ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1070-Ա
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անդրիկյանին 2022 թվականի հոկտեմբերի 4-8-ը գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)՝ «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն, կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վահրամ Դումանյանի և Արթուր Մարտիրոսյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման օրապահիկի և Արման Անդրիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վահրամ Դումանյանի և Արթուր Մարտիրոսյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսն ու գիշերավարձի և Արման Անդրիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |