության, դրանց պահպանվածությունն ապահովելու, միջոցառումների կազմակերպման և անցկացման համար դրանք նախապատրաստելու հետ, ինչպես նաև օգտագործել այդպիսի ապրանքները միջոցառումների կազմակերպման և անցկացման համար, այդ թվում՝ այդպիսի օգտագործման ընթացքում ամբողջությամբ կամ մասնակիորեն ծախսել (օգտագործել) կամ հանձնել միջոցառման մասնակիցներին՝ որպես պարգևատրման ատրիբուտներ:

Ապրանքների հայտարարատուին թույլատրվում է հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փոխանցել այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ այդ ապրանքների տեխնիկական սպասարկման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակներով, ինչպես նաև այլ ձևով թաղման, վնասազերծման, օգտահանման կամ ոչնչացման համար՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, եթե այդ ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի՝ այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին:

Չի թույլատրվում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը որևէ առևտրային գործունեության համար՝ ներառյալ այդ ապրանքների իրացումը կամ այլ եղանակով օտարումը, դրանք վարձակալության տրամադրումը և այդ ապրանքների օգտագործմամբ վճարովի ծառայությունների մատուցումը՝ բացառությամբ սույն կետի հինգերորդ պարբերությունում նշված դեպքի, ինչպես նաև այդ ապրանքների արտահանումն այլ անդամ պետությունների տարածքներ։

Թույլատրվում է ազգային արհեստագործության արտադրատեսակ (հուշանվեր) համարվող ապրանքների իրացումը, որոնք ներմուծվել են Միության մաքսային տարածք միջոցառումների շրջանակներում՝ «Վարպետների քաղաք» միջազգային արհեստագործական տոնավաճառ անցկացնելու նպատակով և (կամ) նշված տոնավաճառի ընթացքում այդպիսի արտադրատեսակներից պատրաստված ապրանքների իրացումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազոր մարմնի կողմից, որի իրավասությանն են վերապահված միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը, այդպիսի տոնավաճառի մասնակցին ազատ ձևով տրամադրված գրավոր թույլտվության առկայության դեպքում: Թույլտվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ապրանքների պատկանելությունը հետևյալ կատեգորիաներին՝ «պատրաստի արտադրատեսակներ», «տարածման համար նախատեսված ապրանքներ», «հումք՝ ապրանքները տեղում պատրաստելու համար», «սննդամթերքներ».

ապրանքների անվանումը, դրանց ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան, քանակը և արժեքը՝ առևտրային փաստաթղթերին համապատասխան.

նման թույլտվություն տրամադրելու նպատակը:

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը, ինչպես նաև այդ ապրանքների կորուստը չեն ազատում այդ ապրանքների հայտարարատուին հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման՝ սույն կետով սահմանված այլ պայմաններ պահպանելուց, սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուց, ինչպես նաև չեն կասեցնում և չեն երկարաձգում այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը:

9. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված գործողության ժամկետի լրանալը, ավարտվում է՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ Օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի 11-րդ կետը: Ընդ որում, այդ ապրանքները մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ Միության մաքսային տարածքից արտահանելու դեպքում, եթե Միության մաքսային տարածքից այդ ապրանքների մեկնման վայրը գտնվում է այն անդամ պետությունում, որի տարածքում անցկացվում են միջոցառումները.

գ) անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչվելու դեպքում.

դ) անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործման ընթացքում դրանց ծախսման (սպառման) փաստը կամ միջոցառման մասնակիցներին՝ սույն փաստաթղթի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, որպես պարգևատրման ատրիբուտներ հանձնման փաստը ճանաչվելու դեպքում.

դ) անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ սույն փաստաթղթի 8-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան, իրացման փաստը ճանաչվելու դեպքում.

ե) անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ իրենց սպառողական հատկությունները կորցրած և այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին, ոչ պիտանի ճանաչված ապրանքների՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման փաստը ճանաչվելու դեպքում:

10. Հատուկ մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված գործողությունն ավարտվելուն պես՝ ավարտվում է այդ մաքսային ընթացակարգի գործողությունը:

11. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ավարտվելու դեպքում՝

ա) այդ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, մաքսային արժեքը և (կամ) բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշները (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշներ) սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ.

բ) այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքնների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արգելքները և սահմանափակումները՝ հաշվի առնելով այդ ապրանքների փաստացի վիճակն ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ:

12. Սույն փաստաթղթի 9-րդ կետի «բ»-«զ» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը, ինչպես նաև սույն փաստաթղթի 9-րդ կետի «բ»-«զ» ենթակետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգն ավարտելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում են անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները՝ օրենսդրությանը համապատասխան:

13. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք հանձնվել են միջոցառումների մասնակիցներին՝ որպես պարգևատրման ատրիբուտներ կամ իրացվել են՝ սույն փաստաթղթի 8-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան, ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից դրանց՝ համապատասխանաբար հանձնման փաստը կամ իրացման փաստը ճանաչվելու օրվանից:

14. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի այն նպատակներով հետագա օգտագործման համար, որոնց համար դրանք նախատեսված էին, համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ մաքսային մարմնի կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, թաղման, վնասազերծման, օգտահանման կամ այլ եղանակով ոչնչացման փաստը ճանաչվելու օրվանից:

15. Հայտարարատուի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը, որին համապատասխան ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով, գրանցվելու պահից:

16. Հայտարարատուի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքներից մեկն ի հայտ գալու դեպքում՝

ա) ապրանքների բացթողման մերժումը՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

բ) Օրենսգրքի 1-ին կետի 113-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի հետկանչումը և (կամ) Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողման չեղյալ ճանաչումը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.

գ) սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ավարտը, այդ թվում՝ սույն փաստաթղթի 17-րդ կետի «ա»-«գ» ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.

դ) ապրանքների, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, ժամանակավոր պահպանման հանձնումը՝ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան.

ե) ապրանքների, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, մաքսային ընթացակարգերով ձևակերպումը՝ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.

զ) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) սույն փաստաթղթի 18-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց գանձումը.

է) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչումը՝ անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը՝ վրա է հասել այդ ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.

թ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները բռնագրավելու կամ անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ժ) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն արգելանքի վերցնելը:

17. Ներքոնշյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը ոչ սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ այդպիսի օգտագործման առաջին օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը սույն փաստաթղթի 8-րդ կետի պահանջների խախտմամբ այլ անձի (անձանց) փոխանցելու և (կամ) այդ ապրանքներն օգտագործելու դեպքում՝ այդ ապրանքները փոխանցելու և (կամ) օգտագործելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ այդ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

գ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

դ) սույն փաստաթղթի 9-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում՝ մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 7-րդ կետին համապատասխան սահմանված հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը:

18. Սույն փաստաթղթի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը:

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:

Հետագայում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ սահմանելիս ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում:

19. Հատուկ մաքսային ընթացակարգի՝ սույն փաստաթղթի 10-րդ հոդվածին համապատասխան գործողությունը դադարելու կամ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու, կամ Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ այդ ապրանքներն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, կամ Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից այդ ապրանքներն արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձելուց հետո (ամբողջությամբ կամ մասնակի)՝ սույն փատաթղթին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

20. Հատուկ մաքսային ընթացակարգը կիրառելու հետ կապված այլ հարցեր՝ ներառյալ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցնելու կամ վերսկսելու հետ կապված հարցերը, կարգավորվում են Օրենսգրքի 19-րդ գլխին համապատասխան:

21. Ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային վերահսկողությունը (հսկողությունը), անասնաբուժական և կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում են Միության մաքսային տարածքում և Միության մաքսային սահմանին՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերին, ինչպես նաև անդամ պետության, որի տարածքում անցկացվում են միջոցառումները, օրենսդրությանը համապատասխան:

(հավելվածը լրաց. 29.04.19 թիվ 43)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի

 մարտի 29-ի թիվ 23 որոշման

 

Օտարերկրյա ապրանքները (սարքավորումները, ներառյալ՝ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրամասերը և պահեստամասերը, գործիքները, նյութերը և այլ արտադրատեսակներ), որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում (ներմուծվել) մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ներքին ծովային ջրերի և տարածքային ծովի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, շինությունների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության ապահովման (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման, օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և դրա կիրառման կարգն այդպիսի ապրանքների նկատմամբ

 

1. Սույն փաստաթուղթը սահմանում է օտարերկրյա ապրանքները (սարքավորումները, ներառյալ՝ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրամասերը և պահեստամասերը, գործիքները, նյութերը և այլ արտադրատեսակներ), որոնք Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք են ներմուծվում (ներմուծվել) մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսված են Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ներքին ծովային ջրերի և տարածքային ծովի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, շինությունների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության ապահովման (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման, օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ (այսուհետ՝ ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացում), հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և սահմանում է հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգն այդպիսի ապրանքների նկատմամբ։

2. Սույն փաստաթղթի 1-ին կետում նշված ապրանքների թվին չեն պատկանում՝

ա) ապրանքներ, որոնք ենթակա են հարկման ակցիզներով (ակցիզային հարկով կամ ակցիզային տուրքով)՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը.

բ) ապրանքներ, որոնք ընդգրկված են այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված).

գ) ապրանքներ, որոնք ընդգրկված են այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված) (այսուհետ՝ ցանկ)՝ բացառությամբ ցանկի 2.16 և 2.19 բաժիններում ընդգրկված ապրանքների։

3. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

4. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝

ա) այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը (այսուհետ՝ մաքսային մարմին), ազատ ձևով ձևակերպված գրավոր պարտավորության ներկայացում այն անձի անունից, որն այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացման իրավունքի թույլտվություն (լիցենզիա) կամ այլ թույլատրագիր է ստացել (այսուհետ՝ լիցենզիա) այդ ապրանքները բացառապես սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով օգտագործելու վերաբերյալ՝ նշելով հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պլանավորվող ժամկետը և կցելով այդ ապրանքների անվանումների, դրանց քանակի մասին տեղեկություններ, ինչպես նաև առևտրային փաստաթղթերին, տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող այդպիսի ապրանքների ցանկը.

բ) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների պահպանում։ Ընդ որում, չեն կիրառվում տեխնիկական կանոնակարգման միջոցներ, իսկ ցանկի 2.16 և 2.19 բաժիններում ընդգրկված ապրանքների նկատմամբ՝ ոչ սակագնային կարգավորման միջոցներ.

գ) ապրանքների հայտարարագրումն իրականացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված ձևին համապատասխան ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ։

5. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝

ա) սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի պահպանում.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ սույն փաստաթղթի 7-րդ կետով սահմանված՝ տիրապետման և օգտագործման հետ կապված սահմանափակումների պահպանում։

6. Հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու դեպքում մաքսային մարմինն այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետ է սահմանում սույն փաստաթղթի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր պարտավորության մեջ նշված ժամկետի հիման վրա, բայց լիցենզիայի գործողության ժամկետը չգերազանցող ժամկետով և ոչ ուշ, քան մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը հայտարարատուի պատճառաբանված դիմումով կարող է երկարաձգվել մինչև լիցենզիայի գործողության ժամկետի շրջանակներում դրա լրանալը, բայց ոչ ուշ, քան մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը։

7. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ սույն փաստաթղթի 1-ին կետում նշված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրվում է դրանց փոխանցումն այլ անձանց տիրապետման և օգտագործման համար՝ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններին համապատասխան։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման և օգտագործման փոխանցումը հայտարարատուի կողմից այլ անձանց թույլատրվում է պայմանով, որ այդ անձինք ապրանքներն օգտագործեն սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումը հայտարարատուի կողմից այլ անձանց՝ տիրապետման և օգտագործման համար թույլատրվում է այդպիսի ապրանքների տեխնիկական սպասարկման, վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման), պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), ինչպես նաև թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ եղանակով ոչնչացման նպատակով՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը, եթե այդպիսի ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի դրանց հետագա օգտագործման համար այն որակով, որի համար նախատեսված են եղել։ Նշված՝ թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ ոչնչացման գործողությունները կատարվում են ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացում իրականացնող անդամ պետության տարածքում՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան այդպիսի ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմնին ծանուցելու պայմանով։

Չի թույլատրվում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը սույն փաստաթղթի 1-ին կետում սահմանված նպատակներից տարբերվող նպատակներով, ինչպես նաև այդ ապրանքների արտահանումն այլ անդամ պետությունների տարածքներ։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելը չի կասեցնում կամ չի երկարաձգում սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը։

8. Մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպմամբ (այդ թվում՝ հատուկ մաքսային ընթացակարգով)՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան սահմանված կարգով և պայմաններով։ Ընդ որում, այդպիսի ապրանքները կարող են ձևակերպվել մաքսային ընթացակարգերով մեկ կամ մի քանի խմբաքանակներով.

բ) Միության մաքսային տարածքից հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների արտահանմամբ, եթե Միության մաքսային տարածքից այդ ապրանքների մեկնման վայրը գտնվում է այն անդամ պետությունում, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը.

գ) այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը, վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստի կամ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով՝ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչմամբ։

9. Մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է նաև հետևյալ դեպքերում.

հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ծախսվել են ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացման ժամանակ դրանց օգտագործման ընթացքում.

հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները և դարձել են ոչ պիտանի օգտագործման համար այն որակով, որի համար նախատեսված են, թաղվել, վնասազերծվել, ուտիլիզացվել կամ այլ կերպ ոչնչացվել են։

Սույն կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով, Օրենսգրքի 78-րդ հոդվածին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտի հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանելու դեպքում։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն կետին համապատասխան, գտնվում են մաքսային հսկողության տակ՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելը։

10. Մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալուն պես այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է։

11. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ օտարերկրյա ապրանքների համար կիրառելի այլ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու դեպքում՝

ա) այդպիսի ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, մաքսային արժեքը և (կամ) բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշը (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ) սահմանվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ օտարերկրյա ապրանքների համար կիրառելի այլ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար տրված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ.

բ) այդպիսի ապրանքների նկատմամբ կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ օտարերկրյա ապրանքների համար կիրառելի այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար տրված ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արգելքներն ու սահմանափակումները՝ հաշվի առնելով ապրանքների այդպիսի հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ այդ ապրանքների փաստացի վիճակը։

12. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը հայտարարատուի մոտ առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների այն հայտարարագիրը գրանցելու պահից, որին համապատասխան ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով։

13. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը հայտարարատուի մոտ դադարում է հետևյալ հանգամանքներից մեկն ի հայտ գալու դեպքում.

ա) ապրանքների բացթողման մերժում՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան, ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության առնչությամբ.

բ) Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ն կետին համապատասխան ապրանքների հայտարարագրի հետկանչում և (կամ) Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ապրանքների բացթողման չեղարկում՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության առնչությամբ.

գ) հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն փաստաթղթի 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան, մինչև սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, այդ թվում՝ սույն փաստաթղթի 15-րդ կետի «ա»-ից «գ» ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո.

դ) Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան այն ապրանքների ժամանակավոր պահպանության հանձնում, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է.

ե) Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան այն ապրանքների մաքսային ընթացակարգերով ձևակերպում, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է.

զ) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն փաստաթղթի 16-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

է) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների բռնագրավում կամ այն անդամ պետության սեփականության (եկամտի) վերածում, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ը) մաքսային մարմնի կողմից Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների արգելապահում։

14. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը ենթակա է կատարման՝ սույն փաստաթղթի 15-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում։

15. Հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետն է համարվում՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները սույն փաստաթղթի 1-ին կետով սահմանված նպատակներից տարբերվող նպատակներով օգտագործելու դեպքում՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը, այդպիսի օգտագործման առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման օրը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն այլ անձի (անձանց) փոխանցման և (կամ) մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը՝ ի խախտումն սույն փաստաթղթի 7-րդ կետի այդպիսի անձի (անձանց) կողմից այդ ապրանքների օգտագործման դեպքում՝ այդպիսի ապրանքների փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման օրը.

գ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև այդ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կորստի դեպքում, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի, այդպիսի ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման օրը.

դ) սույն փաստաթղթի 10-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում՝ սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը։

16. Սույն փաստաթղթի 15-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասով սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ։

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:

Հետագայում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ պարզելու դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան՝ չվճարված գումարների բռնագանձում:

17. Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձվելուց (ամբողջությամբ կամ մասնակի) հետո սույն փաստաթղթի 11-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ժամանակավոր պահպանման հանձնելու կամ ապրանքներն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու կամ այդ ապրանքներն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելապահվելու դեպքում սույն փաստաթղթին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

18. Սույն փաստաթղթի 1-ին կետում նշված ապրանքների առնչությամբ հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման հետ կապված մյուս հարցերը, ներառյալ՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցնելու և վերականգնելու հարցերը, կարգավորվում են Օրենսգրքի 19-րդ գլխին համապատասխան, իսկ Օրենսգրքով չկարգավորված մասով՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կատարվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը։

(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 23.09.22 թիվ 149)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: