Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2022 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 372-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար կամ ազատ շրջանառության մեջ բաց թողնված ավտոմոբիլների և այլ տրանսպորտային միջոցների մասին Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից մյուս անդամ պետության մաքսային մարմին ուղարկվող տեղեկությունների կազմը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի հունվարի 18-ի

թիվ 13 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար կամ ազատ շրջանառության մեջ բաց թողնված ավտոմոբիլների և այլ տրանսպորտային միջոցների մասին Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից մյուս անդամ պետության մաքսային մարմին ուղարկվող տեղեկությունների

 

1. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8701 (բացառությամբ 8701 10 000 0 ենթադիրքի), 8702, 8703, 8704, 8705, 8711 և 8716 (բացառությամբ 8716 20 000 0, 8716 80 000 0 և 8716 90 ենթադիրքերի) ապրանքային դիրքերում դասակարգվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար կամ ազատ շրջանառության մեջ բաց թողնված ավտոմոբիլների և այլ տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ) մասին՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածին համապատասխան պայմանականորեն բաց թողնված տրանսպորտային միջոցների՝

ա) նույնականացման համարը (VIN) (կամ թափքի, հենասարքի (շրջանակի) համարը).

բ) մակնիշը և մոդելը (առկայության դեպքում).

գ) արտադրման ամսաթիվը (բացթողման պահը) (առկայության դեպքում).

դ) ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.

ե) մաքսային արժեքը՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմնի կողմից ուղարկվում են տեղեկությունները (ներքին սպառման համար բացթողման դեպքում), կամ արժեքը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմնի կողմից ուղարկվում են տեղեկությունները (ազատ շրջանառության մեջ բացթողման դեպքում).

զ) տրանսպորտային միջոցի բացթողումը հաստատող ապրանքների հայտարարագրի ամսաթիվը և գրանցման համարը (ներքին սպառման համար բացթողման դեպքում).

է) տրանսպորտային միջոցի բացթողումը հաստատող ուղևորային մաքսային հայտարարագրի ամսաթիվը և գրանցման համարը (ազատ շրջանառության մեջ բացթողման դեպքում).

ը) մաքսատուրքերի, հարկերի վճարումը հաստատող մաքսային մուտքի օրդերի ամսաթիվը և գրանցման համարը (առկայության դեպքում).

թ) տրանսպորտային միջոցի բացթողման ամսաթիվը:

2. Տեղեկություններ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միացած պետության տարածք ներմուծված և ներքին սպառման համար կամ ազատ շրջանառության մեջ բաց թողնված այն տրանսպորտային միջոցների մասին, որոնց առնչությամբ այդ պետության միանալու մասին միջազգային պայմանագրով հնարավորություն է ընձեռվել վճարելու մաքսատուրքերը, հարկերն այն դրույքաչափերով, որոնք տարբերվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշմամբ (իսկ մինչև նշված որոշումն ուժի մեջ մտնելը՝ «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրի 5–րդ հավելվածով) և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանվածներից՝

ա) սույն փաստաթղթի 1-ին կետում նշված տեղեկությունները.

բ) վճարման տեսակի ծածկագիրը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

գ) մաքսատուրքերի, հարկերի կիրառված դրույքաչափը.

դ) մաքսատուրքերի, հարկերի փաստացի վճարված գումարը, վճարման արժույթը.

ե) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանվող օրվա դրությամբ գործող՝ միացած պետության օրենսդրությանը համապատասխան (իսկ մինչև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին պետության միանալու մասին միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան) սահմանված (որոշվող)՝ վճարման արժույթի փոխարժեքը եվրոյի նկատմամբ՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակներով (առկայության դեպքում).

զ) այն մաքսային փաստաթղթի ամսաթիվը և գրանցման համարը, որում հաշվարկվել են ներմուծման ժամանակ վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարներն այն տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններ ուղարկելու դեպքում, որի մասով կատարվել է մաքսատուրքերի, հարկերի լրավճարում (առկայության դեպքում):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: